Աբու ալ-Աթահիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբու ալ-Աթահիա
արաբ․՝ أبو العتاهية‎‎
Աբու Լ-Աթահիա.jpg
Ծննդյան անուն արաբ․՝ إسماعيل بن القاسم العنزي، بن سويد العيني‎‎
Ծնվել է 748
Ծննդավայր Ային ալ-Թամար,
Օմայյան խալիֆայություն Օմայյան խալիֆայություն
Վախճանվել է 826 (78–79 տարեկան) / 213 հիջրա
Վախճանի վայր Բաղդադ,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Black flag.svg Աբասյան խալիֆայություն
Ժանրեր Կասիդա

Աբու-լ-Աթահիա (748, Ayn al-Tamr, Ain Al-Tamur District, Karbala Governorate, Իրաք - 826, Բաղդադ) ամբողջական անուն՝ արաբ․՝ إسماعيل بن القاسم العنزي‎‎, Իսմա'իլ իբն Կասիմ ալ-'Անազի, արաբ մուսուլման բանաստեղծ, արաբական նորացման պոեզիայի հիմնադիրներից մեկը՝ Աբու Նուվասի և Բաշշար իբն Բուրդի հետ միասին։

Ընդունված է նրան համարել զուհդիյաթ ժանրի հիմանդիր։ Զուհդիյաթ տերմինը (ճգնավոր, ինքնազսպում) միայն մասամբ է արտահայտում այս ժանրի բովանդակությունը։ Հաճույքներից զերծ մնալը զուհդիյաթում միայն չնչին տեղ է գրավում, այս ժանրին են վերագրվում նաև հոռետեսական խոհեր երկրայինի անցավորության, մարդկային կյանքի ունայնության մասին։

Աբու-լ-Աթահիայի կյանքը հանգիստ է անցել, ծնվել է Անբար քաղաքի մերձակայքում։ Նա աչքի է ընկել իր վաղ արտահայտված տաղանդով և կյանքի մեծ մասն ացկացրել Հարուն ալ-Ռաշիդ և Ալ-Ամին խալիֆաների արքունիքում՝որպես նրանց պալատական ձոներգու։ Կենսագիրները պատմում են նրա ողբերգական սիրո մասին խալիֆ ալ-Մահդիի ամենասիրելի կնոջ՝ Ուրբայի նկատմամբ։ Նրանք գտնում են, որ հենց սիրային անհաջողությունները պատճառ դարձան նրա մշտական հոռետեսության համար, որն արտահայտվում է նրա բանաստեղծություններում։ Նա և մի անգամ 100 մտրակի հարված է ստացել հայտնի պաշտոնյայի ծառայողուհուն գովերգելու համար։

Աբու-լ-Աթահիայի գործունեությունը կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին շրջանում նա հանդես է գալիս հիմնականում որպես քնարերգու՝ընկղմված իր սիրային ապրումների արտահայտման մեջ։ Նրա սիրային բանաստեղծություններում շատ են երկխոսությունները և դրանք ունեն սիրային նամակի բնույթ։ Դրանք համեմատաբար թեթև են և պարզ։ Ստեղծագործության հաջորդ շրջանում նա արդեն հաստատվում է Հարուն ալ-Ռաշիդի արքունիքում։ Բանաստեղծի ողջ պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհեր։

Խոսելով աշխարհի վերջի և ճակատագրի դեմ մարդու անզորության մասին՝ պոետը հանգում է այն եզրակացության, որ եթե երկրային կյանքը միայն պատրանք է, ապա պետք է պատրաստվել հետագա կյանքին՝ հեռու մնալով երկրային հաճույքներից։ Նրա ստեղծագործության մաս է կազմում նրա հայտնի «Ուրջուզա»-ն։ Այն տարբեր աֆորիզմների և փիլիսոփայական բովանդակությամբ խրատական ասացվածքների հավաքածու է, որում դարձյալ արծարծվում է մարդկային ջանքերի անպտղությունն ու անխուսափելի մահվան թեման։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Грамовский И. Ю., Избр. соч., т. 2, М.-Л., 1956
  • Фильштинский И.М., История арабской литературы

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png