ß

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
"ß"-ը գրված տարբեր տառատեսակներով

Գերմաներենում "ß" տառը կոչվում է «Էսցեթ» ("Eszett") կամ «հստակ Ս» ("scharfes S")։ Այն երկար "s"-ի և "z"-ի (ſz) կամ երկար "s"-ի և "s"-ի (ſs) կցագիր է։ "Էսցեթ" անվանումը գալիս է գերմաներենում S և Z տառերի արտասանության ձևից։ 1996 թ. գերմաներենի ուղղագրական բարեփոխումից հետո "ß"-ը գրվում է միայն երկար ձայնավորներից և երկհնչյուններից հետո, մինչդեռ "ss"-ը՝ կարճ ձայնավորներից հետո։

Նախկինում "ß"-ն օգտագործվում էր տարբեր լեզուներում, սակայն ներկայում օգտագործվում է միայն գերմաներենում, թեև չի օգտագործվում Շվեյցարիայում, Լիխտենշթայնում և Նամիբիայում, որոնցում գերմաներենը պետական կամ պաշտոնական լեզու է[1]։ Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի[2], Դանիայի[3], Լյուքսեմբուրգի[4] և իտալական Հարավային Թիրոլ ինքնավար երկրամասի[5] գերմանախոսները հետևում են "ß"-ի ստանդարտեցված կանոններին.

"ß"-ի ամենահին հայտնաբերված նմուշները պատկանում են մ.թ. 1300 թ. մի ձեռագրի։ Այլ լեզուներում օգտագործվել է մինչև 18-րդ դարը։

Բազմաթիվ հին և նոր փաստաթղթերում "ß"-ն հանդիպում է որպես "sch"-ի հապավում, շիլինգի արժութային խորհրդանիշ կամ՝ գերմանական հաշվարկային «շոք» ("Schock") միավորը (որը հավասար էր 5 դյուժինի) խորհրդանշող "ßo" հապավման տեսքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leitfaden zur deutschen Rechtschreibung (Հայերեն։ Գերմաներենի ուղղագրության ուղեցույց), երրորդ խմբագրություն 2007 Արխիվացված 2012-07-08 Wayback Machine (Գերմաներենով) from the Swiss Federal Chancellery, retrieved 22-Apr-2012
  2. Deutschsprachige Gemeinschaft in Belgien: Zuständigkeiten (Գերմաներենով)
  3. դանիական գերմանալեզու „Der Nordschleswiger“ ամսագրի համացանցային կայքը Արխիվացված 2007-12-17 Wayback Machine (Գերմաներենով)
  4. Mady Delvaux-Stehres: Communiqué – Reorganization of the German orthography in the Luxembourgian educational system 3. August 2005 (Luxembourg Ministry of Education Արխիվացված 2011-10-17 Wayback Machine) (Գերմաներենով)
  5. Ամսագրում օգտագործման օրինակ։ Landmaus Nr 12 Արխիվացված 2016-10-24 Wayback Machine (Գերմաներենով)