Աբդուլ Քոհար Իբրահիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլ Քոհար Իբրահիմ
ինդոն.՝ Abdul Kohar Ibrahim
Ծնվել էհունիսի 16, 1942(1942-06-16)
ԾննդավայրՋակարտա, Ինդոնեզիա
Վախճանվել էհունիսի 4, 2013(2013-06-04) (70 տարեկան)
Վախճանի վայրԲրյուսել, Բելգիա
Մասնագիտությունգրող
Լեզուինդոնեզերեն
Քաղաքացիություն Ինդոնեզիա

Աբդուլ Քոհար Իբրահիմ (ինդոն.՝ Abdul Kohar Ibrahim, հունիսի 16, 1942(1942-06-16), Ջակարտա, Ինդոնեզիա - հունիսի 4, 2013(2013-06-04), Բրյուսել, Բելգիա), ինդոնեզացի գրող և նկարիչ, Ժողովրդական մշակույթի ընկերության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ջակարտայի Մուլտատուլի անվան ինդոնեզական գրականության և լեզվի ակադեմիան և Բրյուսելի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիան (1979)[1]։ 1959 թվականին դարձել է ժողովրդական մշակույթի ընկերության (Լեկրա) անդամ, որը գտնվել է Ինդոնեզիայի Կոմունիստական կուսակցության ազդեցության տակ։ 1965 թվականին Ինդոնեզացի գրողների պատվիրակության կազմում ուղևորվել է Պեկին՝ տոնելու ՉԺՀ հռչակման 16-րդ տարին։ Հակակոմունիստական հեղաշրջման արդյունքում 1965 թվականի սեպտեմբերին ինդոնեզացիները չէին կարողանում վերադառնալ հայրենիք, բռնաճնշումների վտանգի պատճառով։ Չինաստանում աշխատել է «Չինաստանի նկարներում» ամսագրի խմբագրությունում և Արտասահմանյան գրականության գրադարանում։ 1972 թվականի հեռացել է Չինաստանից և ապրել Բելգիայում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ։ Մինչև 1965 թվականը ստեղծագործությունները հրատարակվել են Bintang Timur (Արևելքի աստղը), Bintang Minggu (Աստղ շաբաթաթերթ), Harian Rakyat (Ժողովրդական թերթ), Warta Bhakti (Նորություւներ) թերթերում, ինչպես նաև Zaman Baru (Նոր դար) և Wanita (Կին) ամսագրերում։ Եղել է Zaman Baru ամսագրի խմբագիր։ Առաջին վիպակը՝ «Ազատագրում»-ը (ինդոն.՝ Pembebasan) տպագրվել է շարունակության հետ Harian Bintang (Աստղ թերթ) թերթում 1960-ական թվականներին[3]։ Չինաստանում բանկվելու ընթացքում գրել է երկրորդ վիպակը՝ «Ծովի հյուսիսային ափի ալիքների աղմուկը» (Debur Ombak Pantai Utara)։ 1972 թվականինց՝ Բելգիա տեղափոխվելուց հետո ակտիվորեն զբաղվել է գեղանկարչությամբ, հիմնականում աբստրակտ ուղղվածությամբ՝ Աբե անվան տակ («Ջունգլին կրակի մեջ», «Վիշապների սիմֆոնիա», «Իմ Գյուղը, իմ Ջունգլին», «Չիտրալոկա, պոետական տարածություն» և այլ նկարների շարք[4]։ Եղել է «Բարեփոխում և ստեղծգործություն» (ինդոն.՝ Pembaruan dan Kreasi, 1990—2000) վտարանդիական ամսագրի խմբագիր[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե փետուր» մրցանակ (Պատկերասարահ «Ոսկե փետուր», քաղաք Գենտ, 1981)։
  • Արծաթե մեդալ եվրոպական նկարչական ծառայությունների համար (Կոկսեյդ, 1987)։
  • Արծաթե մեդալ Ժամանակակից արվեստի միջազգային ակադեմիայում (1986)։
  • Ոսկե մեդալ (1987) և Պլատինե մեդալ AIAC (Անեն, 1988) Ժամանակակից արվեստի միջազգային ասոցացիայում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին՝ Լիսյա Անգերաինի

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Korban. Kumpulan cerpen. Amsterdam: Stichting Budaya, 1989
  • Lekra Seni Politik PKI. Kumpulan Esai Bersama. Amsterdam: Stichting Budaya, Kreasi N 10,1992
  • Puisi. Kumpulan Sajak Bersama. Amsterdam: Stichting Budaya, Kreasi N 11,1992
  • Kritik dan Esai. Kumpulan Esai Bersama. Amsterdam: Stichting Budaya, Kreasi N 14,1993
  • Kesempatan Yang Kesekian. Kumpulan Cerpen Bersama. Amsterdam: Stichting Budaya, Kreasi N 26,1996
  • Yang Tertindas Yang Melawan Tirani I. Kumpulan Sajak Bersama. Amsterdam: Stichting Budaya, Kreasi N 28,1997
  • Berkas-Berkas Sajak Bebas. Amsterdam: Stichting Budaya, Kreasi N 37,1998
  • Yang Tertindas Yang Melawan Tirani II. Kumpulan Sajak Bersama. Amsterdam: Stichting Budaya, Kreasi N 39,1998
  • Di Negeri Orang. Kumpulan Sajak Bersama. Jakarta: Yayasan Lontar, Amsterdam:YSBI, 2002
  • Sekitar Tempuling Rida K. Liamsi. Buku Telaah Puisi. Pekanbaru: Yayasan Sagang, 2004.
  • Identitas Budaya Kepri. Kumpulan Esai Bersama. Kepri: Dewan Kesenian Kepri, 2005.
  • Antologi Puisi-Cerpen-Curhat-Esai Tragedi Kemanusiaan 1965—2005. Sastra Pembebasan, 2005.
  • Kepri Pulau Cinta Kasih. Kumpulan Esai Bersama Lisya Anggraini. Batam, Kepri: Yayasan Titik Cahaya Elka, 2006 (второе издание 2017).
  • Sityen Saint-Jean — Antara Hidup dan Mati. Novel. Batam, Kepri: Yayasan Titik Cahaya Elka, 2008.
  • Sekitar Polemik Pramoedya-Lekra vs Manikebu. Batam, Kepri: Yayasan Titik Cahaya Elka, 2008.
  • Untukmu Kekasihku Hanya Hatiku. Kumpulan Puisi. Batam, Kepri: Yayasan Titik Cahaya Elka, 2008.
  • Intuisi Melati. Kumpulan Cerpen Bersama Lisya Anggraini. Batam, Kepri: Yayasan Titik Cahaya Elka, 2008.

Մասնակցությունը ցուցահանդեսներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդրիկ դե Բրաեկելարայի պատկերասրահ (Անտվերպեն, 1977), Ռիկ Վաուտերսի պատկերասրահ (Բրյուսել, 1977),Վան դե Վելդեի պատկերասրահ (Գենտ, 1979), Եվրոպայի մշակույթ (Բրյուսել, 1979), APAC Պատկերասրահ (Schaerbeek, Բրյուսել, 1980), Եվրոպական նկարչական Ծառայություններ (Կոկսեյդ, 1980, 1987, 1990) Galerie Escalier (Բրյուսել, 1980), Լուսապատկեր (Գենտ, 1981), Gouden Pluim պատկերասրահ (Գենտ, 1982), Galerie Erasme (Anderlecht, 1983, 1990), Galerie Schadow (Ցելլե, Արևմտյան Գերմանիա, 1986), Europa Bank (Գենտ, 1987, 1988, 1990), 50 նկարիչներ Բելգիայից (Բրյուսել, 1986), A.I.A.C. (Enghien, 1987, Spectraal (Nieuwpoort, 1988), Galerie Het Eeuwige Leven (Անտվերպեն, 1993), Կրեկելաարայից (Շկերբիկ, 1997), Atists երթուղին (Մունիցիպալիտետ Schaerbeek, 1998), Մոդուս Վիվենդի (Oude Kerk, Vichte, 2003), Galeri Novotel (Բատամ, Կեպրի, 2004),Հադջի Վիդյադի թանգարան (Մագելանգ, Ինդոնեզիա, 2004), Galeri Novotel (Բատամ, Կեպրի, 2006), Hotel Communal of Schaerbeek (Բրյուսել, 2007), Guilliaum & Caroline պատկերասրահ (Բրյուսել, 2008)[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Artiste Peintre Abe alias A. Kohar Ibrahim Dan Karya Lukisnya / Editor : Lisya Anggraini, Anggrek Sari. — Batam, 2005.
  2. Fairuz Mumtaz 50 Kisah Sukses dan Inspiratif Diaspora Indonesia, Lintas Negara, Lintas Bidang. Diandra Pustaka Indonesia, 2014 hlm.111-119
  3. 3,0 3,1 «Abdul Kohar Ibrahim | Sastrawan Lekra Wafat di Brussel». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  4. A.Kohar Ibrahim Art Gallery — A.Kohar Ibrahim Artworks — Artscad
  5. Expo Galerie A.Kohar Ibrahim — Oeuvres de A.Kohar Ibrahim — ArtsCad