Կանադայում Լեհաստանի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադայում Լեհաստանի դեսպանություն
Հավատարմագրված երկիրԼեհաստան Լեհաստան
Ընդունող երկիրԿանադա Կանադա
ԴեսպանԼուկազ Վերեմյուկ
ՀասցեՕտտավա, Դեյլի պողոտա 443
Կայքgov.pl/web/kanada(լեհ.)(անգլ.)
Կանադայում Լեհաստանի դեսպանությունը գտնվում է Կանադաում
Կանադայում Լեհաստանի դեսպանություն

Կանադայում Լեհաստանի դեսպանություն (անգլ.՝ Embassy of Poland in Ottawa, լեհ.՝ Ambasada Rzeczypospolitej Polskiej w Ottawie), Լեհաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Կանադայում:

Կանադայում Լեհաստանի դեսպանատան շենքը գտնվում է մայրաքաղաք Օտտավայի Դեյլի պողոտայում: Ներկայումս՝ Կանադայում Լեհաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Լուկազ Վերեմյուկը:

Կանադան Շենգենյան համաձայնության անդամ չէ, հետևաբար՝ Լեհաստան մուտք գործելու համար Կանադայի քաղաքացիները պետք է ձևակերպեն վիզա:

Կանադայի քաղաքացիները Լեհաստանի Հանրապետություն ժամանելու համար պետք է դիմեն Օտտավայում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն՝ կարճաժամկետ վիզայի ձևակերպման համարՔաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag:

Պատմություն

Դիվանագիտական կապերն երկու երկրների միջև հաստատվել են 1935 թվականին: Կանադան և Լեհաստանն ունեն ամուր քաղաքական և միջպետական կապեր: Պատահական չէ, որ Կանադան առաջին երկիրն էր, որը վավերացրեց Լեհաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Երկու երկրներն էլ անդամակցում են Միավորված ազգերի կազմակերպությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին: Հարաբերությունների ամրապնդման հետևանքով երկու երկրներում փոխադարձաբար բացվեցին արտակարգ և լիազոր դեսպանություններ, որոնք կոչված են երաշխավորելու երկու երկրների շահերը:

Կանադայում Լեհաստանի դեսպանությունը գործում է 2004 թվականից: Բացի Լեհաստանի դեսպանությունից, Կանադայի երեք այլ քաղաքներում՝ Մոնրեալում, Տորոնտոյում և Վանկուվերում գործում են նաև պատվո հյուպատոսություններՔաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag:

Ծանոթագրություններ