Ագնիա Կուզնեցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագնիա Կուզնեցովա
Ծնվել էփետրվարի 12 (25), 1911
ԾննդավայրԻրկուտսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 12, 1996(1996-11-12) (85 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Գրական անունАгния Кузнецова[1]
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերվիպակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինԳեորգի Մարկով
ԶավակներԵկատերինա Մարկովա

Ագնիա Կուզնեցովա (ռուս.՝ А́гния Алекса́ндровна Кузнецо́ва, փետրվարի 12 (25), 1911, Իրկուտսկ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 12, 1996(1996-11-12), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս մանկագիր և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի փետրվարի 12-ին, Իրկուտսկում, սպիտակգվարդիական սպա Ալեքսանդր Կուզնեցովի ընտանիքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը և Ա. Ժդանովի անվան Լենիգրադի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես մանկական և երիտասարդական թերթերի գրական աշխատող Լենինգրադում և Նովոսիբիրսկում, Իրկուտսկի ռադիոկոմիտեում։ 1943-1946 թվականներին եղել է ՌԽԴՍՀ գրողների միության Իրկուտսկի մասնաճյուղի գործադիր քարտուղար։ 1956 թվականից բնակվել է Մոսկվայում։

Մահացել է 1996 թվականի նոյեմբերի 12-ին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, ամուսնու՝ գրող Գեորգի Մարկովի հետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը գրող Գեորգի Մարկովն է (1911-1991 թվական)։
  • Դուստրը գրող Օլգա Մարկովան է։ Օլգա Մարկովայի երեխաներն են լրագրողուհի Մարինա Մարկովան (1960 թվական) և Քսենիա Մարկովան (1973 թվական)։
  • Մյուս դուստրը դերասանուհի Եկատերինա Մարկովան է։ Եկատերինա Մարկովայի երեխաներն են պատմաբան Ֆիլիպ Տարատորկինը և դերասանուհի Աննա Տարատորկինան։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների առաջին գիրքը լույս է տեսել 1932 թվականին, Նովոսիբիրսկում։

Տպագրվել է «Նոր Սիբիր» ալմանախում, «Վեպ-թերթ», «Երիտասարդություն» և այլ պարբերականներում։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա գրել է երեխաների մասին, երեխաների և պատանիների համար։ Ակնարկների, պատմվածքների և վիպակների հեղինակ է։

Զբաղվել է Պուշկինի թեմայով, «Իմ Մադոննան» գիրքը համատեղում է Նատալյա Գոնչարովայի և Պուշկինի երեխաների մասին պատմվածքները։

Ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Ն. Կրուպսկայայի անվան ՌԽԴՍՀ պետական մրցանակի (1977 թվական)` «Խորը խոնարհում» պատմվածքի համար[2]։
  • Արժանացել է Ժողովուրդի բարեկամության շքանշանի (1984 թվական)[3]։

Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չուլիմյան տայգայում, 1939 թվական
  • Անիծյալ դյուժինը, 1946 թվական
  • Քո տունը, 1951 թվական
  • Կյանքը կանչում է, 1958 թվական
  • Ազնիվ կոմսոմոլական, 1959 թվական
  • Լույս խոտը, 1967 թվական
  • Մենք Կորշունից ենք, 1970 թվական
  • Ոսկե ամպիկը քնում էր..., 1971 թվական
  • Երկրի վրա կան բազմաթիվ ճանապարհներ, 1972 թվական
  • Խորը խոնարհում, 1977 թվական
  • Խորը խոնարհում. վիպակներ, 1979 թվական
  • Դաժան ճակատագրի փոթորիկների տակ, 1979 թվական
  • Առաքինություն. վիպակներ, 1980 թվական
  • Ստեղծագործությունների ժողովածու, 3 հատորով, 1982-1984 թվականներ[4]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրկուտսկում, այն տան վրա, որտեղ ապրում էր Ագնիա Կուզնեցովան, նրա հիշատակին տեղադրվել է հուշատախտակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://feb-web.ru/feb/masanov/man/06/man10463.htm
  2. Семёнова В. А. Вместе с бурями века: Краткий обзор имён и книг к 75-летию Иркутской писательской организации. — Иркутск: Иркутский писатель, 2007. — С. 59. — 64 с. — 3000 экз.
  3. Агния Кузнецова Archived 2013-05-14 at the Wayback Machine. на сайте Писатели Приангарья — детям
  4. Сведения приведены по данным Генерального алфавитного каталога книг
  5. http://i38.irkutsk.ru/?doc=5672

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрамович А. Ф. А. А. Кузнецова: Биогр. очерк // Литературная Сибирь. — Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1971. — С. 190—193. — 336 с. — 5000 экз.
  • Писатели Восточной Сибири: Биобиблиографический указатель. — Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1973. — С. 133—134. — 332 с. — 5000 экз.
  • Разумневич В. А. Проводы в совершеннолетие: Очерк творчества А. Кузнецовой. — М., 1974.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]