Աամիտո Լագում
Աամիտո Լագում | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1992 (30 տարեկան) |
Ծննդավայր | Rubaga Division, Կամպալա, Ուգանդա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
![]() |
Աամիտո Սթեյսի Լագում (անգլ.՝ Aamito Lagum, դեկտեմբերի 3, 1992, Rubaga Division, Կամպալա, Ուգանդա), ուգանդացի մոդել, ավելի հայտնի է որպես Africa's Next Top Model նախագծի հաղթող[1]։
Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լագումը ծնվել է Կամպալայում։ Մայրն աշխատանքը կորցնելուց հետո տեղափոխվել է Քիթգում իր ծնողների մոտ։ Լագումն իր դպրոցական տարիներն անցկացրել է Կամպալայում[2][3]։
16 տարեկանում Լագումը սկսեց իր մոդելային կարիերան։ Նա իր առաջին աշխատանքային փորձը սկսել է «Ugandan Fashion Week» ցուցադրության շրջանակներում։ 2012 թվականին Լագումը հանդիպում է դիզայներ Ադել Դեժակին, ով նրան հրավիրում է Քենիա՝ մասնակցելու ֆոտոշարքի նկարահանումների[2][4]։
Թոփ մոդել աֆրիկյան ձևով (նախագիծ)[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Լագումը մասնակցում է «Թոփ մոդել աֆրիկյան ձևով» նախագծի ընտրական փուլին։ Հետագայում նա ընգրկվեց նախագծի 22 ֆինալիստների կազմում և հրավեր ստացավ թռիչք դեպի Քեյփթաուն՝ Օլուչի Օնվիգբայի կողմից[5][6]։
Լագումը շուտով գրավեց ժյուրիի և նախագծի հյուրերի անդամների ուշադրությունը։ Նախագծի առաջիկա իննը շաբաթների ընթացքում, նա արժանացել է լավագույն լուսանկար տիտղոսին և մասնակցել է Elle ամսագրի նկարահանումներին[7]։ Նա հայտնվելով թոփ տաս ֆինալիստների ցանկում, դարձել է նախագծի հաղթող։
Որպես մրցանակի մի մաս, նա մեկ տարով պայմանագիր է կնքում DNA Model Management ընկերության հետ, համագործակցություն P&G ընկերության հետ նաև ստանում է 50000 ԱՄՆ դոլար[8][9]։
Փոսթ-շոու կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագիծում ունեցած հաղթանակից հետո նա պայմանագիր է կնքում Boss Model ընկերության հետ։ Հետագայում նա «DNA Model Management»ի հետ պայմանագիր կնքելուց հետո նա տեղափոխվում է Նյու Յորք[10][11][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Uganda's Aamito Wins Africa's Next Top Model»։ Ugandaonline.net։ հունվարի 13, 2014։ Վերցված է հուլիսի 6, 2015
- ↑ 2,0 2,1 Odeke Steven (հունվարի 22, 2014)։ «Stacy Aamito: From bushes to riches»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-07-ին։ Վերցված է հուլիսի 6, 2015
- ↑ Odeke Steven (հունվարի 22, 2014)։ «I want everything I touch to turn into gold»։ Վերցված է հուլիսի 6, 2015
- ↑ Ninsiima Racheal (ապրիլի 26, 2012)։ «Uganda: Up Close With Africa's Next Top Model Winner Aamito Lagum»։ The Observer Uganda։ Վերցված է հուլիսի 6, 2015
- ↑ «Africa’s Next Top Model With Oluchi Debuts. Meet The Finalists!»։ TW Magazine Africa։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-24-ին։ Վերցված է նոյեմբերի 20, 2013
- ↑ Obiuwevbi Jennifer (մարտի 5, 2015)։ «"I Felt Like a Black Swan" – Aamito Stacie Lagum talks Beauty Stereotypes in Uganda, her Mum’s Disapproval & More»։ Bella Naija։ Վերցված է հուլիսի 6, 2015
- ↑ «Editorials. Aamito Stacie Lagum. Elle South Africa. by Lee Moami.»։ Superselected։ հուլիսի 15, 2014։ Վերցված է հուլիսի 6, 2015
- ↑ Baranga Samson (հունվարի 20, 2014)։ «Aamito returns in style»։ The Observer Uganda։ Վերցված է հուլիսի 6, 2015
- ↑ «Stacie Aamito Lagum at Entebbe Airport»։ ugandaonline.net։ հունվարի 17, 2014։ Վերցված է հուլիսի 6, 2015
- ↑ «Aamito Stacie Lagum - Editorials»։ Fashion Model Directory։ Վերցված է հուլիսի 23, 2015
- ↑ «Aamito Lagum - Work by Year, shows»։ models.com։ Վերցված է հուլիսի 23, 2015
- ↑ «Aamito Stacie Lagum - Shows»։ Fashion Model Directory։ Վերցված է հուլիսի 23, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|