Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում
ՏեսակՀրաձգություն կրթական հաստատությունում
ԵրկիրՍերբիա
Գրոհի վայրՎլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոց
ՏեղադրանքExperimental elementary school "Vladislav Ribnikar"?
Գրոհի նպատականհայտ
Տարեթիվ2023-5-3 (12 ամիս առաջ)- մայիսի 3, 2023
Գրոհի միջոցկրակոցներ
ԶենքԶաստավա ՑԶ 99 ատրճանակ
Զոհվածներ9 հոգի
Վիրավորներ6 հոգի
Ահաբեկիչների քանակ1[1]
Կասկածյալմեկ աշակերտ
44°48′20″ հս․. լ. 20°28′04″ ավ. ե.HGЯO}}
 Vladislav Ribnikar Elementary School shooting Վիքիպահեստում

Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում, տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 3-ին։ Աշակերտը կրակ է բացել Սերբիայի Վրաչար մունիցիպալիտետի Բելգրադ քաղաքի Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցի աշակերտների և աշխատակիցների վրա։ Սպանվել է ինը մարդ (ութ աշակերտ և անվտանգության աշխատակից)[2][3][4][5]։ Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ կրակողին, ով ծնվել է 2009 թվականին[6][7]։

Նախապատմություն

Սերբիան ունի զենքի մասին խիստ օրենքներ, սակայն, այնուամենայնիվ, Եվրոպայում զենքի տիրապետման ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի: Հարավսլավական պատերազմներից հետո Արևմտյան Բալկաններում անօրինական զենքերը տարածված են[8]։ 2018 թվականին, 100 մարդու հաշվով 39,1 մասնավոր ատրճանակով, Սերբիան հարևան Չեռնոգորիայի հետ այս վիճակագրությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Միացյալ Նահանգներին և Եմենին[9]։ Սերբիայում զանգվածային կրակոցները հազվադեպ են[8]։ 21-րդ դարում ավելի վաղ երեք զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել՝ 2007 թվականին՝ Յաբուկովացի սպանությունները, որոնց ընթացքում ինը մարդ է սպանվել, հինգը վիրավորվել, 2013 թվականին Վելիկա Իվանչայի հրաձգությունը, որի ժամանակ զոհվել է 14 մարդ, և 2016 թվականին Ժիտիշչեում հինգը զոհվել է, 22-ը՝ վիրավորվել[8]։

Կրակոցներ

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոց մտնելուց հետո կրակողը նախ կրակել է անվտանգության աշխատակցի վրա, իսկ հետո՝ աշակերտների վրա, որոնց տեսել է միջանցքներում։ Այնուհետև նա մտել է պատմության դասասենյակ, որտեղ նախ կրակել է ուսուցչի վրա, իսկ հետո՝ մյուս աշակերտների վրա: Մամլո ասուլիսի ժամանակ պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումից հետո կասկածյալն ինքն է դիմել ոստիկանություն[8][10]։ Կասկածյալի մոտ եղել է Զաստավա ՑԶ 99 ինքնալիցքավորվող ատրճանակ[11]։

Տուժածներ

Հրաձգության հետևանքով ութ աշակերտ և անվտանգության աշխատակից է մահացել: Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, տուժել են նաև վեց աշակերտ և ուսուցիչ, ովքեր բուժօգնություն են ստացել հիվանդանոցում[8]։ Երեք դեռահասներ՝ երկու տղա և մեկ աղջիկ, վիրավորվել են և տեղափոխվել տեղի հիվանդանոց[8]։ Տղաները կայուն վիճակում են եղել ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով, իսկ աղջիկը գլխի լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվել[12]։ Ավելի ուշ հաղորդվել է, որ տղաների և ուսուցչի վիճակը կայուն է[13]։ Մյուս ուսուցիչը վիրահատվել է և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում[8]։

Կասկածյալ

Հրաձգության գործով ոստիկանները ձերբակալել են 2009 թվականին ծնված մի աշակերտի[14]։ Ենթադրվում է, որ կասկածյալը օգտագործել է իր հոր ատրճանակը, նա ունեցել է նաև մոլոտովի կոկտեյլներ[15]։ Իշխանությունները հետաքննում են հարձակման դրդապատճառները։ Կրակողը նկարագրվել է որպես հանգիստ և լավ աշակերտ, որը վերջերս է միացել դասարանին[8]։ Որպես պոտենցիալ դրդապատճառներ նշվել են դպրոցական ահաբեկումը և ցածր գնահատականը[16][17]։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կասկածյալը կրակոցները ծրագրել էր մեկ ամիս առաջ։ Հաղորդվում է, որ հրաձիգը ունեցել է առաջնահերթ երեխաների ցուցակ, որոնց պետք է թիրախավորեր և պլանավորել է, թե որ դասարան առաջինը մտնել[18][8][15]։ Նախարարությունը հայտնել է նաև, որ կասկածյալը հոր հետ մարզվել է հրաձգարանում[19]։ Ձերբակալվել է նաև կասկածյալի հայրը[20]։

Օրենքի համաձայն՝ կասկածյալը չի կարող ուղարկվել անչափահասների բանտ՝ անչափահաս լինելու պատճառով և կարող է ենթարկվել հնարավոր քրեական կամ զանցանքային հետապնդման, եթե ապացուցվի, որ նա առնվազն 14 տարեկան է: Եթե ապացուցվի, որ նա 13 տարեկան է, կասկածյալը կարող է տեղափոխվել միայն այլ դպրոց[21]։

Արձագանք

Կրթության նախարար Բրանկո Ռուժիչը մայիսի 5-ից եռօրյա ազգային սուգ է հայտարարել, ինչպես նաև հայտարարել է, որ սգի օրերին դպրոցները չեն գործի[22]։ Հրաձգությունից հետո Տրանսֆուզիոն ինստիտուտում արյան դոնորություն է կազմակերպվել վիրավոր աշակերտների համար։[23][24]։

Սերբական երդման պահապաններ կուսակցությոընը պահանջել է Սերբիայի Ազգային ժողովում կրթության հանձնաժողովի հրատապ նիստ անցկացնել, մինչդեռ Սերբիայի Թագավորության վերականգնման շարժումը կոչ է արել արգելել բռնությունը փառաբանող բոլոր ռեալիթի շոուները[25]։ իրենց ցավակցությունն են հայտնել «Թույլ մի տվեք, որ Բելգրադը խեղդվի», «Միասին», «Ազատության և արդարության կուսակցությունները», Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը և քաղաքական գործիչներ Վուկ Երեմիչը և Վլադիմիր Ջուկանովիչը [25][26]։

Սերբիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնաճյուղն հայտարարել է, որ դպրոցը «որևէ տեսակի բռնության վայր չէ», սերբ պատրիարք Պորֆիրիեն դա որակել է որպես «աղետ»[27][28]։ Սերբիայի կրթության արհմիությունը կոչ է արել կառավարությանը «ստեղծել պայմաններ կրթական համակարգում երեխաների և աշխատողների նորմալ և անվտանգ կյանքի համար»[29]։

Ծանոթագրություններ

  1. https://apnews.com/article/serbia-shooting-school-57a13ad01f4ae2377e6a9bbd88cc652f
  2. «UŽIVO Ispred škole na Vračaru: Nastavnici se bore za život, osmoro mrtvih, roditelji i deca plaču». Telegraf (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  3. «NAJCRNJI DAN U SRBIJI Najmanje devetoro mrtvih u masovnoj pucnjavi u školi, sedam đaka u operacionoj sali, jednoj devojčici se bore za život». NOVA portal (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  4. «Ovo je dečak koji je pucao u školi, ubio 8 drugara, čuvara i teško ranio nastavnicu istorije». Telegraf (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  5. «Eight children, security guard killed in Serbia school shooting». Al Jazeera (անգլերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  6. «Pucnjava u školi na Vračaru – MUP: Stradalo osam učenika i radnik obezbeđenja, šestoro dece i nastavnica povređeni, napadač uhapšen». Radio Television of Serbia (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  7. «Pucnjava u osnovnoj školi u Beogradu: MUP potvrdio da je ubijeno osmoro dece i radnik obezbeđenja». Danas (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 «Belgrade shooting: Huge police operation after Serbia school attack». BBC News (բրիտանական անգլերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  9. Sekulić, Sara (3 May 2023). «Srbija na trećem mestu u svetu po broju oružja u rukama civila». N1 (սերբերեն). Վերցված է 3 May 2023-ին.
  10. «MUP: Dečak se sam prijavio, imao spisak i plan i molotovljeve koktele». N1 (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  11. Paunović, Jelena (3 May 2023). «Ovo je pištolj iz kog je učenik pucao u Osnovnoj školi "Vladislav Ribnikar" na Vračaru: Ukrao ga iz kuće». Telegraf (սերբերեն). Վերցված է 3 May 2023-ին.
  12. Pašić, Danijela (3 May 2023). «Direktor Tiršove: Devojčica vitalno ugrožena, ima teške povrede mozga». N1 (սերբերեն). Վերցված է 3 May 2023-ին.
  13. «Ohrabrujuće vesti: Nove informacije iz Kliničkog centra Srbije o povređenima u pucnjavi u OŠ "Vladislav Ribnikar"». Danas (սերբերեն). 2023-05-03. Վերցված է 2023-05-03-ին.
  14. Momčilović, Aleksa (3 May 2023). «Ovo je Kosta K. (14) koji je ubio najmanje šest školskih drugova». NOVA portal (սերբերեն). Վերցված է 3 May 2023-ին.
  15. 15,0 15,1 «MUP: Dečak se sam prijavio, imao spisak i plan i molotovljeve koktele». N1 (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  16. «Pucnjava u školi na Vračaru – MUP: Stradalo osam učenika i radnik obezbeđenja, šestoro dece i nastavnica povređeni, napadač uhapšen». Radio Television of Serbia (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  17. «U Osnovnoj školi „Vladislav Ribnikar" na Vračaru ubijeno je osmoro dece i radnik obezbeđenja». Ministry of Internal Affairs (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  18. «UŽIVO Ispred škole na Vračaru: Nastavnici se bore za život, osmoro mrtvih, roditelji i deca plaču». Telegraf (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  19. «Gašić: Uhapšen i otac napadača, dečak vežbao gađanje u streljani». Danas (սերբերեն). 2023-05-03. Վերցված է 2023-05-03-ին.
  20. «Uhapšen otac dečaka koji je pucao u školi na Vračaru». N1 (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  21. Krasić, Daniela Ilić (2023-05-03). «Šta kaže zakon: Koja kazna preti dečaku koji je pucao u školi na Vračaru». N1 (սերբերեն). Վերցված է 2023-05-03-ին.
  22. «Ružić: Trodnevna žalost u celoj Srbiji zbog tragedije u školi na Vračaru». Insajder (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  23. «Nakon pucnjave, građani u redovima za davanje krvi u Beogradu (FOTO)». N1 (սերբերեն). 2023-05-03. Վերցված է 2023-05-03-ին.
  24. «Veliki odziv za davanje krvi: Iz Zavoda apeluju na ljude da nastave da dolaze!». 24sedam (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 2023-05-03-ին.
  25. 25,0 25,1 «Političari se oglasili o užasnom zločinu u školi u na Vračaru». NOVA portal (սերբերեն). 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  26. «Stranka slobode i pravde izrazila najdublje saučešće». Danas (սերբերեն). 2023-05-03. Վերցված է 2023-05-03-ին.
  27. Đorđević, Katarina (3 May 2023). «UNICEF: sva deca moraju da budu sigurna i bezbedna u školi». Politika (սերբերեն). Վերցված է 3 May 2023-ին.
  28. «Patrijarh: Katastrofa u školi kakva se u našem narodu nikad nije dogodila». Politika. 3 May 2023. Վերցված է 3 May 2023-ին.
  29. «Sindikati prosvetara traže reakciju državnih organa». Danas (սերբերեն). 2023-05-03. Վերցված է 2023-05-03-ին.