«Ոջլոտություն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հիվանդություն | անվանում = Ոջլոտություն | լատիներեն անվանում = pediculus | պատկեր = Pediculus human...»: |
(Տարբերություն չկա)
|
17:35, 7 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
Ոջլոտություն pediculus | |
---|---|
![]() Pediculus humanus capitis (♀) | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 132.0 |
ՀՄԴ-10 | B85.0 |
![]() |
Ոջլոտություն (լատին․՝ pediculosis, լատին․՝ pediculus - «ոջիլ» բառից) ոջիլներով[1][2] մարդու վարակվածություն: Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա: Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ: Մարդուն մակաբուծում են հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis), գլխի ոջիլը (Pediculus humanus capitis) և ցայլքի ոջիլը (Phtyrus pubis): Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ: Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին[3]:
Դասակարգում
Ոջլոտությունը կարող է առաջացնել երեք տեսակի ոջիլներ[4].
- Գլխի ոջիլ (Pediculus humanus capitis)
- Հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis)
- Ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)
Բազմացում և զարգացում
Ձվադրման համար բարենպաստ է 28-30 °C ջերմաստիճանը: Էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին: Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից: Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր:
Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ: Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով: Հագուստի ոջիլը սնվում է օրական 2-3 անգամ: Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են:
Ոջլոտության տարածվածությունը սովորաբար պայմանավորված է անբավարար սանհիգիենային պայմաններով, բնակչության բարեկեցության ցածր մակարդակով: Ոջլոտության սոցիալական և բնական աղետների ուղեկիցն է:
Պաթոգենեզ
Գլխի մազածածկ մասի ոջլոտության ժամանակ առաջանում է ուժեղ քոր, որից մաշկը կարող է քերծվել, թարախակալել:
Հագուստի ոջիլները (ապրում և ձվադրում են հիմնականում սպիտակեղենի վրա և մաշկի վրա են անցնում սնվելու նպատակով) ախտահարում են առավելապես անութափոսերը, աճուկները, մեջքը և այլն՝ առաջացնելով քոր, հնարավոր են թարախակույտերով և ֆուրունկուլներով ուղեկցվող քերծվածքներ և այլն: Երկարատև ոջլոտության հետևանքով տվյալ հատվածի մաշկը կոշտանում է և գունակավորվում:
Ցայլքի ոջիլն ախտահարում է ցայլքը և շեքը (վարակվում են սեռական ճանապարհով), երբեմն՝ անութափոսերը, հոնքերը և թարթիչները:
Կանխարգելում
Կանխարգելումը, բնակչության բարեկեցության բարձրացում, բաղնիքա-լվացքային ծառայությունների ընդլայնում ու բարելավում: Անհատ, կանխարգելման համար պետք է կանոնավոր լողանալ, հաճախակի փոխել ներքնաշորերը և անկողնու սպիտակեղենը, գլխի մազերը (հատկապես՝ երեխաների) սանրել խիտ սանրով, խուսափել ոջլոտ մարդկանց հետ շփվելուց:
Բուժում
Ոջլոտությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում, գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին[6] (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրա-օճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտեսական օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ:
Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 5-10 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ: Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով:
Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել: Ցայլքի ոջիլի առկայության դեպքում՝ սափրել ցայլքի և անութների մազերը, իսկ մաշկի ախտահարված հատվածին քսել սպիտակ սնդիկային 10 %-անոց քսուք:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Lice (Pediculosis)». The Merck Veterinary Manual. Whitehouse Station, NJ USA: Merck & Co. 2008. Վերցված է 2008-10-08-ին.
- ↑ journal = Proceedings of the Royal Institution of Great Britain (1983). 55. London: Royal Institution of Great Britain: 1–31.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); Missing or empty|title=
(օգնություն); Missing pipe in:|last=
(օգնություն) - ↑ Методические рекомендации. Вши человека. (диагностика, медицинское значение, меры борьбы) (утв. Минздравом СССР от 05.07.90 N 15/6-28)
- ↑ James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 0-7216-2921-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Goates BM; և այլք:. — Pediatrics, 118(5), pp. 1962«An Effective Nonchemical Treatment for Head Lice: A Lot of Hot Air» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-22-ին. Վերցված է 18 июля 2010-ին.
{{cite web}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն); Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ Aditya S, Rattan A. Spinosad: An effective and safe pediculicide.(անգլ.) // Indian Dermatology Online Journal.
Արտաքին հղումներ
- Head lice: Biology and Management at IdentifyUS LLC
- National Pediculosis Association
- Barbara L. Frankowski, Leonard B. Weiner (1 September 2002). «Head Lice». Pediatrics. 110 (3): 638–43. PMID 12205271.
- Morewitz H (2005). «A Brief History of Head Lice».
- Speare R (2007). «Head Lice Information Sheet». James Cook University, N. Queensland, Australia.
- Pediculus humanus facts, life cycle and head lice treatment overview at MetaPathogen