Վիկա Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիկա Աշոտի Մարտիրոսյան
Պատկեր:Viktoriya Martirosyan.jpg
Vika Martirosyan
Ծնվել էփետրվարի 15, 1985(1985-02-15) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունՊարուհի, խորիոգրաֆ
Գործունեություն1995 թվ.- մինչ այսօր
Աշխատավայր«ԱՄԱՐԱՍ ԴԱՆՍ ԳՐՈՒՊ»
ԱմուսինՊետրոս Փաշինյան
ԾնողներԱշոտ Մարտիրոսյան,Աստղիկ Մարտիրոսյան
ԵրեխաներՆարինե Փաշինյան, Լևոն Փաշինյան
Կայքinstagram.com/amarasvika

Վիկա Մարտիրոսյան (փետրվարի 15, 1985, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորեգրաֆ, պարուհի:

Կենսագրություն

Վիկա Մարտիրոսյանը (անգլ.՝ Vika Martirosyan, ռուս.՝ Вика Мартиросян) ծնվել է փետրվարի 15-ին 1985 թվականի Երևան քաղաքում, արվեստագետների ընտանիքում: Ամուսնացած է[1], ունի երկու երեխա [2][3]:

Կրթություն

Գործունեություն

2003 թվականին ավարտում է ուսումնարանը և ընդունվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես բալետի դերասանուհի: Թատրոնում աշխատել է 5 տարի, որից հետո գործունեությունը շարունակել, որպես գեղարվեստական ղեկավար «Ամարաս» պարային համույթում, վերջինս հիմնադրվել է 1995 թվականի հոկտեմբերի 25-ին, հոր` Աշոտ Մարտիրոսյանի մտահաղացմամբ: 2015 թվականի հոկտեմբերի 25-ին՝ [4] Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մենահամերգ “Ամարաս” պարային համույթի 20-ամյակին[5][6] նվիրված՝ մասնակցությամբ հայկական շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների: 2018 թվականի հուլիսի 10-ին ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ամարաս» պարային համույթի՝ «Ամարասի գանձերը» [7] պարային ներկայացումը,որի գլխավոր պարուսույցն էր՝ Վիկա Մարտիրոսյանը:

Մրցույթներ

Վիկա Մարտիրոսյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթ փառատոնների:

  • 2007 թ. - մասնակցել է «Armenian Music Awards», որպես փառատոնի պարերի բեմադրիչ
  • 2008 թ. - մասնակցել է Ֆրանսիայում՝ Կաննի ամենամյա միջազգային փառատոնին,աշխարհի տարբեր երկրների երգիչ երգչուհիների մասնակցությամբ
  • 2010 թ. - ստացել է Ղազախստանի Ալմաթի քաղաքի բալետային տրուպայի բեմադրություն կատարելու հատուկ հրավեր
  • 2014 թ. - ստացել է 21TV հայկական երաժշտական մրցանակաբաշխություն տարվա լավագույն պարային տեսահոլովակ մրցանակը// ԼիլիթՀովհաննիսյան «Դե Էլ Մի»
  • 2017 թ. - մասնակցել է Փարիզում մարտի 26-ին «Armenia Europe Music Awards» մրցանակաբաշխությանը. պարային բեմադրությունների հեղինակ// խորեոգրաֆ
  • 2018 թ. - մասնակցել է «Ensembl» Վրաստանի ազգային պարերի մրցույթին

Մրցանակներ

  • 1998 թ. - մասնակցել է «Ամադեուս» միջազգային մրցույթ փառատոնին//բրոնզե մեդալակիր և դափնեկիր
  • 2002 թ. - մասնակցել է Սանկտ Պետերբուրգում՝ «ВАГАНОВА – PRIX»(ռուս.) հինգերորդ միջազգային բալետային մրցույթ//2-րդ տեղ[8]
  • 2002 թ. - մասնակցել է Շվեցարիայում`Prix de Lausanne (անգլ.) մրցույթ փառատոնին//դափնեկիր
  • 2005 թ. - մասնակցել է Հայաստանում՝ «Կռունկ» փառատոն//Գրան պրի
  • 2007 թ. - մասնակցել է«Ես» մրցանակաբաշխություն//տարվա լավագույն խումբ
  • 2017 թ. - ստացել է Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պատվոգիր

Հղումներ

Ծանոթագրություններ

  1. «"Ամարաս"-ի գլխավոր պարուհին սպասում է իր առաջնեկին».
  2. «Վիկա Մարտիրոսյանի դստեր` Նանուլի 7–ամյակի խնջույքն ու որդու ատամհատիկը».
  3. «Վիկա Մարտիրոսյանի որդին՝ Լևոնը, երեկ դարձավ 3 տարեկան».
  4. ««Ամարաս» պարային խումբը 20 տարեկան է».
  5. ««Ամարաս» պարային համույթի 20 ամյակ / «Amaras» dance ensemble 20 years anniversary Full Video HD».
  6. «Հոկտեմբերին պարային խումբը հոբելյանական համերգով կնշանավորի տարեդարձը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում».
  7. ««Ոչ ոք դեռ նման պարային ներկայացում չի բեմադրել. աշխատանքներն իսկապես շատ մասշտաբային էին». Վիկա Մարտիրոսյան».
  8. «ВОСПИТАННИКИ ЕРЕВАНСКОГО ХОРЕОГРАФИЧЕСКОГО УЧИЛИЩА ДОБИЛИСЬ УСПЕХА В 4-Х МЕЖДУНАРОДНЫХ КОНКУРСАХ».

Արտաքին հղումներ