Աբել Մութաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբել Մութաի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝երկար հեռավորություն վազող և թեթևատլետ
Երկիր՝ Քենիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 2, 1988(1988-10-02)[1] (35 տարեկան)
Ծննդավայր՝Nandi District
175 սանտիմետր
Քաշ՝62 կիլոգրամ

Աբել Կիպրոպ Մութաի (անգլ.՝ Abel Kiprop Mutai, հոկտեմբերի 2, 1988(1988-10-02)[1], Nandi District) քենիացի երկար հեռավորությունների վազորդ, որը մասնագիտացած է 3000 մետր արգելավազքում[2]։

Մութաին ծնվել է Քենիայի Նանդի շրջանում։ Նա նվաճել է ոսկե մեդալ 2005 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում, բրոնզե մեդալ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում, յոթերորդ տեղը 2013 թվականի աշխարհի առաջնությունում, իսկ 2009 թվականի աշխարհի աթլետիկայի եզրափակիչում զբաղեցրել է իններորդ հորիզոնականը[2]։

Մութաին հաղթել է 2000 մ արգելավազքի 2007 թվականի Աֆրիկայի պատանեկան առաջնությունում[2]։ Նա աքիլեսյան ջլի վնասվածք է ստացել, որի պատճառով դուրս է մնացել մրցակցությունից ողջ 2010 թվականին[2]։

Նրա անձնական լավագույն ցուցանիշներն են 8:05.16 րոպե 3000 մետր վազքում, որը գրանցել է 2006 թվականի հունիսին Լիսաբոնում, և 8:01.67 րոպե 3000 մետր վազքում, որը գրանցվել է 2012 թվականի մայիսին Հռոմում[2]։

2013 թվականի հունվարին Burlada Cross Country մրցավազքի ժամանակ Աբել Մութաին մրցուղու վերջնագծից ընդամենը մի քանի մետր առաջ շփոթելով նշանները կանգ է առել՝ մտածելով, որ ավարտել է վազքը։ Մութաիի հետևից վազող իսպանացի վազորդ Իվան Ֆեռնանդեսը հասկանալով, թե ինչ է կատարվում, սկսել է բղավել քենիացու վրա, որ շարունակի վազել։ Մութաին իսպաներեն չի իմացել ու չի հասկացել, և Ֆեռնանդեսը սկսել է Մութաիին հրելով առաջ մղել դեպի եզրագիծ[3][4][5][6]։

Անձնական ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

{{{2}}} Քենիան ներկայացնելով
տարի
մրցում
վայր
տեղ
արդյունք
ժամանակ
2005 Աշխարհի երիտասարդական առաջնություն Մարաքեշ, Մարոկկո 1-ին 2000 մ արգելավազք 5:24.69
2011 Համաաֆրիյան խաղեր Մապուտու, Մոզամբիկ 8-րդ 3000 մ արգելավազք 8:36.75
2012 Աֆրիկայի առաջնություն Պորտո Նովո, Բենին 1-ին 3000 մ արգելավազք 8:16.05
Օլիմպիական խաղեր Լոնդոն, Միացյալ Թագավորություն 3-րդ 3000 մ արգելավազք 8:19.73

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Մութաի» հոդվածին։