Jump to content

Գևորգ Աբգարյան (քանդակազարդող վարպետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աբգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Աբգարյան
Ծնվել է1888[1]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մահացել է1967[1]
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ստեղծագործություն(ներ)Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Մայր Հայաստան
Մասնագիտությունքանդակագործ

Գևորգ Կարապետի Աբգարյան (1888[1], Կեսարիա, Թուրքիա - 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քանդակազարդող վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կեսարիայում։ 1924 թվականին հայրենադարձել է։ Իրականացրել է նշանավոր ճարտարապետների և քանդակագործների զարդաքանդակային մտահղացումները՝ Երևանում Կառավարական տան (ֆելզիտ), Օպերայի և բալետի թատրոնի (գրանիտ, երկուսն էլ՝ 1930-ական թվականներ), Կառավարական 2-րդ տան (ֆելզիտ, 1950-ական թվականներ), «Մայր Հայաստան» թանգարանի (սև տուֆ, 1950), «Արարատ» տրեստի մառանների (բազալտ, 1945-1963), ՀՀ տարբեր վայրերում՝ աղբյուր-հուշարձանների և այլ կառույցների քանդակային ձևավորումներ։ Մահացել է Երևանում[3]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3056
  2. «Գևորգ Աբգարյանի մասին zarkfoundation.com կայքում».
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 10.