ԱՄՆ-ի տիեզերական գործողությունների շտաբի պետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Պետական պաշտոն

ԱՄՆ–ի տիեզերական ուժերի խորհրդանիշը (կնիքը)

Տիեզերական գործողությունների հրամանատար անգլ.՝ Chief of Space Operations (CSO)՝ պաշտոն, որը ստեղծվել է ԱՄՆ–ի Օրենսգրքի 10–րդ հոդվածի 9082–րդ կետի[1]։ Այս պաշտոնը պետք է զբաղեցնի Ամերիկայի Միացյալ Նահանգների որևէ չորսաստղանի գեներալ, այսինքն Բանակի գեներալ, որը ծառայում է ԱՄՆ–ի Տիեզերական ուժերում և հանդիսանում է ԱՄՆ–ի Ռազմաօդային Ուժերի նախարարի գլխավոր ռազմական խորհրդականը՝ Տիեզերական ուժերի գործողությունների գծով, ինչպես նաև՝ հանդիսանում է ԱՄՆ–ի Շտաբի պետերի Միացյալ կոմիտեի անդամ (առանձին կարգավիճակուվ), միաժամանակ լինելով ԱՄՆ–ի Ազգային Անվտանգության խորհրդի ռազմական խորհրդական, ԱՄՆ–ի Պաշտպանության նախարարի և ԱՄՆ–ի Նախագահի ռազմական խորհրդական։ Սովորաբար այդ պաշտոնը զբաղեցնում է ԱՄՆ–ի Տիեզերական ուժերի կոչումով ամենաբարձր սպան, որն այդ ժամանակ գտնվում է ակտիվ ծառայության մեջ (եթե ԱՄՆ–ի Միացյալ շտաբների կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը հենց իրենք Տիեզերական ուժերի սպաներ չեն)։

Պաշտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պաշտոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ–ի պետական պաշտոն է, որի լրիվ անվանումն է «ԱՄՆ–ի Տիեզերական գործողությունների շտաբի պետ»։ Անգլերեն անվանումն է անգլ.՝ Chief of Space Operations։ Այն ունի իր սեփական խորհրդանիշը։

Ներկայումս այս պաշտոնը զբաղեցնում է ԱՄՆ–ի Զինված ուժերի Զորավար (Գեներալ) Ջոն Ու. Րէյմոնդը, անգլ.՝ John W. Raymond։ Վերջինս այդ պաշտոնին նշանակվել է 20 դեկտեմբեր 2019թ․։

ԱՄՆ–ի Տիեզերական գործողությունների շտաբի պետ, բանակի գեներալ Ջոն Ու․ Րէյմոնդ։

Այս պաշտոնը զբաղեցնող անձը ղեկավարում է ԱՄՆ–ի Տիեզերական ուժերը։

Այս պաշտոնում թեկնախության առաջադրումը պատկանում է ԱՄՆ–ի Նախագահին։

Սակայն պաշտոնին նշանակում է, կամ թեկնածությունը պաշտոնապես հաստատում է ԱՄՆ–ի Սենատը։

Այս պաշտոնում պաշտոնատար անձի լիազորությունների ժամկետը 4 տարի է։

Պաշտոնը ստեղծվել է կամ այդ մասին հայտարարվել է 20 դեկտեմբեր 2019թ․։

Առաջին անգամ այդ պաշտոնին նշանակվել է Ջոն Ու. Րէյմոնդը՝ John W. Raymond։

Պաշտոնը վարչական պաշտոն է, որի նստավայրը կամ գրասենյակը գտնվում է Պենտագոնում, այսինքն՝ ԱՄՆ–ի Պաշտպանության նախարարությունում։ Պաշտոնատարը տիեզերական ուժերի օպերատիվ հրամանատարություն չի իրականացնում, այլ հանդիսանում է Տիեզերական ուժերի ստորաբաժանումների կազմակերպությունների վերատեսուչը՝ որպես ԱՄՆ–ի Ռազմաօդային ուժերի նախարարի լիազորված անձ։

Փաստորեն Տիեզերական գործողությունների շտաբի պետի պաշտոնը ստեղծվել է ԱՄՆ–ի Տիեզերական ուժերի ստեղծման հետ միաժամանակ։ 2019թ․ դեկտեմբերի 20–ին ԱՄՆ–ի նախագահը ստորագրեց Պետական Պաշտպանության մասին օրենք։ Նույն օրը ևեթ հայտարարվեց[2], որ Տիեզերական ուժերի առաջին ղեկավարը կդառնա գեներալ Ջոն Ու. Րէյմոնդը, որը ԱՄՆ–ի Տիեզերական հրամանատարության հրամանատարն էր և միաժամանակ ԱՄՆ–ի Ռազմաօդային Ուժերի Տիեզերական հրամանատարության հրամանատարը։ 2020 թ․ հունվարի 14–ին ԱՄՆ–ի Փոխնախագահ Մայք Փենսը երդվեցրեց չորսաստղանի Գեներալ Ջոն Րէյմոնդին, որը և այդպիսով ընդունեց Տիեզերական գործողությունների շտաբի պետի պաշտոնը[3]։.

Տիեզերական գործողությունների շտաբի պետը՝ ՏԳՇՊ–ն նախագահում է Տիեզերական գործողությունների վարչությունը՝ գտնվելով ԱՄՆ–ի ՌՕՈՒ–ի նախարարի իշխանության և վերահսկողության ներքո։ Տիեզերական գործողությունների շտաբի պետը հանդես է գալիս որպես նախարարի պաշտոնակատար՝ պլանների կատարման ժամանակ և իրականացնում է վերահսկողություն և վերատեսչություն Տիեզերական ուժերի կազմակերպությունների և անդամների նկատմամբ՝ այնպես, ինչպես որոշում է ԱՄՆ–ի ՌՕՈՒ–ի նախարարը։ Բացի այդ Տիեզերական գործողությունների շտաբի պետը կարող է այլ պարտականություններ ևս կատարել, ինչը կորոշի ԱՄՆ–ի Նախագահը, Պաշտպանության նախարարը կամ ՌՕՈՒ–ի Նախարարաը[4]։

ՏԳՇՊ–ն ԱՄՆ–ի Շտաբի պետերի Միացյալ կոմիտեի օրինականացված անդամ է (առանձին կարգավիճակուվ) 2020 թ․ դեկտեմբերի 20–ից։ Այդ պաշտոնում իր պարտականությունները կատարելիս նա ենթարկվում է ԱՄՆ–ի Պաշտպանության նախարարին։ Ինչպես վերոհիշյալ կոմիտեի մյուս անդամները՝ ՏԳՇՊ–ն վարչական պաշտոն է, այսինքն՝ օպերատիվ կամ գործողութեանական հրամանատարություն չի իրականացնում ԱՄՆ–ի Տիեզերական ուժերի նկատմամբ[4]։

ԱՄՆ–ի Տիեզերական գործողությունների շտաբի պետերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

No. Լուսանկար Անուն Ժամկետ Ո՞ր նախարարների օրոք է ծառայել։
Պաշտոնի սկիզբ Պաշտոնի ավարտ Տևողություն ԱՄՆ–ի Ռազմաօդային ուժերի նախարար՝ Air Force ԱՄՆ–ի Պաշտպանության նախարար՝ Defense
1
Ջոն Ու. Րէյմոնդ՝ John W. Raymond
Զորավար՝ General, չորսաստղանի գեներալ
Ջոն Ու. Րէյմոնդ՝ John W. Raymond
20 դեկտեմբեր 2019Գործող4 տարի, 106 օրԲարբարա Բարետ՝ Barbara Barrett[2]Մարկ Էսպեր՝ Mark Esper
Շտաբ պետ Լուսանկար Լիազորությունների սկիզբ Լիազորությունների ավարտ
1. Ջոն Ու. Րէյմոնդ՝ John W. Raymond 20 պաշտոնում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cornell Law School 116th US Congress. p. 366. Retrieved 1 February 2020.
  2. 2,0 2,1 CNN, Ryan Browne (2019 թ․ դեկտեմբերի 20). «With a signature, Trump brings Space Force into being». CNN. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին. {{cite news}}: |last1= has generic name (օգնություն)
  3. «New Space Force uniforms are camo, but why?». ABC12.com (english). CNN\Gray News. 2020 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «U.S. SPACE FORCE FACT SHEET». Official United States Space Force Website. United States Space Force. 2019 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.