Աբդ էլ-Կադիր (արաբ․՝ عبد القادر الجزائري սեպտեմբերի 6, 1808(1808-09-06)[1][2][3][…], Guittena, Bouhanifia District, Mascara Province, Ալժիր - մայիսի 26, 1883(1883-05-26)[1][2][3][…], Դամասկոս, Օսմանյան կայսրություն), ֆրանսիական գաղութարարների դեմ Ալժիրի ժողովրդի ազատագրական շարժման առաջնորդ։ Աբդ էլ-Կադիրի հակաֆրանսիական պայքարի բարեհաջող փուլում (1834) Ֆրանսիան ստիպված ճանաչեց նրա իշխանությունը Ալժիրի ներքին մարզերում, ուր կազմվեց ամիրայություն։ Աբդ էլ-Կադիրը ստեղծեց կանոնավոր բանակ, կազմակերպեց ռազմական ուսուցում, կառուցեց ամրոցներ։ 1843 թվականին, երբ ֆրանսիական զորքերը գրավեցին ամիրայությունը, նա փախավ Մարոկկո։ 1845 թվականին վերադառնալով Ալժիր՝ ղեկավարեց հակաֆրանսիական նոր ապստամբությունը, որի պարտությունից հետո գերվեց։ 1852 թվականից բնակվել է Դամասկոսում։ 1860 թվականի հուլիսին, երբ Դամասկոսում դրուզները փորձեցին կոտորել քրիստոնյաներին, Աբդ էլ-Կադիրը, օգտագործելով իր հեղինակությունն ամբոխի շրջանում և անձնական ալժիրական պահակագունդը, փրկեց մի քանի հազար քրիստոնյաների կյանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։