Աբազ
Աբազ կամ աբազի (վրաց.՝ აბაზი), վրացական արծաթե մետաղադրամ, որը սկզբնապես հատվել է պարսկական աբասիի օրինակով։
Ստեղծվել է Վրաստանի՝ Պարսկաստանից անկախանալու ժամանակ և սկզբնապես ունեցել է աբբասի անվանումը՝ Աբաս Առաջինի պատվին, որը սկսել է նման մետաղադրամների հատումը։ Հատումը սկսելուց հետո և մինչև Ռուսաստանի հետ միացումը վրացական մետաղադրամների վրա բոլոր գրությունները արվում էին պարսկերենով, մետաղադրամների մի մասի վրա կային կրկնակի գրություններ՝ վրացերենով և պարսկերենով։ Յուրաքանչյուր մետաղադրամի վրա գրվում էր պարսկական շահի անունը։
Քարթլի-Կախեթի թագավորության ստեղծումից և Գեորգիևսկի պայմանագրի կնքումից հետո Եկատերինա II-ը Հերակլ II-ին լիազորեց հատել իր նկարով, ինչպես նաև Քարթլիի, Կախեթի մարզի և Ռուսաստանի զինանշաններով մետաղադրամներ։ Այդ իրավունքը իրագործվեց մասնակիորեն և միայն պղնձե բիստիների վրա; Այդ ժամանակ Վրաստանում տարածված է Իրանի դրամային համակարգը։
1 աբազը հավասար էր 2 մահմուդիի կամ 4 շաուրամի կամ 10 բիստիի կամ 40 պուլիի։
Իրակլի II-ի մահից հետո մետաղադրամների հատումը գրեթե վերացավ։ Այն վերսկսվեց Թիֆլիսում միայն Վրաստանի և Ռուսաստանի վերամիավորումից հետո։ Որոշվեց, որ Ռուսաստանից մետաղադրամներ տանելը շահավետ չի լինի և այդ իսկ պատճառով սկսեցին կազմակերպել դրամահատարան Թիֆլիսում։ Նոր դրամահատարանը ստեղծվեց նախկին արքայական քարե բաղնիքներում, Սանկտ Պետերբուրգից բերեցին ճարտարագետներ, իսկ Տուլայից՝ հատողներ։ Հատարանի կազմակերպման համար ծախսվեց 5350 ռուբլի։ Դրամահատարանի բացման կապակցությամբ հատվեց մեդալ, որը թվագրվում էր 1804 թվականի սեպտեմբերի 15-ով, պատրաստված էր ոսկուց և արծաթից։
Դրամական համակարգի հիմքը կազմում էր աբազը։ Մեկ աբազը պարունակում էր 10 բիստի։ Նոր աբազը (3,155 գրամ) մի փոքր ավելի ծանր էր հին պասրկական աբազից (3 գրամ), բայց վերջինիս ընտրանքն ավելի բարձր էր, քան վրացականինը։ Այդես, և նոր 1ռուսական» աբազները համապատասխանում էին հին պարսկական համակարգին։
Հատվում էին երեք տարբեր արժողությամբ աբազներ՝ կրկնակի աբազ, աբազ և կիսաաբազ։ Մետաղադրամների արժողությունը նշվում էր վրացական թվերով՝ պարսկական ավանդույթի համաձայն՝ դինարներով։ Կրկնակի աբազի վրա գրվում էր 400 թիվը (դինար), աբազի վրա՝ 200, կիսաբազի վրա՝ 100:
Մետաղադրամի դիմայի մասի վերևում զետեղվում էր Թբիլիսիի պատկերանիշը՝ քարե ատամնավոր թագ, մետաղադրամի կենտրոնից ներքև՝ «თბილისი» (Թբիլիսի) գրությունը։ Ամենաներքևում զետեղվում էր արմավենու և ձիթենու ճյուղերի միահյուսումը։
Մետաղադրամների ռևերսային՝ ետին հատվածում նշվում էր արժողությունը՝ վրացական թվերի տեսքով։ Մետաղադրամի կենտրոնում «ქართლი თეთრი» (վրացական արծաթ) գրությունն էր։ Երկրորդ «თეთრი» (տետրի. տառացիորեն թարգմանությամբ՝ սպիտակ) բառը երկակի իմաստ ուներ դրամական գործում.
- սպիտակ մետաղ, այսինքն՝ արծաթ,
- ինչ-որ միջնադարյան դրամական միավոր։
Այժմյան տետրի մետաղադրամի անունը ծագում է հենց այստեղից։ Ռևերսի գրության տակ նշվում էր տարեթիվը վրացերեն տառերով, իսկ ամենաներքևում ռուսերեն տառերով նշում էին դրոշմանիշները։
Մետաղադրամների հատումը Վրաստանում ռուսական կառավարության կողմից ևս ոչ շահավետ համարվեց և շուտով՝ 1835 թվականի օգոստոսի 14-ին, որոշվեց փակել Թիֆլիսի դրամահատարանը և շրջանառությունից հանել վրացական մետաղադրամները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Պախոմով «Վրաստանի մետաղադրամներ» - Մեցնիերեբա, Թբիլիսի, 1970։
- Գեորգի Միխայլովիչ «Ռուսական մետաղադրամների կորպուս»։ Հատոր 11 - «Ռուսական մետաղադրամներ՝ հատված Պրուսիայի, Վրաստանի, Լեհաստանի և Ֆինլանդիայի համար»