Աբբաս իբն ալ-Ահնաֆ
Աբբաս իբն ալ-Ահնաֆ արաբ․՝ عباس بن الأحنف | |
---|---|
Ծնվել է | մոտ 750[1] |
Ծննդավայր | Բասրա, Իրաք |
Մահացել է | մոտ 808[1] |
Մահվան վայր | Բաղդադ |
Քաղաքացիություն | Աբբասյան խալիֆայություն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Աբբաս իբն ալ-Ահնաֆ (արաբ․՝ عباس بن الأحنف, մոտ 750[1], Բասրա, Իրաք - մոտ 808[1], Բաղդադ), նոր ուղղության արաբ Աբբասյան բանաստեղծ, որը հրաժարվել է մինչիսլամական պոեզիայի կանոնացված նորմերից[2]։ Արաբական Բանու Խանիֆա ցեղիղ էր։ Մոտ էր Հարուն ալ-Ռաշիդ խալիֆին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է միայն սիրային-թախծոտ բանաստեղծություն-գազելներ։ Աբբասի ստեղծագործությունների հիման վրա գրվել են երգեր, որոնք երգել են պալատական երգիչները։ Իր բանաստեղծություններում Աբբասը գովերգել է «հիմնականում անպատասխան սերը, և մարդիկ նրա ստեղծագործություններում կորստի հետ համակերպած են թվում»[3]։ Նրա ընտրած բառերը պարզ են, ոճը` ազատ և թեթև։
Աբբասը մեծացել է Բաղդադում, որտեղ դարձել է Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի ընկերը[4], որը վարձել է նրան` հանգստի ժամանակ իրեն զվարճացնելու համար։ Աբբասի ստեղծագործությունները ազդել են Աբդուլլահ իբն ալ-Մուտազզի և Աբու ալ-Աթահիայի վրա[5]։ Նրա մահից հետո նրա բանաստեղծությունները հավաքվել են մեկ ժողովածուի մեջ, որը բարձր գնահատականի է արժանացել Ալ-Անդալուսում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ayyıldız, Esat (2019). el-‘Abbâs B. El-Ahnef: İdealize Edilmiş Ask Temalı Gazellerin Abbâsî Dönemindeki Özgün Bir Temsilcisi. Uluslararası Bilim, Teknoloji ve Sosyal Bilimlerde Güncel Gelişmeler Sempozyumu, 3, 209-216.
- ↑ Roger Allen. (2000). An Introduction to Arabic Literature. p. 106.
- ↑ R. Jacobi. (1998) al-'Abbas Ibn al-Ahnaf. In Encyclopedia of Arabic Literature (Vol. 1, pp. 2-3). Taylor & Francis.
- ↑ Bird Through A Ceiling of Alabaster; Three Abbasid Poets, translated by Abdullah Al-Udhari and George Wightman (Penguin, 1975) ISBN 0-14-044305-3
Արտաքին հղումներ և աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аббас ибн аль-Ахнаф // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Статья о персонификации в литературе (անգլ.)
- Ayyıldız, Esat (2019). el-‘Abbâs B. El-Ahnef: İdealize Edilmiş Ask Temalı Gazellerin Abbâsî Dönemindeki Özgün Bir Temsilcisi. Uluslararası Bilim, Teknoloji ve Sosyal Bilimlerde Güncel Gelişmeler Sempozyumu, 3, 209-216.
|