Ֆես էլ-Բալի
![]() | |
անգլ.՝ Fes el Bali* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1981 (5-րդ նստաշրջան) |
Համար | 170-001 |
![]() ![]() Shown within Մարոկկո | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |


Ֆես էլ-Բալի (արաբ․՝ فاس البالي), Մարոկկոյի Ֆես քաղաքի հնագույն պատմական շրջան` առանձնացված պատով։ Ֆես էլ-Բալին հիմնադրվել է որպես Իդրիսիդների դինաստիայի մայրաքաղաք 789 և 808 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում[1]։ Այլ բաների հետ միասին շրջանը հայտնի է նրանով, որ այնտեղ է տեղակայված աշխարհի հնագույն, մշտապես գործող համալսարանը` Ալ-Կարաուին համալսարանը։ Դրանից բացի Ֆես էլ-Բալին` ունենալով 156 000 մարդ ընդհանուր բնակչություն, համարվում է աշխարհի առանց ավտոմեքենաների ամենամեծ քաղաքային շրջաններից մեկը[2]։
1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Ֆես էլ-Բալին Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Ֆեսի մեդինա անվամբ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտը ներառում է Ֆես էլ-Բալիի քաղաքային ցանցն ու պատերը, ինչպես նաև պատերից դուրս բուֆերային գոտին, որը նախատեսված է օբյեկտի վիզուալ ամբողջականության պահպանման համար[3]։
Ֆես էլ-Բալին Ֆես Ջդիդի և ֆրանսիացիների իշխանության ներքո հայտնված «Նոր քաղաքի» հետ միասին հանդիսանում է Ֆեսի երեք քաղաքային շրջաններից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծած կայսրության մայրաքաղաքի համար Իդրիս իբն Աբդուլլահը որոշել է կառուցել նոր քաղաք` Ֆես գետի ափին` 789 թվականին։ Նրա առաջին բնակիչներից շատերը փախստականներ էին, ովքեր փախել էին Կորդովայի (ժամանակակից Իսպանիա) հեղափոխությունից[4]։ Սակայն 809 թվականին նրա որդի Իդրիս II-ը որոշել է հիմնադրել սեփական մայրաքաղաք՝ Ֆես գետի հակառակ ափին։ Բազմաթիվ փախստականներ, որոնք փախել էին Կայրուանի (ժամանակակից Թունիս) հեղափոխությունից, որոշել էին բնակություն հաստատել նոր քաղաքում[4]։
Չնայած նրան, որ քաղաքները բաժանված էին միայն համեմատաբար ոչ մեծ գետով, նրանք զարգանում էին առանձին և դարձան երկու առանձին քաղաք, մինչև որ նրանք չմիավորվեցին 11-րդ դարում Ալ-Մորավիդների կողմից։
Ֆեսի զարգացման գործում մեծ դեր ունեին փախստականները։ Ալ-Կարաուին համալսարանը` 859 թվականին կառուցված թունիսյան փախստականի կողմից, այժմ համարվում է ամենահին մշտապես գործող համալսարանն աշխարհում[1]։
Ալ-Մորավիդների թագավորության օրոք Ֆեսը կորցրել է իր մայրաքաղաքային կարգավիճակը` Մարաքեշի հիմնադրումից և մայրաքաղաքը այնտեղ տեղափոխելուց հետո։
Ալ-Մորավիդները քանդեցին Ֆես էլ-Բալիի մեծ մասը, սակայն կարողացան ստեղծել ժամանակակից Ֆես էլ-Բալին, երբ նրանք միավորեցին Ֆես գետի երկու ափի քաղաքները` կառուցելով կամուրջներ գետի վրայով։
Ալ-Մոհադների թագավորության օրոք Ֆեսը բարգավաճ առևտրային քաղաք էր, չնայած որ մայրաքաղաք չէր։ Նրա բնակչությունն այդ ժամանակ կազմում էր մոտ 200 000 մարդ, ինչը դառձնում էր Ֆեսն աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը[5]։
Ալ-Մորավիդներին Մարոկկոյում հաղթելուց հետո Մարինիները կրկին տեղափոխեցին մայրաքաղաքը Մարաքեշից Ֆես[6]։ Դա նշանավորել է ծաղկման խոշորագույն ժամանակաշրջանի սկիիզբ Ֆես էլ-Բալիի պատմության մեջ[6]։ Երբ 1276 թվականին Մարինիները տեղափոխել են մայրաքաղաքը Ֆես, նրանք սկսեցին կառուցել նոր քաղաք` հին քաղաքի պատերից դուրս։ Սկզբում կոչվում էր սպիտակ քաղաք[6], բայց որոշ ժամանակ անց ստացավ նոր անվանում` Ֆես Ջդիդ կամ Նոր Ֆես։ Հենց այդ ժամանակ Ֆես էլ-Բալին կամ Հին Ֆեսը, ստացավ իր ներկայիս անվանումը։
Ֆես էլ-Բալիի գլխավոր ճարտարապետական հուշարձանների մեծ մասը կառուցվել է Մարինիների թագավորության օրոք։ 14-րդ դարում նրա կազմի մեջ ընդգրկվել է մելլան։
Վտանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕյի տվյալների` գոյություն ունի երկու հիմնական վտանգ Համաշխարհային ժառանգության այս օբյեկտի համար։
- Անընդհատ աճող բնակչությունն արդեն իսկ գերբնակեցված շրջանում և` որպես դրա հետևանք` ոչ հսկվող քաղաքային զարգացում[1]
- Շենքերի վիճակի վատթարացում[1]
Ֆես էլ-Բալիի խոցելիության պատճառով պետությունն ընդունել է հատուկ ծրագիր Համաշխարհային ժառանգության այս օբյեկտի պահպանման համար, ինչպես նաև յուրաքանչյուր շենքի և հուշարձանի, որը նա ընդգրկում է[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Centre UNESCO World Heritage։ «Medina of Fez»։ whc.unesco.org
- ↑ «7 car-free cities»
- ↑ Centre UNESCO World Heritage։ «Medina of Fez»։ whc.unesco.org
- ↑ 4,0 4,1 «History of Fes»։ www.macalester.edu։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 2020-07-09
- ↑ https://books.google.com/books?id=hEvCpNW2qBwC&pg=PA252 Morocco 2009 (p.252)
- ↑ 6,0 6,1 6,2 «Fes, Morocco, Time Line of Morocco History, Morocco Weather Information; Latitude 34 North - Cities»։ www.lat34north.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-30-ին։ Վերցված է 2019-12-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 170 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- The Moroccan Medina(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆես էլ-Բալի կատեգորիայում։ |