Աբելիա չինական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբելիա չինական
Աբելիա չինական
Աբելիա չինական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Աբելիա (Abelia)
Տեսակ Աբելիա չինական (A. chinensis)
Միջազգային անվանում
Abelia chinensis

Աբելիա չինական (լատին․՝ Abelia chinensis), ցախեկեռասազգիների ընտանիքի, աբելիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները մազմզուկապատ են, կարմրավուն։ Տերևները ձվաձև են, 2-4,5 սմ երկարությամբ, 1,5-2,5 սմ լայնությամբ, սրածայր կամ կարճ-սրված, սղոցաեզր, ներքևի կողմից՝ բրդանման աղվամազապատ, վերևի կողմից՝ ցրված մազմզուկապատ, 0,2-0,5 սմ կոթունավոր։ Ծաղիկները բուրումնավետ են, մեծ մասամբ 2-ական, տեղավորված տերևածոցերում, որոնք առաջացնում են խիտ և կարճ հուրաններ։ Բաժակաթերթիկները 5-ն են, երկարավուն, հակառակ-ձվաձև, մազմզուկապատ, 0,6 սմ երկարությամբ։ Պսակը ձագարաձև է, մոտ 1,5-2 սմ երկարությամբ, սպիտակ։ Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է կենտրոնական և արևելյան Չինաստանում։ Մեր հանրապետությունում բաց հողերի պայմաններում մշակվում է միայն Իջևանի դենդրարիում, որտեղ չի ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 280։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբելիա չինական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբելիա չինական» հոդվածին։