Աբաս Կուլի աղա Բաքիխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբաս Կուլի աղա Բաքիխանով
Qudsi.jpg
Ծնվել էհունիսի 21, 1794(1794-06-21)
ԾննդավայրԱմիրջան, Baku Uyezd, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 31, 1847(1847-05-31) (52 տարեկանում)
Մահվան վայրՄեքքա, Kingdom of Nejd and Hejaz
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունպատմաբան, փիլիսոփա, գրող և բանաստեղծ
Ծնողներհայր՝ Mirza Muhammad Khan II
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
Abbasgulu Bakikhanov Վիքիպահեստում

Աբաս Կուլի աղա Բաքիխանով (ադրբ.՝ Abbasqulu ağa Bakıxanov),(ծածկանունը՝ Գուդսի), (հունիսի 21, 1794(1794-06-21), Ամիրջան, Baku Uyezd, Ռուսական կայսրություն - մայիսի 31, 1847(1847-05-31), Մեքքա, Kingdom of Nejd and Hejaz), ադրբեջանցի գրող, լուսավորիչ, ադրբեջանական գիտական պատմագրության հիմնադիր։ Տիրապետել է պարսկերենին և արաբերենին։ 1819 թ.-ից ծառայել է Թիֆլիսում, նահանգապետի մոտ, որպես արևելյան լեզուների թարգմանիչ։ Աբաս Բաքիխանով Մասնակցել է 1826–1828 թվականների ռուս–պարսկական և 1828–1829 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմներին։ Ադրբեջանի և Ռուսաստանի մերձեցման ջատագովներից էր։ Ծանոթ էր Ա․ Ս․ Դրիբոյեդովին, Ա․ Մ․ Պուշկինին, Մ․ Ֆ․ Ախունդովին, Խ․ Աբովյանին, Ա․ ճավճավաձեին։ 1841 թ.-ին ավարտել է «Դրախտային ծաղկանոց» (հրտ․ 1926 թ.) գիրքը, որ գրել է պարսկերեն, ապա թարգմանել ռուսերենի։ Բաքիխանովի գեղարվեստական երկերից հայտնի են «Դիրք Ասկերի մասին» պատմվածքը և «Դիմում թավրիզցիներին» երգիծական ստեղծագործությունը։ Դրել է նաև «Հրեշտակների գաղտնիքը» գիտափիլիսոփայական ժողովածուն՝ Կոպեռնիկոսի երկրակենտրոն ուսմունքի վերաբերյալ։ «Բարքերի բարելավում» և «Խորհուրդների գիրքը» երկերում քննադատել է հետամնացությունն ու սնոտիապաշտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png