Ակտ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակտ
Изображение логотипа
Ժանրtrue crime?, դրամա և անթոլոգիա սերիալ
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էմարտի 20, 2019-ից մայիսի 1, 2019
ՀեռուստաալիքՀուլու
Պաշտոնական կայքէջ

«Ակտ» (անգլ.՝ The Act, թարգմանության տարբերակներ՝ «Ձևացում»[2], «Օրենք»[3], «Գործողություն»[4], «Խաղ»[5], «Կերպար»), ամերիկյան քրեական մինի սերիալ՝ բաղկացած ութ սերիայից, որոնք հիմնված են իրական իրադարձությունների վրա[6]: Սերիալի ստեղծողներից և գործադիր պրոդյուսերներից մեկը Նիկ Անտոսկան է[7]: Պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 20-ին «Hulu» հեռուստաալիքով[8]: Գլխավոր դերակատարներն են Փաթրիշա Արքեթը, Ջոյ Լին Քինգը, Աննասոֆիա Ռոբը, Քլոե Սևինին և Քելամ Ուորթին[9][10][11]:

Սյուժե

Սերիալը նկարահանված է Ջիփսի Բլանչարդի իրական պատմության հիման վրա, որը հիվանդության պատճառով գամված էր անվասայլակին: Հասունացման շրջանում աղջկա ու իր չափազանց զգուշավոր մոր՝ Դի Դիի հարաբերությունները սկսում են սրանալ: Նա սկսում է ընդդիմանալ մորը, որն ավելի է խստանում, դառնում անտանելի զգուշավոր, ֆիզիկական բռնություն գործածող: Նրանց հարաբերությունները վերածվում են մղձավանջի, երբ Ջիփսին մի շարք գաղտնիքներ է բացահայտում: Պարզվում է՝ Ջիփսին երբեք էլ հիվանդ չի եղել, նրա մայրը հորինել է այդ ամենը նրան կառավարելու համար: Նա խաբել է բուժքույրերին, ընտանիքի ընկերներին ու իրենց շրջապատող բոլոր մարդկանց: Այս հետաքրքիր պատմությունը հանգեցնում է Դի Դիի սպանությանը, որն իրականացնում են նրա հարազատ դուստրն ու վերջինիս ընկերը: Դատարանում պետք է պարզվի՝ ո՞վ է ճիշտ և ո՞վ է ստում:

Դերերում

  • Փաթրիշա Արքեթ՝ Քլոդին «Դի Դի» Բլանչարդ:
  • Ջոյ Լին Քինգ՝ Ջիփսի Ռոուզ Բլանչարդ, Դի Դիի դուստրը, որը տառապում է տարբեր հիվանդություններից՝ սպիտակարյունությունից մինչև շաքարախտ: Ստիպված է տեղաշարժվել անվասայլակով՝ միաժամանակ ինքնուրույթ տեղաշարժվելով:
  • Աննասոֆիա Ռոբ՝ Լեյսի, Բլանչարդների բարյացակամ երիտասարդ հարևանուհին:
  • Քլոե Սևինի՝ Մել, Լեյսիի մայրը, որը տրամադրված Դի Դիին դեմ:
  • Քելամ Ուորթի՝ Նիկ Գոջոն, ծանոթությունների կայքի օգտատեր, որը դառնում է Ջիփսիի սիրային հետաքրքրության առարկա:

Արտադրություն

Քասթինգ

Ջիփսի Ռոուզի դերը ստացել է դերասանուհի Ջոյ Լին Քինգը, որը հատուկ նկարահանումների համար սափրել է գլուխը[12]: Աննասոֆիա Ռոբը ստացել է Լեյսի անունով կերպարի դերը, որի նախատիպը Բլանչարդների ընտանիքի հարևան և Ջիփսիի ընկերուհի Ալիա Վուդմանսին է[13]: Լեյսիի մոր դերը հանձնվել է Քլոե Սևինիին[14]: 2018 թվականի հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Քելամ Ուորթին խաղալու է կենտրոնական դերերից մեկը[15]:

Նկարահանումներ

Նկարահանումների հիմնական մասն անցկացվել է 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի փետրվարը Ջորջիա նահանգում[16]:

Արձագանք

«Ակտը» բարձր գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ «Rotten Tomatoes» կայքում սերիալը ստացել է 91 % վարկանիշ[17]: «Metacritic» կայքում սերիալը գնահատել են 100-ից 74 միավոր՝ հիմնված 16 գրախոսության վրա[18]:

Իսկական Ջիփսի Ռոուզ Բլանչարդը զայրացած է եղել իր հանցագործության վրա հիմնված սերիալից, թեև չի կարողացել այն տեսնել բանտային կալանքի կանոնների պատճառով[19]:

Ծանոթագրություններ

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Иван Кислый (2019-03-11). «А теперь — апокалипсис! Свежие весенние сериалы». Colta.ru. Վերցված է 2019-06-17-ին.
  3. Дарья Касьянова (2019-03-05). «Вышел трейлер сериала о Джипси Бланшар, которая убила свою мать». Bird In Flight. Վերցված է 2019-06-17-ին.
  4. ««Действие». Вышел трейлер сериала с Кинг, Аркетт и Севиньи». Бульвар Гордона. 2019-03-08. Վերցված է 2019-06-17-ին.
  5. «10 сериалов и телефильмов, которые нужно смотреть в марте». Esquire. 2019-03-01. Վերցված է 2019-06-17-ին.
  6. Harnick, Chris (March 4, 2019). «The Trailer for Hulu's Gypsy Blanchard Series The Act Will Leave You Shook». E! Online. Վերցված է March 7, 2019-ին.
  7. Petski, Denise (May 18, 2018). «Hulu Orders 'The Act' True-Crime Anthology Series From Nick Antosca & Michelle Dean». Deadline Hollywood. Վերցված է May 18, 2018-ին.
  8. Schwartz, Dana (December 20, 2018). «Patricia Arquette is an obsessed mother in true-crime anthology 'The Act': First look». Entertainment Weekly. Վերցված է December 21, 2018-ին.
  9. Andreeva, Nellie (September 5, 2018). «Patricia Arquette To Star In Hulu True-Crime Anthology Series 'The Act'». Deadline Hollywood. Վերցված է September 5, 2018-ին.
  10. Andreeva, Nellie (September 6, 2018). «'The Act': Joey King To Star In Hulu True-Crime Anthology Series». Deadline Hollywood. Վերցված է September 6, 2018-ին.
  11. Andreeva, Nellie; Petski, Denise (September 12, 2018). «'The Act': Chloë Sevigny & AnnaSophia Robb To Star In Hulu True-Crime Series». Deadline Hollywood. Վերցված է September 12, 2018-ին.
  12. «Actress Joey King shaves her head ... again for role as Gypsy Rose Blanchard». ABC 36 News. October 9, 2018. Վերցված է May 2, 2019-ին.
  13. Jones, Alexis (April 4, 2019). «What Gypsy Rose Blanchard's Stepmom Says Hulu's "The Act" Got Wrong». Marie Claire. Վերցված է April 5, 2019-ին.
  14. Herzog, Kenny (May 3, 2019). «How The Act's Actors Compare to Their Real-Life Counterparts». Vulture. Վերցված է May 3, 2019-ին.
  15. Pedersen, Erik (October 2, 2018). «'The Act': Calum Worthy To Star In Hulu's True-Crime Anthology Series». Deadline Hollywood. Վերցված է October 2, 2018-ին.
  16. Rigsby, G.G. (November 27, 2018). «Filming of Hulu true crime series may prompt ordinance». Savannah Morning News. Վերցված է December 2, 2018-ին.
  17. «The Act: Season 1». Rotten Tomatoes. Վերցված է April 18, 2019-ին.
  18. «The Act Reviews». Metacritic. Վերցված է April 18, 2019-ին.
  19. Jones, Alexis (April 4, 2019). «Did Gypsy Rose Blanchard Make Money From 'The Act'?». Marie Claire. Վերցված է April 5, 2019-ին.