Աբդ Ալլահ Յորքի Հալլաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ Ալլահ Յորքի Հալլաք
արաբ․՝ عبد الله يوركي حلاق‎‎
Ծնվել էհունիսի 13, 1911(1911-06-13)[1]
ԾննդավայրՀալեպ
Մահացել էհոկտեմբերի 18, 1996(1996-10-18) (85 տարեկան)
Մահվան վայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Սիրիայի թագավորություն,  Հալեպի Նահանգ,  Սիրիա պետություն (1925—1930),  Սիրիայի Երկրորդ Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Սիրիա
Կրոնքրիստոնեություն[2] և Մելքիթի կաթոլիկ եկեղեցի[2]
ԿրթությունԿահիրեի համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետ
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ և ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
ԿուսակցությունԱզգային դաշինք
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրաբ գրողներիմիություն և Ալ-Ադեյի հնագիտական ընկերություն

Աբդ Ալլահ Յորքի Հալլաք (արաբ․՝ عبد الله يوركي حلاق‎‎, հունիսի 13, 1911(1911-06-13)[1], Հալեպ - հոկտեմբերի 18, 1996(1996-10-18), Հալեպ, Սիրիա), սիրիացի բանաստեղծ, լրագրող և պատմաբան։ Ծնվել է Հալեպում։ Ստացել է բազմաթիվ մրացանակներ, դրանցից են Երուսաղեմի մրցանակը, Մարֆրամի շքանշանը որպես ասպետ և այլ շքանշաններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդ Ալլահ Յորքին ծնվել է Հալեպում 1911 թվականին։ Իր ուսումը սկսել է Հալեպի Ռոմ Կաթոլիկների մեծ դպրոցում։ Հետո գնացել է Կահիրե։ Հանձն է առել աշխատանքներ տարբեր օրաթերթերում և հատկապես «Բառ» թերթում և «ԱլՏադ» ամսրագրում, որոնք հետո դարձել են իր սեփականությունը։ Նա Սիրիայում լրագրողների միության և արաբական գրողների միության անդամ էր։ Ֆրանսիայի մանդատի կառավարման օրերում, նա Հալեպի ազգային կուսակցության խորհրդի անդամներից մեկն էր և Սիրիայի և Եգիպտոսի միջև միության ժամանակ, նա Կահիրեի ազգի դաշնային խորհրդի անդամ էր։ Աբդ Ալլահ Յորքի Հալլաքը մահացել է 1996 թվականին։ Այդ ժամանակ նա 84 տարեկան անց էր։

Նշանավոր գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալզաֆրաթ (փոքր պատմվածքներ)
  • Մահացածը խոսում է (թատրոն)
  • Հուշերի հետևանքը (բանաստեղծական ժողովածու)
  • Ամպերի թելերը (բանաստեղծական ժողովածու)
  • Հալապիաթ
  • Թելադրանքի հստակությունը
  • Սիրիայի մեծ հեղափոխությունները քառորդ դարի ընթացքում
  • Դեսպաններ առանց պաշտոնական հավատարմագրությամբ
  • Զրկանքի հյութը
  • Արաբների գիտակցությունը ազգայնակության և գրականության մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
  2. 2,0 2,1 https://almoqtabas.com/ar/biographies/view/25965344409519019