Նաղշե Ջահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
میدان نقش جهان
Նաղշե Ջահան հրապարակ
Երկիր Իրան[1]
ՏեղագրությունՍպահան
Կազմված էԻմամի մզկիթ, Ալի Ղափու պալատ և Շեյխ Լոթֆոլայի մզկիթ
Նախկին անվանումներՇահի հրապարակ
Ստեղծում1598
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1]
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Նաղշե Ջահան հրապարակ (պարս.՝ میدان نقش جهان / Maydâne Naqše Jahân), ինչպես նաև Իմամի հրապարակ (պարս.՝ میدان امام‎ / Maydane Imam), խոշոր հրապարակ Իրանի Սպահան քաղաքում: Ներառված է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Անվանում

Ներկայումս հրապարակը հայտնի է Նաղշե Ջահան անվանմամբ (պարս.՝ میدان نقش جهان‎ / Maydane Naqše Jahan, թարգմանաբար` աշխարհի նախշ): Նախքան 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխությունը, հրապարակը կոչվում էր Շահի հրապարակ (պարս.՝ میدان شاه‎ / Maydane Šah).

Պատմություն

1598 թ., երբ Սեֆյան դինաստիայի շահ Աբբաս I-ը (Շահ Աբաս) որոշեց մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխել Սպահան, որը գտնվում էր երկրի կենտրոնական շրջանում, որոշվեց ամբողջությամբ վերակառուցել և վերապլանավորել նոր մայրաքաղաքը: Որոշվեց քաղաքի կենտրոնական և հիմնական մասը կառուցել Զայանդեռուդ գետի աջ ափին: Քաղաքի գլխավոր ճարտարապետը փիլիսոփա և պոետ Շեյխ Բահաադին Ալ Ամիլին էր: Քաղաքի կառուցման ամենագլխավոր պլաններից էին Նաղշե Ջահան հրապարակը և Չահարբաղ փողոցը (թարգմանաբար` չորս այգի): Նաղշե Ջահան հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնը, որի շուրջն էլ կառուցվեցին Սպահանի ճարտարապետական գլուխգործոցների մեծ մասը: Շահ Աբբասի հրամանով, պետական, կրոնական և ուսումնական հաստատությունների մեծ մասը կառուցվեցին հրապարակի շուրջը: Ինքը` Շահ Աբբասը, բնակվում էր հրապարակի արևմտյան մասում տեղակայված Ալի Ղափու պալատում:

Հրապարակի պատմաճարտարապետական հուշարձաններ

Շահ Աբբասի օրոք, հրապարակի գլխավոր կառույցը համարվում էր Ալի Ղափու պալատը, որտեղ ապրում էր Շահն իր ընտանիքով: Պալատը տեղակայված է հրապարակի արևմտյան մասում: Հրապարակի ամենահայտնի պատմական հուշարձաններից է Իմամի մզկիթը (Պատմական անվանումը`Ջամե Աբբասի մզկիթ և Շահի մզկիթ), որը համարվում է Սպահանի ամենախոշոր մզկիթը և աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը: Իմամի մզկիթը գտնվում է հրապարակի հարավային մասում: Հրապարակից մի քանի կլիոմետր հեռավորութան վրա գտնվում է Ջամե կամ ուրբաթօրյա մզկիթը, որը ոճով նման է Իմամի մզկիթին: Նաղշե Ջահան հրապարակի մյուս կարևոր կառույցնեից է Շեյխ Լյութֆուլլայի մզկիթը, որը տարբերվում է իր գեղեցկությամբ: Մզկիթը տեղակայված է հրապարակի արևելյան մասում: Հրապարակի հյուսիսային մասում տեղակայված է Սպահանի շուկան: Այն համարվում է Իրանի խոշորագույն շուկաներից մեկը, որը ձևավորվել է Սելջուկների դինաստիայի ժամանակաշրջանում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 115
ռուս..անգլ..ֆր.

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաղշե Ջահան» հոդվածին։
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.