Знаешь ли ты
«Знаешь ли ты» | ||||
---|---|---|---|---|
ՄաքՍիմի սինգլը | ||||
«Трудный возраст» ալբոմից | ||||
Թողարկված | փետրվարի 8, 2007 | |||
Ֆորմատ | Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում | |||
Ձայնագրված | 2005 | |||
Ժանր | փոփ | |||
Երգահան | ՄաքՍիմ | |||
Տևողություն | 4:00 | |||
Լեյբլ | Gala Records | |||
Պրոդյուսեր | ՄաքՍիմ, Անատոլի Ստելմաչյոնոկ | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
ՄաքՍիմի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Знаешь ли ты» (հայերեն՝ «Դու գիտե՞ս»), ռուս երգչուհի ՄաքՍիմի հեղինակային երգը։ Թողարկվել է որպես երգչուհու «Դժվար տարիք» (ռուս.՝ «Трудный возраст») դեբյուտային ստուդիական ալբոմի չորրորդ պաշտոնական սինգլ։
Երգը հավանության է արժանացել երաժշտական քննադատների կողմից և 2011 թվականի դեկտեմբերին «Աֆիշա» ամսագրի կողմից ընդգրկվել վերջին 20 տարվա ռուսական ամենավառ և հիշարժան փոփ երգերի ցանկում։ Ռուսական երաժշտական «Рекордъ» մրցանակաբաշխության ժամանակ երգն արժանացել է երեք անվանակարգի։ 2007 թվականին առաջադրվել է «Տարվա ռինգբեքթոն» անվանակարգում, իսկ 2008 թվականին՝ «Հայրենական ռադիոհիթ» և «Տարվա հայրենական ռինգբեքթոն» անվանակարգերում[1][2]։ Երգը ԱՊՀ երկրների ռադիոշքերթում առաջին տեղը զգաղեցրած ալբոմի երկրորդ սինգլն է[3]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի խոսքերն ու երաժշտությունը գրել է ՄաքՍիմը[4]։ Ձայնագրվել է 2005 թվականի ստուդիական շրջանի ժամանակ՝ «Gala Records»-ի հետ պայմանագրի կնքումից հետո։ Երգչուհին հաստատում է, որ սա ալբոմում երկու երգերից մեկն է, որն իսկապես գրված է իր, իր զգացմունքների, հույզերի և ապրումների մասին (մյուս երգն էր՝ «Сантиметры дыхания»)[5]: «D-pils.lv» կայքին տված հարցազրույցի ժամանակ ՄաքՍիմն ասել է.
«Знаешь ли ты» երգը խոստովանություն է։ Այն ապրված է․ այնտեղ է իմ ամբողջ տխուր կենսափորձը։ Ես երկար ժամանակ չեմ կարողացել այն կատարել հանրության առջև[6]։ |
Երաժշտություն և տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Знаешь ли ты»-ն փոփ բալլադ է, կատարվում է դանդաղ տեմպով՝ դաշնամուրի նվագակցությամբ[7]։ «Աֆիշա» ամսագրում երգը նկարագրել են որպես բալլադ բաժանման մասին, «հուզիչ տնային երգ՝ փաթեթավորված փոփ ձևաչափում»[8]։
Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսահոլովակը նկարահանել է հայտնի ռեժիսոր Իրինա Միրոնովան[9], որն ավելի վաղ աշխատել էր Տիմատիի, Քրիստինա Օրբակայտեի և այլ արտիստների հետ։ Օպերատորներն էին Մարատ Ադելշին, որը նկարահանել է «Սուսերակիրը» ֆիլմը, և Լևան Կապանաձեն, որն աշխատել է «Ցերեկային պարեկ» ֆիլմի վրա։
Նկարահանումներն իրականացվել են 2007 թվականի փետրվարին Մոսկվա և Սոչի քաղաքներում։ Մոսկովյան բնակարանում նկարահանվել են ՄաքՍիմի ընկերուհու և խորհրդավոր երիտասարդի հետ տեսարանները։ Ընկերուհու դերը կատարել է երիտասարդ դերասանուհի Անաստասիան։ Սոչիում նկարահանվել են գիշերային փողոցներում ոտաբոբիկ քայլող ՄաքՍիմի տեսարանները։
Ըստ 2020 թվականի հուլիսի վիճակագրության՝ տեսահոլովակը երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում ունեցել է ավելի քան 43 միլիոն դիտում[10]։
Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռադիոսինգլ[11]
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Знаешь ли ты» | Մարինա Մաքսիմովա | 3:59 |
2. | «Знаешь ли ты» (Radio Edit) | Մարինա Մաքսիմովա | 3:21 |
3. | «Знаешь ли ты» (R`n`B Mix) | Մարինա Մաքսիմովա | 3:36 |
Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
«Time Out» ամսագրի տեսաբան Անդրեյ Նիկիտինը ՄաքՍիմի երաժշտական գործունեության մասին խոսելիս դրականորեն է արտահայտվել երգի մասին՝ գրելով․
«Знаешь ли ты» երգը, անխոս, հանճարեղ է...»[12] |
2011 թվականի դեկտեմբերին «Աֆիշա» ամսագիրը «Знаешь ли ты» ստեղծագործությունը ներառել է վերջին 20 տարվա մեջ ամենավառ և հիշվող ռուսական փոփ-հիթերի ցանկում։ Հրատարակությունում կարծում էին, որ երգը դարձել է վերջին գլուխը «այն հեքիաթի, որում պատմվում է, թե ինչպես է կազանցի համեստ աղջիկը հաղթահարել մայրաքաղաքային շոու-բիզնեսը։ ՄաքՍիմը, ըստ էության, կերտել է լիրիկական հերոսուհու նոր կերպար՝ թավշյա, երկչոտ և խոնարհ»[8]։
Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլը գլխավորել է ԱՊՀ երկրների ռադիոշքերթը[13]՝ երկու շաբաթ մնալով առաջին հորիզոնականում[14]։
Սինգլի թվային վաճառքները գերազանցել են 1,2 մլն ներբեռնված օրինակները[15]։ 2008 թվականի սեպտեմբերին Ուկրաինայում երգը ռինգ-բեք տոների վաճառքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[16]։
Շաբաթական շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ամսական շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեկան շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր/տարածաշրջան (շքերթ) | Բարձր դիրք |
---|---|
Tophit Ընդհանուր Թոփ-200[24] | 20 |
Tophit Ընդհանուր Թոփ-200 (ռուսական)[25] | 10 |
Tophit Թոփ-200՝ ըստ հայտերի[26] | 7 |
Tophit Մոսկովյան Թոփ-200[27] | 44 |
ԵվրոՀիթ Թոփ 40[28] | 9 |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 - «Ոսկե գրամոֆոն»[29]
- 2007 - «Նոր երգեր գլխավորի մասին» փառատոնի դիպլոմ[30]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Имена "Рекордсменов" объявят через несколько дней. InterMedia (22 ноября 2007). Проверено 10 августа 2013. Архивировано 21 августа 2013 года
- ↑ {Юбилейную премию "Рекордъ" получили "Город 312", Григорий Лепс и АBBА. InterMedia (3 декабря 2008). Проверено 10 августа 2013. Архивировано 21 августа 2013 года
- ↑ 3,0 3,1 3,2 Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU(չաշխատող հղում)
- ↑ Российское Авторское Общество Արխիվացված 2008-05-07 Wayback Machine
- ↑ Макsим в Омске: Мечтаю спеть на испанском // KP.RU — Омск
- ↑ «МакSим: «Шоу-бизнес сделал меня добрее!»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Музыка KM.RU. МакSим «Трудный Возраст»(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 Иван Сорокин и др. (28 декабря 2011). «История поп-музыки от Ветлицкой до Елки 1991-2011». Афиша (журнал). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Автобиографичная песня дебютного альбома певицы МакSим
- ↑ Տեսանյութը ՅուԹյուբում
- ↑ «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Андрей Никитин. МакSим. Time Out. Проверено 31 мая 2013. Архивировано 31 мая 2013 года
- ↑ «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU(չաշխատող հղում)
- ↑ «Шоу-бизнес. Ру — Новости музыки, новости шоу-бизнеса, рецензии — EMI меняет диски на цифру». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 16,0 16,1 RBT: ТОП-10 RBT от ИММО
- ↑ 17,0 17,1 МакSим — Знаешь ли ты (послушать музыку, посмотреть видео клип)
- ↑ tophit.ru: Weekly Airplay Top Hit 100 Moscow(չաշխատող հղում)
- ↑ «TOPHIT Чарты». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Хит-парад «Золотой Граммофон». Голосование online. .::. Русское Радио». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ tophit.ru: Monthly General Airplay Top Hit 100(չաշխատող հղում)
- ↑ tophit.ru: Monthly Airplay Top Hit 100 Moscow(չաշխատող հղում)
- ↑ Рейтинги. RBT: Компания ИММО сообщает рейтинг ТОП-10 лидеров продаж RBT в сетях операторов сотовой связи Беларуси в июне 2008 года
- ↑ «tophit.ru: Yearly General Airplay Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «tophit.ru: Yearly Russian Airplay Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «tophit.ru: Yearly Audience Choice Top Hit 200». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «tophit.ru: Yearly Airplay Top Hit 200 Moscow». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «ЕвроХит Топ 40 Итоги года 2007 — Программы — Европа Плюс Онлайн Радио | Online Radio Europa Plus». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «МакSим .::. Артисты от А до Я. Музыкальный каталог .::. Русское Радио». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Новые песни о главном- Знаешь ли ты… — YouTube