Գեորգի Մարկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Մարկով
Գեորգի Մարկով.jpg
Ծնվել էապրիլի 6 (19), 1911
ԾննդավայրՆովոկուսկովո (գյուղ, Ասինովսկի շրջան), Ասինովսկի շրջան, Ռուսաստան[1]
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1991(1991-09-25)[2] (80 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՏոմսկի պետական համալսարան (1932)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս «Մուրճ և մանգաղ» մեդալ «Մուրճ և մանգաղ» մեդալ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
Լենինյան մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
ԱմուսինԱգնիա Կուզնեցովա
ԶավակներԵկատերինա Մարկովա
ԱզգականներԱննա Տարատորկինա և Filipp Taratorkin?
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկով

Գեորգի Մոկեևիչ Մարկով (ռուս.՝ Георгий Мокеевич Марков, ապրիլի 6 (19), 1911, Նովոկուսկովո (գյուղ, Ասինովսկի շրջան), Ասինովսկի շրջան, Ռուսաստան[1] - սեպտեմբերի 25, 1991(1991-09-25)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ, «Սոցիալիստական աշխատանքի հերոս» (1974), ԽՄԿԿ անդամ (1946

Սովորել է Տոմսկի համալսարանում (1930-1932 թթ.)։ Հայտնի է Մարկովի «Ստրոգովներ» պատմավեպը։ «Երկրի աղը», «Հայր և որդի» վեպերը Սիբիրի «սոցիալիստական վերակառուցման մասին»։ «Սիբիր» վեպը պատկերում է մինչ հոկտեմբերյան ժամանակների «ռուսաստանյան իրականությունը»։ Մարկովը հեղինակ է նաև վիպակների, պատմվածքների ու ակնարկների։ Գրականության հարցերին վերաբերող նրա հոդվածներն ու ելույթներն ամփոփված են «Կյանքը։ Գրականությունը։ Գրողը» (1971) գրքում։ 1980 թվականին լույս տեսավ Մարկովի հրապարակախոսական հոդվածների ժողովածուն («Պատանեկությունը»)։ Մարկովը 1956 թվականից ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար է, 1971 թվականից՝ 1-ին քարտուղարը։ Նրա գրքերը թարգմանված են մի շարք լեզուներով։ 1966-1971 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1971 թվականից՝ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ։ ԽՍՀՄ VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ (1976

Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Марков Георгий Мокеевич // Марков Георгий Мокеевич (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 325 CC BY-SA icon 80x15.png