Ալի Ղափու պալատ
| Տեսակ | պալատ, մշակութային արժեք և ճարտարապետական հուշարձան |
|---|---|
| Վարչական միավոր | 3-րդ թաղամաս[1][2] |
| Երկիր | |
| Պատվիրող | Աբբաս I[2][4][5] և Աբբաս II[4][5] |
| Շինանյութ | աղյուս[2][5], adobe?[5], plaster?[2][5], սայլակ[2] և փայտ[2][5] |
| Բարձրություն | 48 մետր[2] |
| Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[2][4][5] |
| Օգտագործում | 5[4][5] |
| Բացման օր | 1595[5], 1604[5], մոտ 1614[5] և 1643[5][4] |
| 32°39′26″N 51°40′36″E / 32.657138888889°N 51.676666666667°E | |
![]() | |
![]() | |
Ալի Ղափու պալատ (բառացիորեն` «Բարձր դարպասներ), պատմական պալատ Իրանի Սպահան քաղաքում։ Գտնվում է Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում `Շեյխ Լոթֆոլլայի մզկիթի դիմաց։ Պալատը կառուցվել է XVI դարում։ Այն ունի 6 հարկ, բարձրությունը կազմում է 48 մետր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեֆյանների դինաստիան Իրանում կառավարել է 1502-1736 թթ.: Այս ընթացքում կառուցված բոլոր շինությունները պատվում էին սալիկներով։ Գունավոր և էմալապատ սալիկներով պատված են այնպիսի կառույցներ, ինչպես` շեյխ Լոթֆոլլայի մզկիթը, Իմամի մզկիթը և այլն։ Բոլոր այս կառույցներում օգտագործվել է իրանական հայտնի յոթ գույնանի սալիկը։ Պետության անվտանգությունն ուժեղացնելու համար, այդ շրջանում Սպահանում կառուցվեցին հսկայական, գեղեցիկ և շատ ամուր պալատներ, ինչպես` Ալի Ղափու պալատը, Չեհել Սոթունը, Հաշթ Բեհեշթը և Թալար Աշրաֆը։ Այս բոլոր կառույցների պատերը ծածկված են գեղեցիկ գունավոր սալիկներով և որմնանկարներով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Ղափու պալատը համարվում է Իրանի ամենատեսարժան վայրերից մեկը և ամենահայտնիներից Սպահանում։ Այն համարվում է իրանական ճարտարապետության լավագույն նմուշներից և ունի համաշխարհային ճանաչում։ Կառուցվել է 1644 թվականին՝ Շահ Աբասի հրամանով։ Այս պալատում Շահն առաջին անգամ նշել է Նոռուզի տոնը։ Ալի Ղափու պալատը համարվում է յուրահատուկ մուտք դեպի այլ պալատներ, որոնք կառուցվել են Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում։ Պալատը զարդարված է փայտե զարդանաշխ սյուներով։ Պատերն իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ։ Դրանց վրա կարելի է տեսնել հիանալի նախշեր։ Պալատի ներսի որմնանկարներն արվել են Ռեզա Աբասիի և նրա աշակերտների կողմից։ Ռեզա Աբասին Շահ Աբասի պալատական նկարիչն էր։ Որմնանկարներից մեծ մասում պատկերված են բույսեր ու կենդանիներ։
Տարբեր ժամանակաշրջաններում իշխանափոխությունների ժամանակ պալատը կրել է տարբեր վնասներ։ Սակայն այն կանոնավոր կերպով վերանոգորվել է։ Պալատը վերակառուցվել է Շահ Հուսեյնի, այնուհետև Շահ Աբաս երկրորդի օրոք։ Հարկ է նշել, որ պալատի նոր տերերը որպես կանոն, փոփոխում էին գույքը ըստ իրենց ճաշակի։ Պալատի վերականգնման ժամանակ Շահ Աբասը շատ շքեղ զարդարեց երրորդ հարկը։ Սյուները դարձան հայելապատ, իսկ առաստաղին հայտնվեցին հսկայական որմնանկարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- 1 2 3 4 5 6 7 8 9 https://iranarchpedia.ir/entry/14006
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- 1 2 3 4 5 https://www.iranicaonline.org/articles/ali-qapu-a-five-storied-building-overlooking-the-maydan-e-sah-of-isfahan
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 https://www.archnet.org/sites/2712
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ղափու պալատ» հոդվածին։ |
|

