Վիսցերալ լեյշմանիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսցերալ լեյշմանիոզ
կալա-ազար
Վիսցերալ լեյշմանիոզ։ Լեյշմանիաների արտաբջջային և ներբջջային տեղակայումը ոսկրածուծում։ Խոշորացումը 1000 անգամ։
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՏենդ, քաշի կորուստ, դող, հեպատոսպլենոմեգալիա, անեմիա
Վնասում էԼյարդ, փայծաղ, ոսկրածուծ
Բուժաքննությունֆիզիկալ զննում, անամնեզ, Արյան ընդհանուր հետազոտություն, Լուսային մանրադիտակ և բիոպսիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9085.0
ՀՄԴ-10B55.0
ՀոմանիշներՍև տենդ, Դումդում տենդ[1]
Մահերի քանակ20,000-ից 30,000 տարեկան
 Visceral leishmaniasis Վիքիպահեստում

Վիսցերալ լեյշմանիոզ (ՎԼ), նաև հայտնի որպես կալա-ազար,[2], լեյշմանիոզի ամենածանր ձևն է, առանց ճշգրիտ ախտորոշման և համապատասխան բուժման տալիս է մեծ մահացության տոկոս[3]։ Լեյշմանիոզը հարուցվում է Լեյշմանիա ցեղի մակաբույծ նախակենդանիների կողմից։

Մակաբույծը ներթափանցում է լյարդ, փայծաղ (այդեղից էլ անվանումը՝ վիսցերալ (ընդերային)) և ոսկրածուծ։ Չբուժելու դեպքում համարյա թե բոլոր դեպքերում հիվանդները մահանում են։ Ախտանիշներից են տենդը, քաշի կորուստը, դողը, անեմիան, հեպատոսպլենոմեգալիան։ Ըստ ԱՀԿ-ի, հատկապես անհանգստացնող է ՄԻԱՎ/ՎԼ կոմբինացված ինֆեկցիան[4]։

Այս հիվանդությունը մալարիայից հետո մակաբուծային հիվադնություններից մահացությամբ երկրորդ տեղում է՝ առաջացնելով տարեկան 20,000-ից մինչև 30,000 մահ ողջ աշխարհում[5][6]։

անգլ.՝ Rai Bahadur Sir Upendranath Brahmachari-ն (Բենգալերեն: উপেন্দ্রনাথ ব্রহ্মচারী) (19 դեկտեմբերի 1873 – 6 փետրվար 1946) հնդիկ գիտնական էր և իր ժամանակի առաջատար բժիշկներից։ Նա սինթեզել է կարբոստիբամիդ դեղանյութը 1922 թվականին, որը արդյունավետ է եղել ՎԼ բուժման ժամանակ։

Նշաններ և ախտանիշներ

Վիսցերալ լեյշմանիոզի ամենաբնորոշ ախտանիշներն են տենդը, լյարդի և փայծաղի մեծացումը։ Մաշկի սև գունավորումը, որի համար և այս հիվանդությունը կոչել են «Սև տենդ», մեծ մաս դեպքերում չի հանդիպում, իսկ հիվանդությունը հեշտ շփոթում են մալարիայի հետ՝ ախտանիշների նմանության պատճառով։ Սխալ ախտորոշումը շատ վտանգավոր է, և համապատասխան բուժման բացակայության դեպքում մահի հաճախականությունը հասնում է մինչև 100%։ L. donovani-ն իրենով ուղղակիորեն մահվան պատճառ չի հանդիսանում ՎԼ-ով հիվանդների մոտ։ Թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ հաճախակի զարգանում է տուբերկուլոզ, թոքաբորբ, դիզենտերիա, ՁԻԱՀ, օպորտունիստական վարակներ։ Հիվանդության զարգացման ընթացքը տարբեր է՝ 1-ից մինչև 21 շաբաթ։ Սակայն Սուդանյան տեսակի դեպքում միջակայքը ավելի փոքր է՝ 12-ից մինչև 16 շաբաթ։

Նույնիսկ բուժվելու դեպքում ՎԼ-ն չի մնում անհետևանք։ ՎԼ-ի հաջող բուժման կուրսից հետո (Աֆրիկյան ՎԼ դեպքում մի քանի ամիս, Հնդկական ՎԼ-ի դեպքում մի քանի տարի) կարող է զարգանալ հիվանդության երկրորդային ձև՝ հետկալա-ազարային մաշկային լեյշմանիոզ, այսինքն հիվանդության մաշկային ձև, որը զարգանում է առաջնային ինֆեկցիայի բուժվելուց հետո։ Այն արտահայտվում է փոքր, կարմրուկանման մաշկի ախտահարումով, որը չափերով մեծանում է և տարածվում է ողջ մարմնով։ Վերջիվերջո այս ախտահարումները կարող են միանալ և առաջացնել տձև, ուռած հետքեր մաշկի վրա, որոնք հիշեցնում են բորոտություն։ Աչքերի վրա տարածվելու դեպքում կարող է բերել կուրության։ Այս երկրորդային ձևը տարբերվում է մաշկային լեյշմանիոզից, որը ավելի մեղմ հիվանդություն է և առաջանում է Լեյշմանիա ցեղի այլ տեսակի ազդեցությամբ (նույնպես արտահայտվում է մաշկի ախտահարումով)[7]։

Ծանոթագրություններ

  1. James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. էջ 426. ISBN 978-0-7216-2921-6.
  2. «WHO | Visceral leishmaniasis». www.who.int. Վերցված է 2015-10-05-ին.
  3. Das, Aritra; Karthick, Morchan; Dwivedi, Shweta; Banerjee, Indranath; Mahapatra, Tanmay; Srikantiah, Sridhar; Chaudhuri, Indrajit (2016-11-01). «Epidemiologic Correlates of Mortality among Symptomatic Visceral Leishmaniasis Cases: Findings from Situation Assessment in High Endemic Foci in India». PLoS Neglected Tropical Diseases. 10 (11): e0005150. doi:10.1371/journal.pntd.0005150. ISSN 1935-2735. PMC 5117587. PMID 27870870.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. «Leishmaniasis and HIV co-infection». WHO.
  5. «Leishmaniasis». WHO Fact sheet N°375. World Health Organization. Վերցված է 23 September 2014-ին.
  6. Desjeux P. (2001). «The increase of risk factors for leishmaniasis worldwide». Transactions of the Royal Society of Tropical Medicine and Hygiene. 95 (3): 239–43. doi:10.1016/S0035-9203(01)90223-8. PMID 11490989.
  7. Burza, Sakib; Croft, Simon L.; Boelaert, Marleen (2018-09-15). «Leishmaniasis». The Lancet (English). 392 (10151): 951–970. doi:10.1016/S0140-6736(18)31204-2. ISSN 0140-6736. PMID 30126638.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)