Աբայ Կունանբաևի հուշարձան (Մոսկվա)
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2006 |
Երկիր | ![]() |
Քաղաք | Մոսկվա |
Բնակավայր | Չիստոպրուդնի բուլվար |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Աբայ Կունանբաևի հուշարձան (ռուս.՝ Памятник Абаю Кунанбаеву, ղազ.՝ Абай Құнанбаев ескерткіші), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ղազախ լուսավորիչ-բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևին։ Տեղադրվել է Չիստոպրուդնի բուլվարում, Ռուսաստանում Ղազախստանի դեսպանատան մոտակայքում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Նազարբաևը և Պուտինը հայտարարեցին Պուշկինի տարի Ղազախստանում և Աբայի տարի Ռուսաստանում[1]։ Աստանայում և Մոսկվայում տեղադրվեցին երկու բանաստեղծների բրոնզե հուշարձանները։
Մոսկվայի հուշարձանը Ղազախստանի նվերն է Ռուսաստանի մայրաքաղաքին։ Աբայ Կունանբաևի հուշարձանը տեղադրելու մասին որոշումը կայացվել է Նուրսուլթան Նազարբաևի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ՝ Ղազախստանի նախագահի Ռուսաստանի Դաշնություն 2005 թվականի հունվարին կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Նախագիծը ֆինանսավորել է ղազախական կողմը։ Հուշարձանի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 162 մլն տենգե՝ ավելի քան 1,25 մլն դոլար։ Հուշարձանի բացմանը, որը կայացել է 2006 թվականի ապրիլի 4-ին, մասնակցել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը[2]։
Իր հերթին ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին տեղադրվել է Ալմաթիում դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 29-ին՝ նրա ծննդյան 200-ամյակի առթիվ (հեղինակն է ռուս քանդակագործ Անատոլի Բիչուկովը, ղազախ ճարտարապետները՝ Տ. Երալիևը, Ա. Անչուգովը)[3]։
2012 թվականի մայիսին Աբայի հուշարձանի մոտ՝ Չիստիե պրուդիում, տեղի են ունեցել ռուսական ընդդիմության #ОккупайАбай հեշթեգով աղմկահարույց բողոքի ակցիաները[4], որոնք ռուսաստանցիների ուշադրությունը կրկին ուղղեցին Աբայի պոեզիային։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քանդակագործներ՝ Մարատ Այնեկով (ղազախական ազգային արժույթի՝ տենգեի էսքիզների ստեղծողը), Սաիդ Այնեկով
- Կոնստրուկտոր՝ Սայրան Ֆազիլով
- Ճարտարապետներ՝ Վալերի Ռոմանենկո, Թիմուր Սուլեյմենովը
- Դիզայներ՝ Իգոր Պոլյակով
- Նկարիչ՝ Էդուարդ Դրոբիցկի[5]
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը պատրաստված է բրոնզից, ներկայացնում է ազգային նախշերով զարդարված քարե պատվանդանին նստած բանաստեղծին։ Պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը. «Հավերժ է անմահ խոսքի արարիչը»[1][5]։ Բացի բուն հուշարձանից հորինվածքի կազմի մեջ մտնում են երկու քարե կուռքեր, որոնք ստեղծված են ղփչաղական կուռքերի ոճով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Путин и Назарбаев открыли в Москве памятник Абаю Кунанбаеву»
- ↑ 2,0 2,1 «Памятник Абаю Кунанбаеву»
- ↑ «Памятник А. С. Пушкину. Памятник монументального искусства»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-05-ին։ Վերցված է 2018-04-03
- ↑ «Абай стал символом протестов против Путина»
- ↑ 5,0 5,1 «Памятник Абаю Кунанбаеву»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին։ Վերցված է 2018-04-03