Կանադայում Լեհաստանի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադայում Լեհաստանի դեսպանություն
Հավատարմագրված երկիրԼեհաստան
Ընդունող երկիր Կանադա
ԴեսպանԼուկազ Վերեմյուկ
ՀասցեՕտտավա, Դեյլի պողոտա 443
Կայքgov.pl/web/kanada(լեհ.)(անգլ.)
Կանադայում Լեհաստանի դեսպանությունը գտնվում է Կանադաում
Կանադայում Լեհաստանի դեսպանություն

Կանադայում Լեհաստանի դեսպանություն (անգլ.՝ Embassy of Poland in Ottawa, լեհ.՝ Ambasada Rzeczypospolitej Polskiej w Ottawie), Լեհաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Կանադայում։

Կանադայում Լեհաստանի դեսպանատան շենքը գտնվում է մայրաքաղաք Օտտավայի Դեյլի պողոտայում։ Ներկայումս՝ Կանադայում Լեհաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Լուկազ Վերեմյուկը։

Կանադան Շենգենյան համաձայնության անդամ չէ, հետևաբար՝ Լեհաստան մուտք գործելու համար Կանադայի քաղաքացիները պետք է ձևակերպեն վիզա։

Կանադայի քաղաքացիները Լեհաստանի Հանրապետություն ժամանելու համար պետք է դիմեն Օտտավայում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն՝ կարճաժամկետ վիզայի ձևակերպման համարՔաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական կապերն երկու երկրների միջև հաստատվել են 1935 թվականին։ Կանադան և Լեհաստանն ունեն ամուր քաղաքական և միջպետական կապեր։ Պատահական չէ, որ Կանադան առաջին երկիրն էր, որը վավերացրեց Լեհաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Երկու երկրներն էլ անդամակցում են Միավորված ազգերի կազմակերպությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին։ Հարաբերությունների ամրապնդման հետևանքով երկու երկրներում փոխադարձաբար բացվեցին արտակարգ և լիազոր դեսպանություններ, որոնք կոչված են երաշխավորելու երկու երկրների շահերը։

Կանադայում Լեհաստանի դեսպանությունը գործում է 2004 թվականից։ Բացի Լեհաստանի դեսպանությունից, Կանադայի երեք այլ քաղաքներում՝ Մոնրեալում, Տորոնտոյում և Վանկուվերում գործում են նաև պատվո հյուպատոսություններՔաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag։