Jump to content

«Պիացցա Նավոնա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ ««'''Պիացցա Նավոնա'''» ({{lang-it|Piazza Navona}}) լայնարձակ ուղղանկյունաձև հրապարակ է Պատմական Հռոմի կենտրոն...»:
(Տարբերություն չկա)

23:18, 25 Հունիսի 2016-ի տարբերակ

«Պիացցա Նավոնա» (իտալ.՝ Piazza Navona) լայնարձակ ուղղանկյունաձև հրապարակ է Պատմական Հռոմի կենտրոնում: Այն կառուցված է Դոմիցիանոս Մարզադաշտի (իտալ.՝ Stadio di Domiziano) տեղում, Պանթեոնի արևմտյան կողմում: 15-19 դդ. այն քաղաքական շուկան է եղել: 1869 թ. շուկան տեղափոխվեց մոտակա Կամպո դե Ֆիորի (իտալ.՝ Campo de' Fiori),(բառացի՝ «ծաղիկների դաշտ») հրապարակ: Ներկայումս Սուրբ Ծննդյան շուկան կազմակերպվում է Նավոնա հրապարակում:
Հրապարակի անվանումը առաջացել է «agone» բառից: Մինչև IV դ. Դոմիցիանոս մարզադաշտում անցկացվել են մրցախաղեր՝ agones, որը միջին դարերում վերափոխվում է campus agonis կամ in agone, ապա n’agone, և վերջնական տարբեակում՝ navone/navona: Միջին դարերում հրապարակը նաև հայտնի էր «Ալեքսանդրի կրկես» անունով: Բազմաթիվ միջնադարյան փաստաթղթերում պատահում է Campus agonis կամ agon անվամբ (կայսր Օտտոն IIIի փաստ.)

Ճարտարապետական կառույցները

Ֆոնտանա դել Մորո
Նեպտունի Շատրվանը Նավոնա հրապարակում
Եգիպտական սյունը և Չորս գետերի շատրվանը

Դոմիցիանոս մարզադաշտը

Մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսարը կառուցեց առաջին մարզադաշտը Մարսի դաշտում՝ մարզիկների մրցման համար:Հետագայում 85 թ. այն ընդլայնվեց Դոմիցիանոս կայսեր կողմից: Մարզադաշտը ուներ 275մ երկարություն և 106մ լայնություն, որում հատկացված էր 15 հազ. հանդիսատեսի համար:Այն ձևավորված էր արվեստի հունական ոճի նմուշերով: Երկու հիմնական մուտքերը գտնվում էին եզրային կողմերում:Այնտեղ անցկացվում էին վազքի, սկավառակի նետման, ձեռնամարտի մրցույթներ: Այստեղ է նաև անցկացվել Կարակալլա արքայի (186 - 217)որդու հարսանեկան-տոնական խաղերը: 15-րդ դարում մարզադաշտը վերափոխվեց հրապարակի, սակայն դեռևս նրա մնացորդներից կան շրջակայքում:

Պիացցա Նավոնայի շատրվանները

15-րդ դարի վերջին տարիներին, երբ քաղաքական շուկան Կամպիդոջլիոյից տեղափոխվեց Պիացցա Նավոնա, Ինոկենտիոս X Պապի օրոք (1644-1655 թթ.) այն դարձավ հասարակության համար նշանակություն ունեցող վայր և վերափոխվեց Բարրոկո ոճով հռոմեական ճարտարապետության և արվեստի մի առանձնահատուկ օրինակի: Այն իր մեջ ներառում է կարևոր քանդակագործական և ճարտարապետական ստեղծագործություններ: Հրապարակի կենտրոնում գտնվում է Լորենցո Բերնինիի կողմից ստեղծված Չորս գետերի շատրվանը (իտալ.՝ Fontana dei Quattro Fiumi) որոնց մեջ վեր է խոյանում Մաքսենտիուսի Կրկեսից մաս-մաս բերված Դոմիցիանոսի Սյունը (16.54մ): Այն ստեղծվել է Դոմիցիանոս կայսեր պատվերով:Հիերոգլիֆները գրվել են Հռոմում: Մակսենտիուսի Կրկեսի կառուցումից հետո այն տեղադրվեց արենայի կենտորնում: 1651 թ. կրկեսի ավերակներում հայնաբերումից հետո , Ինոկենտիոս X հրամայեց այն տեղադրել Նավոնա հրապարակում: Սյան գագաթը զարդարում է Պամֆիլի ընտանիքի խորհրդանիշը՝ մետաղե աղավնի՝ ձիթապտղի ճյուղով: Սյունը շրջապատված է 4 արձաններով, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 մասերի գլխավոր գետերի աստվածների արձանները՝ Նեղոսի, Գանգեսի, Դանուբի և Լա Պլատայի: Պիացցա Նավոնա հրապարակում կան ևս երկու շատրվաններ:Հարավային ծայրում «Fontana del Moro» է՝ Մավրի շատրվանը, որը կերտել է Ջիոկամո դելա Պորտան (1575), որին հետագայում Բերնինին ավելացրեց Մավրի արձանը: Հյուսիսային ծայրում է գտնվում Ջիակոմո դելա Պորտայի կողմից ստեղծված Նեպտունի շատրվանը (1574 թ.), որում Նեպտունի արձանը տեղադրվել է 1878 թ. Անտոնիո Դելլա Բիտտայի կողմից, որպեսզի այն ներդաշնակ լինի Մավրի շատրվանի հետ:

Պալատները

Պամֆիլի պալատը
Բրասկի պալատը
  • Պալացցո Բրասկի (իտալ.՝ Palazzo Braschi) պալատ է, որը կառուցել է Կոզիմո Մորելին իտալ.՝ Cosimo Morelli Լուիջի Բրասկի Օնեստիի համար 1792 թ.: Շինարարական աշխատանքները ընդատվել են Ֆրանսիական շրջափակման ժամանակ, և 1811 թ. ավարտվեց պալատի կառուցումը: ՍակայնԲրասկի ընտանիքը կորցրեց իր ուեցվածքը, և իտալական կառավարությունը գնեց այն 1871 թ.: Պալատի անկյունում գտնվում է Պասկվինոյի մարմարե արձանը (II դ. մ.թ.ա. լատին․՝ Mastro Pasquino), որը հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ժամանակ 1501 թ. :
  • Պալացցո Պամֆիլի (իտալ.՝ Palazzo Pamphilj) պալատ է՝ կառուցված Ինոկենտիոս X Պապի պատվերով: Ճարտարապետներն են Ռեինալդին և Բորրոմինին: 1920 թ. սկսած պալատը զբաղեցնում է Բրազիլիայի դեսպանատունը:
  • Պալացցո Տորես Լանչելոտտին (իտալ.՝ Palazzo Torres Lancelotti) կառուցվել է Պիրրո Լիգորիոյի կողմից 1552 թ. Սալերնոյի արքեպիսկոպոս՝ Լյուդովիկո դե Տորրեսի համար:
  • Պալացցո դե Կուպիսը (իտալ.՝ Palazzo de Cupis) կառուցվել է 1450-1520 թթ. Ջիովաննի Դոմենիկիոյի և Բեռնառդինո դե Կուպիսի պատվերով:

Եկեղեցիները

  • Ինոկենտիոս X Պապի պատվերով 1652 թ. ճարտարապետներ Ջիռոամոն և Կառլո Ռեյնալդին սկսեցին կառուցել Սբ. Ագնեսայի (իտալ.՝ S. Agnese in Agone, լատին․՝ Sanctae Agnetis in Agone) եկեղեցին: Մեկ տարի անց շինարարական աշխատանքները գլխավորեցին Բորրոմինին:Նա շինության ճակատային մասը բարձրացրեց՝ երկու կողմերում զանգակատներ կառուցելով, որոնց մուտքը հրապարակի կողմից պիտի լիներ, և կենտրոնական մասը կառուցեց մեծ գմբեթով: Եկեղեցու ներսում կահավորված է բարրոկոյի ոճով՝ թանկարժեք քարերով, ոսկով և արհեստական մարմարով:

Սանտա Մարիա դել Սակրո Կուորե (իտալ.՝ Nostra Signora del Sacro Cuore նաև իտալ.՝ San Giacomo degli Spagnoli) եկեղեցին գտնվում է Պամֆիլի պալատի դիմաց: XII դ. եկեղեցին կառուցվել է Դոմիցիանոս մարզադաշտի ավերակների վրա և մինչև 1807 թ. հադիսանում էր իսպանական ազգային եկեղեցին Հռոմում:

Գրականության մեջ և ֆիլմերում

  • Հրապարակը նշվում է Դեն Բրաունի «Հրեշտակներ և հրեշներ» (2000 թ.) առեղծվածային բեստսելլերում: 2008 թ. հունիս ամսվա ընթացքում Ռոն Հովարդը նկարահանեց մի քանի սցենաներ համանուն ֆիլմից Պիացցա Նավոնայի հարավային հատվածում ( գլխ. դերում՝ Թոմ Հենքս):
  • Ռեժիսոր Մայք Նիկոլսը ևս նկարահանումներ է իրականացրել հրապարակում 1970 թ. Ջոզեֆ Հելերի «Ծուղակ-22» վիպակի հիմման վրա:
  • «Չորս գետերի շատրվանը» տեղ է գտել ամերիկյան «Շատրվանում երեք մետաղադրամ» ֆիլմում, որտեղ հերոսները մետաղադրամներ էին նետում և ցանկություն պահում:
  • «Եվրոպական արձակուդներ» (ռեժ.՝ Էմի Հեքերլինգ) ամերիկյան կատակերգությունում:
  • «Երեկ այսօր և վաղը» իտալական կատակերգությունում (1964 թ.) Սոֆի Լորենի հերոսուհի Մարան ապրում է մի երկհարկանի բնակարանում՝ որտեղից երևում էր Պիացցա Նավոնան:

Աղբյուրներ