Jump to content

«Ֆես էլ-Բալի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Համաշխարհային ժառանգության օբյեկտ}} thumb|upright=1.2|Ֆեսի Հին մեդինան ''...»:
(Տարբերություն չկա)

12:50, 9 Հուլիսի 2020-ի տարբերակ

'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Ֆեսի Հին մեդինան

Ֆես էլ-Բալի (արաբ․՝ فاس البالي‎‎), Մարոկկոյի Ֆես քաղաքի հնագույն պատմական շրջան` առանձնացված պատով: Ֆես էլ-Բալին հիմնադրվել է որպես Իդրիսիդների դինաստիայի մայրաքաղաք 789 և 808 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում[1]: Այլ բաների հետ միասին շրջանը հայտնի է նրանով, որ այնտեղ է տեղակայված աշխարհի հնագույն, մշտապես գործող համալսարանը` Ալ-Կարաուին համալսարանը: Դրանից բացի Ֆես էլ-Բալին` ունենալով 156 000 մարդ ընդհանուր բնակչություն, համարվում է աշխարհի առանց ավտոմեքենաների ամենամեծ քաղաքային շրջաններից մեկը[2]:

ՅՈՒՆԵՍԿՕն ընդգրկեց Ֆես էլ-Բալին Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակ 1981 թվականին Ֆեսի մեդինա անվան տակ: Համաշխարհային ժառանգության օբյեկտը ներառում է Ֆես էլ-Բալիի քաղաքային ցանցն ու պատերը, ինչպես նաև պատերից դուրս բուֆերային գոտին, որը նախատեսված է օբյեկտի վիզուալ ամբողջականության պահպանման համար[3]:

Ֆես էլ-Բալին Ֆես Ջդիդի և ֆրանսիացիների իշխանության ներքո հայտնված «Նոր քաղաքի» հետ միասին հանդիսանում է Ֆեսի երեք քաղաքային շրջաններից մեկը:

Պատմություն

Կաշվե արտադրությունները Ֆեսում

Իր ստեղծած կայսրության մայրաքաղաքի համար Իդրիս իբն Աբդուլլահը որոշեց կառուցել նոր քաղաք` Ֆես գետի ափին` 789 թվականին: Նրա առաջին բնակիչներից շատերը փախստականներ էին, ովքեր փախել էին Կորդովայի (ժամանակակից Իսպանիա) հեղափոխությունից[4]: Սակայն 809 թվականին նրա որդի Իդրիս երկրորդը որոշեց հիմնադրել սեփական մայրաքաղաք Ֆես գետի հակառակ ափին: Հիմա նույնպես կային բազմաթիվ փախստականներ, ովքեր որոշել էին բնակություն հաստատել նոր քաղաքում: Այս անգամ նրանք փախել էին Կայրուանի (ժամանակակից Թունիս) հեղափոխությունից[4]:

Չնայած նրան, որ քաղաքները բաժանված էին միայն համեմատաբար ոչ մեծ գետով, նրանք զարգանում էին առանձին և դառձան երկու առանձին քաղաք, մինչև որ նրանք չմիավորվեցին 11-րդ դարում Ալ-Մորավիդների կողմից:

Մի լավ օրինակ, թե ինչ դեր էին խաղում փախստականները Ֆեսի զարգացման գործում նրա գոյության առաջին տարիներին, հանդիսանում է այն փաստը, որ Ալ-Կարաուին համալսարանը` կառուցված թունիսյան փախստականի կողմից 859 թվականին` այժմ համարվում է աշխարհի ամենահին մշտապես գործող համալսարանն աշխարհում[1]:

Ալ-Մորավիդների թագավորության օրոք Ֆեսը կորցրեց իր մայրաքաղաքային կարգավիճակը` Մարաքեշի հիմնադրումից և մայրաքաղաքը այնտեղ տեղափոխելուց հետո:

Ալ-Մորավիդները քանդեցին Ֆես էլ-Բալիի մեծ մասը, սակայն կարողացան ստեղծել ժամանակակից Ֆես էլ-Բալին, երբ նրանք միավորեցին Ֆես գետի երկու ափի քաղաքները` քանդելով այն, ինչը բաժանում էր նրանց, և կառուցելով կամուրջներ գետի վրայով:

Ալ-Մոհադների թագավորության օրոք Ֆեսը բարգավաճ առևտրային քաղաք էր, չնայած որ մայրաքաղաք չէր: Նրա բնակչությունն այդ ժամանակ կազմում էր մոտ 200 000 մարդ, ինչը դառձնում էր Ֆեսն աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը[5]:

Ալ-Մորավիդներին Մարոկկոյում հաղթելուց հետո Մարինիները կրկին տեղափոխեցին մայրաքաղաքը Մարաքեշից Ֆես[6]: Դա նշանավորեց ծաղկման խոշորագույն ժամանակաշրջանի սկիիզբ Ֆես էլ-Բալիի պատմության մեջ[6]: Երբ Մարինիները տեղափոխեցին մայրաքաղաքը Ֆես 1276 թվականին, նրանք սկսեցին կառուցել նոր քաղաք` հին քաղաքի պատերից դուրս: Սկզբում նա կոչվում էր սպիտակ քաղաք[6], բայց որոշ ժամանակ անց ստացավ նոր անվանում` Ֆես Ջդիդ, կամ Նոր Ֆես: Հենց այդ ժամանակ Ֆես էլ Բալին, կամ Հին Ֆեսը, ստացավ իր ներկայիս անվանումը:

Ֆես էլ-Բալիի գլխավոր ճարտարապետական հուշարձանների մեծ մասը կառուցվել է Մարինիների թագավորության օրոք: 14-րդ դարում նրա կազմի մեջ ընդգրկվեց մելլան:

Վտանգներ

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕյի տվյալների` գոյություն ունի երկու հիմնական վտանգ Համաշխարհային ժառանգության այս օբյեկտի համար:

  • Անընդհատ աճող բնակչություն արդեն իսկ գերբնակեցված շրջանում և` որպես դրա հետևանք` ոչ հսկվող քաղաքային զարգացում[1]
  • Շենքերի վիճակի վատթարացում[1]

Ֆես էլ-Բալիի խոցելիության պատճառով պետությունն ընդունեց հատուկ ծրագիր Համաշխարհային ժառանգության այս օբյեկտի պահպանման համար, ինչպես նաև յուրաքանչյուր շենքի և հուշարձանի, որը նա ներառում է[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Centre, UNESCO World Heritage. «Medina of Fez». whc.unesco.org.
  2. «7 car-free cities».
  3. Centre, UNESCO World Heritage. «Medina of Fez». whc.unesco.org.
  4. 4,0 4,1 «History of Fes». www.macalester.edu.
  5. https://books.google.com/books?id=hEvCpNW2qBwC&pg=PA252 Morocco 2009 (p.252)
  6. 6,0 6,1 6,2 «Fes, Morocco, Time Line of Morocco History, Morocco Weather Information; Latitude 34 North - Cities». www.lat34north.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-30-ին. Վերցված է 2019-12-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ