Արարատ-73-ի քառասունամյակի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձան
«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձանը Ագարակ գյուղում
Տեսակհուշարձան
ՔանդակագործՎարազդատ Համբարձումյան և Աշոտ Դավայան
Ստեղծումհոկտեմբերի 6, 2013
Երկիր Հայաստան
ԲնակավայրԱգարակ
Շինության ձևարձան
Ներկա վիճակկանգուն

«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձան, գտնվում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, տեղադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձանը Ագարակ գյուղում

Հուշարձանը կառուցվել է բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով և նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի իր հայրենի Ագարակ գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակչի դրամատիկ մրցապայքարում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին»՝ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը, իսկ 18 օր անց, Երևանում 3:2 հաշվով հաղթելով Լենինգրադի «Զենիթին», պաշտոնապես ձևակերպեց ոսկե դուբլ՝ նվաճելով երկրի չեմպիոնի կոչումը։

Հուշարձանը տեղադրվել է ԽՍՀՄ առաջնությունում 1973 թվականին «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ։ Հուշարձանի բացմանը ներկա էին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը, ԱԺ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կառուցվածք - Մարզպետարան - Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. «Արարատ 73»-ի հաղթանակների 40-ամյակին նվիրված հուշարձան՝ Ագարակ գյուղում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]