«Մեքսիկական մաֆիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հանցավոր կազմակերպություն}} '''Մեքսիկական մաֆիա''', հայտնի է որպես '''La Eme''' (հայերեն՝ Լա...»:
(Տարբերություն չկա)

11:56, 5 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Մեքսիկական մաֆիա
Изображение логотипа
 Mexican Mafia Վիքիպահեստում

Մեքսիկական մաֆիա, հայտնի է որպես La Eme (հայերեն՝ Լա Էմե), մեքսիկական հանցավոր կազմակերպություն, ԱՄՆ-ի հնագույն և հզորագույն բանտային ավազակախմբերից մեկը[1][2][3]:

Պատմություն

Մեքսիկական մաֆիան ստեղծվել է 50-ականների վերջին մեքսիկացիների՝ փողոցային ավազակախմբի անդամների կողմից, որոնք բանտարկվել են Կալիֆոռնիայի Տրայսի քաղաքում գտնվող Դյուել բանտում[1]։ Բանդայի հիմնադիրներն էին տասներեք մեքսիկ֊ամերիկացիները Արևելյան Լոս Անջելեսից, որոնցից մի քանիսը Մարավիլ խմբավորման անդամներ էին: Նրանք իրենց անվանում էին մեքսիկացի, որը նաուատլ լեզվից թարգմանվում է որպես նա, ով քայլում է սրտում պահելով Աստծուն[1]: Ավազակախմբերի հիմնադիր Է դարձել Լուիս Խուերո Բույվոլ Ֆլորեսը, որը նախկինում Հավայան այգիների ավազակախմբի անդամ էր[4]:

Չնայած մեքսիկական մաֆիան մասամբ ստեղծվել է, որպեսզի հարգանք ցուցաբերի մայաների և ացտեկների քաղաքակրթությունների նկատմամբ, սակայն նրա գլխավոր նպատակը եղել է իր անդամներին այլ բանտարկյալներից, ինչպես նաև պահակներից պաշտպանելը[1]: Դյուելի բանտը համարվում է համալսարան բանտարկյալների համար, որտեղ նրանք կարող են զարգացնել իրենց հմտությունները ծեծկռտուքի, թմրաբիզնեսի և զենքի ստեղծման մեջ[1]:

Ի սկզբանե Լուիս Ֆլորեսը սկսել է հավաքել ամենադաժան ավազակներին, որպեսզի ստեղծի վախ ներշնչող կազմակերպություն, որը կարող է բանտի սև շուկայի նկատմամբ իրականացնել վերահսկողություն[4]: Ի պատասխան աճող բռնություններին՝ բանտերի դեպարտամենտը մեքսիկական մաֆիայի որոշ անդամների տեղափոխել է այլ բանտեր, այդ թվում՝ Սան Քվենտին բանտը։ Իշխանությունների այս քայլը անխուսափելիորեն նպաստեց, որ մեքսիկական մաֆիան բանտերում և հաստատություններում նոր անդամներ հավաքի անչափահասների հանցանքների համար[4]:

Հանցավոր գործունեություն

Մեքսիկական մաֆիան կազմակերպություն է, որը զբաղվում է շորթմամբ, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ և սպանություններով, ինչպես բանտերի ներսում, այնպես էլ դրսում[1]: Ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի, մեքսիկական մաֆիան հաճախ վարձում է Արիական եղբայրության (նացիստական սպիտակ խումբ) անդամներին՝ պայմանագրային սպանություններ կատարելու համար: LaEme-ն և Արիական Եղբայրությունը աֆրոամերիկյան Սև  պարտիզանական ընտանիքի ընդհանուր թշնամիներն են[5]: Մեքսիկական մաֆիան իր առաջին սպանությունը իրականացրել է Լոս Անջելեսում 1971 թվականին[4]: Սպանության պատասխանատուն խմբավորման անդամ սպիտակ Մարավիլա Ջո «Պեգլեգ» Մորգանն էր։Մորգանը մեծ հեղինակություն էր վայելում մեքսիկական մաֆիայի շրջանում և հետագայում դարձավ նրա առաջնորդներից մեկը:Մեքսիկայում կոկաինի և հերոինի մատակարակների հետ ունեցած դրական հարաբերությունները մեքսիկական մաֆիային օգնել են սկսել թմրանյությերի լայն տարածումը Կալիֆորնիայում[4]: 70-ական թվականներին Ռուդի Կադենայի ղեկավարությամբ մաֆիան վերահսկողություն է հաստատել որոշ հասարակական խմբերի նկատմամբ և նրանց մասնակցությամբ կարողացել է գողանալ ալկոհոլի և թմրանյութերի դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված գումարները[4]: 1995 թվականին Դաշնային իշխանությունները մեքսիկական մաֆիայի 22 անդամների են դատապարտել Ռիկոյի օրենքի (ռեքետիրների և կոռումպացված կազմակերպությունների ազդեցության տակ ընկածների մասին օրենքը) մեղադրանքներով, որոնք ներառում էին շորթումներ, մարդկանց սպանություններ և առևանգումներ[6]: Ձերբակալվածներից մեկը՝ Բենջամին "Տոպո" Պետերսը, ենթադրաբար եղել է կազմակերպության ղեկավարներից մեկը և իշխանության համար պայքարի է դուրս եկել Ռուբեն Էրնանդեսի դեմ[6]: 2006 թվականին մեքսիկական մաֆիայի անդամների դեմ 36 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Ձերբակալությունները տեղի են ունեցել ենթադրյալ բռնությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և շորթման հիման վրա՝ Լատինական Ամերիկայի ավելի փոքրաթիվ փողոցային խմբավորումների դեմ[7]: Ըստ Դաշնային մեղադրանքների, մեքսիկական մաֆիան ուժեղ ազդեցություն ունի ինչպես պետական, այնպես էլ դաշնային բանտերում[7]: Խմբավորման անդամներն ու կողմնակիցները ծայրահեղ հավատարիմ են մնում այդ կազմակերպությանը ինչպես բանտում, այնպես էլ ազատության մեջ, հատկապես քաղաքներում, ինչպիսիք են հարավային Կալիֆոռնիան, Լոս Անջելեսը և Սան Դիեգոն:Խումբը մեծ ազդեցություն է ունենում հարավային Կալիֆոռնիայի ավազակախմբերի վրա՝ իրենց անդամների նկատմամբ բռնությունների սպառնալիքով, եթե նրանք երբևէ հայտնվեն ճաղերի հետևում: Մեքսիկական մաֆիային «տանիքի» համար վճարելուց հրաժարվող խմբավորումները և թմրավաճառները հաճախ ենթարկվում են հարձակումների և սպանության սպառնալիքների[7]: Высокопоставленные члены ЛаЭме, закрытые в своих камерах по 23 часа в день, все же умудряются передавать приказы, либо выстукивая коды по водосточным трубам, либо с помощью тайных писем.[7]

Անդամակցություն

Չնայած նրան, որ մեքսիկական մաֆիան համակարգված քրեական համայնք է, ամենայն հավանականությամբ այն ղեկավարվում է մեկ առաջնորդի կողմից[7]։ Կազմակերպությունների մոտ 150 անդամներ սպանություններ պատվիրելու իրավունք ունեն, և առնվազն 1000-ը հետևում են նրանց հրամաններին[7]։ ԱՄՆ֊ում LaEme-ի անդամների ընդհանուր թիվը կազմում է մոտ 30 000[2]։ Կառուցվելով Սիցիլիայի մաֆիայի մոդելի վրա՝ մեքսիկական մաֆիան ունի զինված կառույց, իր շարքերում ներառելով գեներալներ, կապիտաններ, լեյտենանտներ և սերժանտներ[4]։ Սերժանտներից ցածր են զինվորները, որոնց հաճախ անվանում են «carnales» («միս»)[2]։

Մեքսիկական մաֆիայի անդամները պետք է հավատարիմ լինեն խմբավորմանը, այսինքն՝ մասնակցեն նրա փորձություններին՝ հաճախ կատարելով կողոպուտներ և սպանություններ: Պատվերները չկատարելու դեպքում սահմանված պատիժը մահն է[2]։Բանդայի կանոնադրության համաձայն՝ բանդայի անդամները նույնպես կարող են սպանվել կամ պատժվել հետևյալ չորս խախտումները կատարելու համար՝ մատնություն, վախկոտություն, հոմոսեքսուալություն և անհարգալից վերաբերմունք բանդայի մյուս անդամների նկատմամբ[2]։ Ըստ մեքսիկական մաֆիայի քաղաքականության, դրա անդամը չի կարող սպանվել առանց իր երեք անդամների համաձայնության, բայց այլ անձանց սպանելը պաշտոնական հաստատում չի պահանջում[2]:

1960-ական թվականներին Սան Քվենտինի բանտում Լուիս Ֆլորեսը և Ռուդի «Շայեն» Կադենան արյան երդում տվեցին մեքսիկական մաֆիային միանալիս[4]: Արյան ուխտի կանոնակարգի հաստատումից առաջ մեքսիկական մաֆիայի անդամներին բանտից դուրս գալուց հետո թույլատրվեց վերադառնալ փողոցային խմբեր: Նոր երդումումով հաստատվում է, որ խմբավրումից դուրս գալու միակ ելքը մահն է[4]: Ֆլորեսը և Կադենան նաև սահմանեցին մի շարք կանոններ[4]: Նոր անդամը պետք է առաջարկվի հին անդամի կողմից, բոլոր անդամների միաձայն համաձայնությունը նորեկի անդամակցության համար (այևս չի գործում), խմբավորման նախապատվությունը, այլ ոչ թե ընտանիքի, Մեքսիկայի մաֆիայի գոյության ընթացքում օրենքի ներկայացուցիչների մերժումն է և ոչ անդամների հետ չշփվելը, ինչպես նաև պահանջվում է մոռանալ մինչև բանտարկությունը գոյություն ունեցող փողոցային հակամարտությունների մասին: Հանցախմբի անդամի սպանությունը կանոնների խախտման համար պետք է կատարվի այն խմբավորման անդամի կողմից, որն առաջարկել է նրան[4]:

Դաշնակիցներ և թշնամիներ

Մեքսիկական մաֆիայի հիմնական դաշնակիցը Արիական եղբայրությունն է։ Մեքսիկական մաֆիայի գլխավոր թշնամին Նուեստրա Ազգանունն է և Սև պարտիզանական ընտանիքը[8]:

Խորհրդանիշ

Սև ձեռքի պատկերը մեքսիկական մաֆիայի հիմնական խորհրդանիշն է[7]: Բանդայի խորհրդանիշներից մեկը, որը հաճախ օգտագործվում է դաջվածքների մեջ, Մեքսիկայի ազգային խորհրդանիշն է (արծիվ և օձ) խաչաձև դանակների վերևում այրվող շրջանագծի վրա: Մեքսիկայի մաֆիայի անդամները 13 համարը օգտագործում են որպես խմբի նույնականացում, քանի որ La eMe անվանումը նշող «M» տառը անգլերենի տասներեքերորդ տառն է: Մեքսիկացի մաֆիոզները նույնպես սև հագուստ են կրում[2]:


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Modern Prison Gangs». History.com. Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին. Վերցված է 2008-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Mexican Mafia: Prison Gang Profile». Inside Prison. Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին. Վերցված է 2006-05-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Freedom of Information/Privacy Act — FBI
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «History of the Mexican Mafia Prison Gang». Police Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին. Վերցված է 2007-07-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. pg 43, 50 Title: FOIA Subject: ARYAN BROTHERHOOD Source: The United States Federal Bureau of Investigation and the Department of Justice, Author: United States Federal Bureau of Investigation.
  6. 6,0 6,1 «Mafia Handed 22 Indictments in LA». The Tech. Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին. Վերցված է 2011-4-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «36 indicted in Mexican Mafia crackdown». Union Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին. Վերցված է 2006-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Gang and Security Threat Group Awareness». Florida Department of Corrections. Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին. Վերցված է 2008-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ