Jump to content

«Մասնակից:Davitavyan/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1086. Տող 1086.


Կոկային օգտագործող հեղինակների թվին են պատկանում Էմիլ Զոլյան, Էդգար Ալան Պոն և Արտուր Քոնան Դոյլը, վերջինս այդ սովորույթով շնորհեց նաև իր ամենահայտնի հերոսին՝ Շերլոկ Հոլմսին<ref name="erowid"/>: Չնայած արգելքներին, կոկայինը 20-րդ դարում նույնպես պահպանեց իր դերը գրականության մեջ:
Կոկային օգտագործող հեղինակների թվին են պատկանում Էմիլ Զոլյան, Էդգար Ալան Պոն և Արտուր Քոնան Դոյլը, վերջինս այդ սովորույթով շնորհեց նաև իր ամենահայտնի հերոսին՝ Շերլոկ Հոլմսին<ref name="erowid"/>: Չնայած արգելքներին, կոկայինը 20-րդ դարում նույնպես պահպանեց իր դերը գրականության մեջ:

* Մշտապես կոկաինի ազդեցության տակ աշխատում էր Ալիսթեր Կրոուլին: Նա գրել «Կոկաին» հոդվածը, որում գովաբանում էր կոկաինը և կոչ անում բոլորին օգտագործել այն:
* Ուիլյամ Բերոուզը նշում էր, որ կոկաինը «ամենաթարմացնող թմրանյութն» է, որն ինքն օգտագործել է<ref>{{cite web
| author =
| datepublished =
| url = http://www.lucaspickford.com/burrletters.htm
| title = William Burroughs letters
| publisher = www.lucaspickford.com
| accessdate = 2011-01-08
| archiveurl = http://www.webcitation.org/60qr1UP0p
| archivedate = 2011-08-11
}}</ref>:
* Կոկաին օգտագործել և նշել են այդ մասին 20-րդ դարի վերջ-21-րդ դարի սկիզբ շրջանում ստեղծագործող հեղինակներ՝ [[Բրետ Իսթոն էլիս|Բրետ Իսթոն Էլիսը]]<ref>{{cite web
| author =
| datepublished =
| url = http://contemporarylit.about.com/od/fiction/fr/lunarPark.htm
| title = Lunar Park by Bret Easton Ellis
| publisher = contemporarylit.about.com
| accessdate = 2010-04-08
| archiveurl = http://www.webcitation.org/60qr1ZkEi
| archivedate = 2011-08-11
}}</ref>, [[Չակ Պալանիկ|Չակ Պալանիկը]], [[Իրվին Ուելշ|Իրվին Ուելշը]]<ref>{{cite web
| author =
| datepublished =
| url = http://www.irvinewelsh.com/index.php
| title = Reheated Cabbage
| publisher = www.irvinewelsh.com
| accessdate = 2010-04-08
| archiveurl = http://www.webcitation.org/60qr1j7pU
| archivedate = 2011-08-11
}}</ref>:
* [[Սթիվեն Քինգ|Սթիվեն Քինգը]] ակտիվորեն օգտագործել է կոկաին 1979-1987 թվականներին<ref>{{книга
|автор = King, Stephen.
|часть =
|заглавие = On Writing. Scribner
|оригинал =
|ссылка =
|ответственный =
|издание =
|место =
|издательство =
|год = 2000
|том =
|страницы =
|страниц =
|серия =
|isbn = 0684853523
|тираж =
}}</ref><ref>{{cite web
| author =
| datepublished =
| url = http://www.theage.com.au/news/books/a-sad-face-behind-the-scary-mask/2006/11/23/1163871548220.html?page=4
| title = A sad face behind the scary mask
| publisher = www.theage.com.au
| accessdate = 2010-04-08
| archiveurl = http://www.webcitation.org/60qr2uw8z
| archivedate = 2011-08-11
}}</ref>, նա ասում էր, որ կոկաինի ազդեցության տակ գրված իր երկու գրքերը նա ընդհանրապես չի հիշում: Քինգը նշում էր, որ կոկայինը օգնել է նրան ազատվել ալկոհոլիզմից և վաղաժամ մահիվ («Եթե չլիներ կոկան, ես կշարունակեի խմել դեռ 55 տարի», հետագայում New York Times թերթում կհայտնվի այս երկտողը «կաթվածից վախճանվել է գրող Սթիվեն Քինգը»)<ref>{{cite web
| author =
| datepublished =
| url = http://www.thegooddrugsguide.com/articles/famous_users/cocaine.htm
| title = Famous Drug Users
| publisher = www.thegooddrugsguide.com
| accessdate = 2010-04-08
| archiveurl = http://www.webcitation.org/60qr3c6SF
| archivedate = 2011-08-11
}}</ref>:
* [[Ռյու Մուրակամի]]ն գրել է «Մենախոսություններ հաճույքի, անտարբերության և մահվան մասին» եռերգությունը, որում պատմվում է թմրանյութերի մասին, մասնավորաես կոկաինի և նրա ազդեցության մասին մարդու օրգանիզմի վրա:
* [[Միխայիլ Բուլգակով|Մ.Ա.Բուլգակովն]] իր «Մորֆի» պատմվածքում նկարագրում է, թե հերոսը հերոսն ինչպես է ապարդյուն փորձում ազատվել [[Մորֆին|մորֆինի]] կախվածությունից կոկաինի միջոցով՝
{{քաղվածք|Ես՝ ապաբախտ բժիշկ Պոլյակովը, փետրվարին հիվանդանալով մորֆինամոլությամբ, նախազգուշացնում եմ բոլորին, ում բաժին կընկնի այսպիսի ճակատագիր, չփորձե՛ք փոխարինել մորֆինը կոկաինով: Կոկաինն ամենանենգ և դաժան թույնն է:<ref>Михаил Булгаков «Морфий»</ref>}}
* Բուլգակովը իր «Զոյկինյան բնակարան» պիեսում նկարագրում է կոկաինի առևտուրը. Ամեստիստով: Կոկաին բերեցի՞ր...Ճիշտն ասա, ասպիրին խառնե՞լ ես<ref>{{cite web
| author = Михаил Булгаков
| datepublished =
| url = http://lib.ru/BULGAKOW/zoj_flat.txt
| title = Зойкина квартира
| archiveurl = http://www.webcitation.org/60qr4C4tO
| archivedate = 2011-08-11
}}</ref>:
* Բուլգակովը հաճախակի հիշատակել է կոկաինը «[[Սպիտակ գվարդիա]]» վեպում. «Ծխախոտային ծխից շողում էին մարմնավաճառողուհիների սպիտակ ոչ երկրային գեղեցիկ, տանջված, կոկաինացված դեմքերը:»«Դարմանի՛ր ինձ, Տե՛ր, մոռացի՛ր այն մասին, ինչ ես գրել եմ կոկաինի ազդեցության տակ...Օգնի՛ր ինձ, ազատի՛ր կոկաինից:»<ref>Միխայիլ Բուլգակով[[s:Սպիտակ գվարդիա|Սպիտակ գվարդիա]]</ref>:
* [[Կոնստանտին Վագինով]]ն իր «Գարպագոնիանա» վոպում պատմում է մի հանցագործի մասին, ով վաճառում էր կոկաին. «Նրա բարձի տակ՝ փաթեթների մեջ, պահվում էր աստվածային կոկաինը, որի համար տալիս էին նույնիսկ մատանիներ, ..., գողանում և բերում էին ոսկու գին ունեցող հացեր... Օգնականները ... փորձում էին մաքրամաքուր փոշին...»<ref>{{cite web
| author = Константин Вагинов
| datepublished =
| url = http://az.lib.ru/w/waginow_k_k/text_0040.shtml
| title = Гарпагониана
| archiveurl = http://www.webcitation.org/60qr4YtkL
| archivedate = 2011-08-11
}}</ref>:
* [[Մարկ Լևի|Մարկ Լևին]] 1934 թվականին գրել է [http://www.lib.ru/AGEEV/kokain.txt «Սիրավեպ կոկաինի հետ»] վեպը (հրատարկվել է Փարիզում Մ. Ագաև մականվան տակ):

**

18:30, 16 փետրվարի 2015-ի տարբերակ

Davitavyan/Ավազարկղ2
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՄեթիլ(1R,2R,3S,5S)-3-(բենզոլօքսի)-8-մեթիլ-8-ազաբիցիկլո-[3.2.1]օկտան-2-կարբօքսիլատ
Ավանդական անվանումԿոկաին, Էկգոնիլբենզոնատ
Քիմիական բանաձև
Ռացիոնալ բանաձևCN1C2CCC1C(C(C2)OC(=O)C3=CC=CC=C3)C(=O)OC
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակՊինդ, սպիտակ, բյուրեղային նյութ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճանհիմք: 98 °C, հիդրոքլորիդ: 197 °C °C
Սուբլիմացման ջերմաստիճան90 
Եռման ջերմաստիճանհիմք: 187-188 °C °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում0.2 գ/100 մլ
Լուծելիությունը քլորոֆորմ-ում142.85 գ/100 մլ
Լուծելիությունը Էթանոլ-ում15.38 գ/100 մլ
Լուծելիությունը Դիէթիլայի սպիրտ-ում28.57 գ/100 մլ
pKa8.41
Դասակարգում
CAS համար50-36-2
PubChem5760
EINECS համար200-032-7
RTECSYM2800000
Թունավորություն
ՄԲ5013 մգ/կգ (շներ,ներերակային),
31 մգ/կգ (ծովախոզեր, ներմաշկային),
59 մգ/կգ (մկներ, մարսողական)
Թունավորությունվտանգավոր է
H-արժեքներH301,H311,H317,H319,H331
P-արժեքներP301, P305, P310, P311, P338, P351
ԳՀՀ պատկերագրեր«Գանգ» պատկերագիրը ըստ գլոբալ համաձայնեցված քիմիական նյութերի դասակարգման և պիտակավորման համակարգի (ԳՀՀ)
NFPA 704Վտանգավոր է
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կոկաին բենզոիլէկգոնինի մեթիլային բարդ եթեր ալկալոիդների տրոպանային շարքից, ունի տեղային անզգայնացնող և հոգեներգործիչ ազդեցություն: Այլ ալկալոիդների հետ մտնում է Էրիթրօքսիլում (Erythroxylum) ցեղին պատկանող բույսերի կազմի մեջ, մասնավորապես՝ Կոկայի թուփ (Erythroxylum coca), Erythroxylum laetevirens, Erythroxylum novogranatense, Erythroxylum recurrens, Erythroxylum steyermarkii և այլն, որոնք տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում[1][2]:

Իր ցավազրկող և թմրանյութային հատկությունների շնորհիվ կոկայի տերևները(Erythroxylum coca var. coca) երկար ժամանակ օգտագործվել են Հրավային Ամերիկայի տեղաբնիկների կողմից: 19-րդ դարի կեսերին կոկայի տերևներից մաքուր կոկաին ստանալու եղանակը տարածվեց Եվրոպայում և ԱՄՆ-ում: Սկզբնապես այն օգտագործվում էր բժշկության մեջ, սակայն 20-րդ դարում այն ամբողջովին դուրս մղվեց դեղանյութերի կազմից նոր միջոցների հայտնաբերման պատճառով:

Կակաինը՝ օպիատներից հետո, հանդիսանում է երկրորդ «պրոբլեմային թմրանյութը»(թմրանյութ,որի չարաշահումը հանգեցնում է տնտեսահասարակական լուրջ հետևանքների): Կապված կոկայի թփի ցանքսերի և վերամշակման կետերի մոտ դասավորությամբ, կոկաինի համաշխարհային օգտագործման 70%-ը բաժին է ընկնում Հարավային և Հյուսիսային Ամերիկաններին, իսկ 22%-ը՝ Արևմտյան Եվրոպային[3]:

Ունի բազմաթիվ անվանումներ, որոնք օգտագործվում են թմրամոլների կողմից, օրինակ՝ ջանկոյ, կոկս, մարաֆետ, կոկոս, թանկ, առաջին, սպիտակ ձի, կոկա, ձյուն, օրտ, կորս, սի, ընկույզ, չարլի, կեկս, ապակի[4], փքված, ալյուր, թարմ, խոնավ, արագացուցիչ, էներգիա[5] և այլն:

Պատմությունը

Կոկաինը որպես հոգեմետ միջոց հայտնի էր դեռևս հդնկացիներին, որոնք բնակվում էին Հարավային Ամերիկայում մ. թ. ա. 3-րդ դարում[6][7] :

Ինկերի կայսրությունում կոկայի տերևների ծամելը տարածված էր արիստոկրատների շրջանում[7]: Ակտիվորեն օգտագործում էին նաև Ինկերի կառավարական մարմինների պաշտոնյաները[7]: Ինկերը չունեին ձիեր կամ այլ փոխադրամիջոցներ և բոլոր կարևոր տեղեկությունները փոխանցվում էին սուրհանդակների միջոցով, ովքեր հոգնածության վերացման և դիմացկունության բարձրացման համար իրենց հետ վերցնում էին կոկայի չորացրած տերևներ[7]: Մարտիկներին հարձակումից առաջ նույնպես տրվում էր կոկաինի չափաբաժին, ինչը թույլ էր տալիս ;արագացնել առաջխաղացումը և հաղթահարել մեծ հեռավորություններ[6][7][8]: Կոկաինի տերևների ծամումը այնքան էր մտել հնդկացիների առօրյա, որ նույնիսկ դարձել էր երկարության և ժամանակի յուրօրինակ չափման միավոր:

Ինկա ցեղի կողմից տերևները օգտագործվում էին կրոնական և բժշկական նպատակներով, ինչպես նաև սովի և հոգնածության զգացումների վերացման համար: Համարվում էր, որ աշխարհի և հոգիների միջև կապը հաստատվում էր կոկայի տերևների միջոցով և դրա շնորհիվ կոփվում էին մարմինը և հոգին: Կոկայի բերքահավաքից առաջ հնդկացին գիշերն անց էր կացնում իր կնոջ հետ, որպես «Կոկայի մորը» բերի բարի հոգու կարգավիճակի: Ընդ որում բույսից պատրաստված հյութը լցնում էին արական սեռական օրգանի վրա, որպեսզի ուժեղացվի պոտենցիան և երկարաձգվի հաճույքը[9]:

16-րդ դարում իսպանացիները գրավելով կայսրության տարածքը արգելեցին ժողովրդին օգտագործել կոկա, սակայն համընդհանուր դժգոհությունների պատճառով արգելքը վերացվեց: 1575 թվականից սկսած եվրոպացիները ամբողջությամբ սկսեցին կառավարել կոկաինի առևտուրը: Եվրոպացիների 82%-ը, ովքեր ապրում էին Պերուում զբաղված քին կոկայի արտադրությամբ[10]: 1567 թվականին Երկրորդ Լիմյան Ժողովը ընդհունեց կանոն, որով արգելվում էր կոկայի օգտագործումը, քանի որ այն որակավորվում էր որպես հեթանոսական ծիսակարգ: Նույն թվականին հայտնի իրավաբան Խուան դե Մատենսոն հայտարարեց՝

Չլինի կոկան, չի լինի Պերուն[11]:

Այս հայտարարությունն արվեց, քանի որ Պերուն հանդիսանում էր Իսպանիայի գլխավոր շահույթ ապահովող շրջանը:

Պերուի մասին իր զեկույցում Դիեգո դե Ռոբլեսը(1570-ական թվականներ) ասել է՝

Կոկա Անդը շատ վտանգավոր է հնդկացիների համար...նրանից մահացել են շատ մարդիկ:

Ի նկատի ունենալով այն, որ կոկայի բերքի հավքման անբերանպաստ պայմաններից ծագած համաճարակը, որից մահացան շատ մարդիկ[12]: Այդ մասին Իսպանիայի արքային ուղված իր զեկույցում ասել է պաշտոնյա Ֆերնանդո Սանտիլյան[13]: Նա ասում էր, որ հնում կոկա օգտագործում էր միայ բարձր խավը, և հենց կոնկիստայի պատճառով է, որ այն այդքան մեծ տարածում է գտել հասարակ բնակչության շրջանում:

Այն բանից հետո, ինչ Պերուում պաշտոնապես թույլատրվեց կոկայի օգտագործումը, ամեն օր աշխատովորներին 3-4 անգամ տրվում էին կոկայի տերևներ, որպեսզի օգտագործեն կարճ հանգիստների ժամանակ[9]: Շահույթը կառավարում էր կաթոլիկ եկեղեցին[10]: 1539 թվականին եպիսկոպոս Կուսկոն սահմանեց 10% եկամտահարկ կոկայի յուրաքանչյուր բերքհավաքից[14]. Այդ ժամանակ նոր կառավարությունը թույլատրեց գրավել այն բոլոր կոկայի դաշտերը, որոնք ստեղծել էին ինկերը 15-րդ դարում[10]:

Կոկայի տարածվածությունը

Համարվում է, որ կոկայի տերևները առաջին անգամ Եվրոպա է բերել Ամերիգո Վեսպուչչին: Սկզբից իսպանացիները ուշադրություն չէին դարձնում տեղաբնիկների սովորույթներին և կոկայի տերևների օգտագործումը դիտարկում էին որպես կրոնական ծիսակարգ: Սակայն այդ կարծիքը փոխվեց, իսպանացիները սկսեցին կոկան անվանել «կյանքի բուժահեղուկ»[9]: 1569 թվականին Նիկոլա Մոնդարդեսը կոկայի օգտագործումից հետո ունեցած զգացումը անվանեց «գերագույն հաճույք», նշելով, որ բույսը օգտագործվում է տեղաբնիկների կողմից «խելազրկության վիճակի» անցնելու համար[15]: Հայտնաբերվեցին կոկայի բուժիչ հատկությունները, այն հաջողությամբ վերակնգնում էր վերքերը: Այդ մասին տեղեկացվեց Բլաս Վալերա պադրեն 1609 թվականին[16]: Նա ասել է՝

Կուկան ծառ է, որը չափերով հիշեցնում է խաղողի որթ, այն քիչ ճյուղեր ունի, իսկ դրանց վրա կան շատ նուրբ տերևներ, բութ մատի հաստությամբ և այդ նույն մատի կես երկարությամբ: Ունի հաճելի, բայց նույն ժամանակ թույլ բուրմունք: Այս բույսը իսպանացիները և հնդկացիներն անվանում են կուկա: Հնդկացիներին այնքան է դուր գալիս կուկոն, որ այն գեռրադասում են և՛ ոսկուց, և՛ արծաթից, և՛ թանկարժեք քարերից, քանի որ նրանք հավաքում են իրենց ձեռքով: Չորացնում են արևի տակ և օգտագործում չոր վիճակում, սակայն կուլ չեն տալիս, այլ վայելում են նրա անուշ հոտը, և խմումը հյութը: Կուկայի բուժիչ և ուշխուժացնող հատկությունների մասին է վկայում հնդկացիների մեծ աշխատունակությունը, և կուկային հասնելու համար նրանք կարող են օրերով աշխատել և չսնվել: Կուկան պաշտպանում է մարմինը բազմաթիվ հիվանդություններից, և մեր թշնամիները օգտվում են դրանից՝ վերածելով այն փոշու և օգտագործելով վերքերի բուժան, ոսկրերը ամրեցնելու, խոցերի կանխարգելման, որդերի ոչնչացման համար: Եվ այսպիսով, եթե այն կարողացել է պաշտպանել մարմինը արտաքին հիվանդություններից, ապա միթե այն չի հանդիսանում ավելի բուժիչ միջոց, քան այսօր առկա միջոցները: Կուկայի հատկությունների մեջ նշվում է նաև ատամների համար ունեցած բուժական դերը[17]:

Գիտական աշխատություններում կոկայի առաջինհիշատակումը վերագրվում է 1708 թվականին և պատկանում է Գերման Բուրգավեին(«Institutions Medicae»)[10]:

Ամբողջ 18-րդ դարի ընթացքում կոկի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը Եվրոպայում աճեց: 1814 թվականին բրիտանական «The Gentleman's Magazine» թերթը հորդորեց գիտնականներին լրջությամբ հետազոտել բույսը, որպեսզի՝

Մարդը կարողանա սննդի մեջ օգտագործել բույսը, և անհրաժեշտության դեպքում 1 ամիս կարողանա չօգտագործել սնունդ[9]:

1821 թվականին, այն բանից հետո, երբ բժիշկ, ինչպես նաև պերույի նախագահ Իպոլիտո Ունանուեն Նյու-Յորքում կարդաց իր զեկույցը, կոկայի մասին իմացան նաև ԱՄՆ-ում[18]: Եվրոպայում մինչև 1850 թվականը կոկայի օգտագործումը սահմանափակված էր[6][8]:

Շատ եվրոպացի գիտնականներ պայքարում էին կոկայի ակտիվ ալկալոիդի առանձնացման համար: Առաջինը դա հաջողվեց 1855 թվականին գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Գեդկեին(գերմ.՝ Friedrich Gaedcke): Ստացած ալկալոիդը՝ անվանելով էրիթրօքսիլին(erythroxyline), նա հրապարակեց այդ նյութի մասին տեղեկությունները «Archiv der Pharmazie» թերթում[19]:

Կոկաինի առաջացումը և տարածումը

1856 թվականին բժիշկ Կարլ Շերցերը՝ այն գիտնականը, ով «Novara» նավով կատարել էր շուրջերկյա ճանապարհորդություն, Վոլյերի լաբորոտորիայի հանձնարարությամբ 1859 թվականին Պերուից բերեց կոկայի տերևներ, որը փոխանցվեց քիմիկոս Ալբերտ Նիմանին(գերմ.՝ Albert Niemann )[20]: Զարգացնելով ալկալոիդի մաքրման տեխնիկան [21]՝ նա անվանեց այդ նյութը կոկաին[6][8][22]: Ստացվեց նաև կոկաինի մեղրամոմ՝ , և մի շարք այլ միացություններ: Քայլ առ քայլ իր արած գործողությունները Նիմաննը ներկայացրել է «Նոր օրգանական միացություներ, որոնք մտնում կոկայի տերևի բաղադրության մեջ» (գերմ.՝ Über eine neue organische Base in den Cocablattern) դիսերտացիայում: Աշխատանքը հրապարակվել է 1860 թվականին և Նիմաննին բերեց դոկտորական աստիճան[21]: Նիմաննը մահացավ՝ անավարտ թողնելով իր աշխատանքը: Մայշ և Վիլյամ Լեսսենների(անգլ.՝ Maisch, William Lessen) աշխատանքը թույլ տվեց ճշգրիտ իմանալ նյութի բանաձևը՝ : Կոկաինի լրիվ սինթեզ հաջողվեց կատարել 1897 թվականին Ռիխարդ Վիլշտետտերին Այնխորնա լաբորատորիայում[23][24]:

1879 թվականից սկսած՝ Վ.Կ.Անրեպի հետազոտություններից հետո[25] սկսվեց կոկաինի անզգայնացնող հատկությունների հիման վրա նոր ցավազրկող միջոցներ հայտնագործելու աշխատանքը: Կարլ Կոլլերը առաջին անգամ այն օգտագործեց ակնաբուժության մեջ, իսկ Հենրիխ Կվինկեն այն օգտագործեց ողնաշարի բուժման համար, որպես տեղային անզգայնացուցիչа[20][26]:

1859 թվականին իտալացի բժիշկ Պաոլո Մանտեգացցը, վերադառնալով Պերուից բերված կոկայի տերևներով, զբաղվեց նրանց հետազոտությամբ իր վրա, որի արդյունքները հրապարակեց «Կոկայի հիգիենիկ և բժշկական յուրահատկությունները» գրքում: Հեղինակը առաջարկեց օգտագործել այն ատամները սպիտակեցնելու համար[20]:

1863 թվականին Մանտենգացցի հրապարակումից ոգեշնչված Անժելո Մարիանին սկսեց Մարիանի գինի(Mariani Wine) անվանումը ստացած ըմպելիքի արտադրությունը: Ըմպելիքը յուրատեսակ խարնուրդ էր ալկոհոլի և կոկայի տերևների, որտեղ ալկոհոլը հանդիսանում էր լուծիչ, միջինում 6 մգ կոկայի տերև 1 ունցիա ալկոհոլ հարաբերությամբ[27]: Լևոն 13-րդ Հռոմի պապը իր հետ ամեն տեղ տանում էր կոկաինային «Մարիանի» գինին: Նա պարգևատրեց Անժելո Մարիանիին Վատիկանյան ոսկե աստղով[28]: Ինքը՝ Մարիանին, հավատեցնում էր, որ կարող է հրատարակել 13 հատորանոց գիրք, որտեղ զետեղված են օգտագործողների շնորհակալագրերը, որոնց թվում էին պաշտոնյաներ, դերասաններ և գործնականորեն բոլոր բժիշկները, որոնք սպասարկում էին Եվրոպայի արքաներին[29]:

Կոկաինային գինի

1883 թվականին Թեոդոր Աշենբրանտը(գերմ.՝ Theodor Aschenbrandt) խորհուրդ տվեց կառավարությանը օգտագործել կոկաինը զինուժում, բացատրելով՝ կոկաինը ավելացնում զորքի տոկունությունը և արագացնում է արշավները: Այդ հայտարարությունը ներգրավեց շատ բժիշկների կոկաինի ուսումնասիրության գործում, այդ թվում նաև Զիգմունդ Ֆրեյդին[30]: 1884 թվականին Ֆրեյդը սկսեց ուսումնասիրել կոկաին հոգեներգործիչ հատկությունները՝ իր վրա փորձարկելով նյութը: Նա հրատարակեց հոդված(«Über Coca»), որում կոկաինը ներկայացնում էր որպես դեպրեսիայի, տարբեր նյարդային հիվանդությունների, սիֆիլիսի, ալկոհոլիզմի, մորֆիական կախվածության դեմ դեղամիջոց և սկսեց ակտիվորեն օգտագործել այն իր հոգեբուժական պրակտիկայում: Հետագայում կոկաինի առաջացրած զգացումի մասին գրում է՝

... Հոգու մաքրում և էյֆորիայի երկարացում, ինչը ոչնչով չի տարբերվում նորմալ մարդու էյֆորիայից: Դուք զգում եէ ուժերի վերականգնում, աշխատունակության բարձրացում: Այլ կերպ ասած, մնում եք սովորական մարդ և այլևս չեք հիշում, որ օգտվել եք դեղամիջոցից... Կարող եք կատարել երկարատև ֆիզիկական և մտավոր աշխատանք, առանց հոգնածություն զգալու: Բացարձակապես ոչ մի կախվածություն չի առաջանում ոչ առաջին և ոչ էլ երկարատև օգտագործումից[31]:

Այս և մի քանի այլ հոդվածներից հետո եվրոպական մտավորականությունը սկսեց օգտագործել կոկաին[6]:

1869 թվականին կոկան ներթափանցեց Նյու-Յորք, «Կյու Գարդենս» շուկայում հայտնվեցին առաջին սերմերը[10]: 1876 թվականին կոկայի տերևները դարձան սպորտային դոպինգ, նույնիսկ 1885 թվականին Եվրոպայում սպորտային քայլքի ժամանակ մարզիկները ծամում էին կոկայի տերևները[10]:

Կոկաինով Կոկա-Կոլայի գովազդը 1900 թվականին

1885 թվականին շուկա ներգործեց Ջոն Պեմբերտոնի հայտնագործությունը՝ Կոկա-Կոլան, որը պարունակում էր կոկաին: Այս ըմպելիքի կազմի մեջ մտնում էին կոկայի տերևները և կոլայի ընկույզները, ինչեվ և պայմանավորված քր ըմպելիքի անվանումը: 1906 թվականին ԱՄՆ-ի «Սննդի և դեղորայքի մաքրության»(անգլ.՝ Pure Food and Drug Act) օրենքի ընդունումից հետո, կոկաինը ամբողջությամբ հանվեց ըմպելիքի բաղադրությունից, որպես լրացնող միջոց օգտագործվեց կոֆեինը[32]: Ինչպես նաև 1885 թվականին ամերիկական Parke-Davis ընկերությունը սկսեց վաճառել կոկաին տարբեր ձևերով, այդ թվում հեղուկացված՝ ներքին ընդունման համար, որի հետ տրվում էր նաև ասեղ[33]: Գովազդում ասվում էր՝

Կփոխարինի ձեր սնունդը, վախկոտին կդարձնի քաջ, անխոսին՝ հռետոր... տանջվողին անզգա ցավի նկատմամբ[30]:

Մոսկվայում գերմանական կոկաինը վաճառվում էր դեղատներում 1 ռուբլի արժողությամբ[6]: Նույն պատկերը դիտվում էր նաև ԱՄՆ-ում: Մեմֆիսում, Թեննեսսիում 20-րդ դարի սկզբին Միսսիսպիի աշխատավորները կոկաինը օգտագործում էին որպես կարգավորիչներ, ընդ որում սպիտակամորթները արգելում էին սևամորթներին օգտվել կոկաինից[34]: Ռոնալդ Զիգելը գրում էր՝

Նրա կարգավորող և հաճույքաբեր գործառույթը բերում է ամերիկական հասարակության աշխատունակության, մտավոր աշխատանքի արդյունավետության և անսահմանափակ լավատեսության[29]:

Մեծ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ խոսվում էր «բալթիկյան թեյի» մասին, որը օգտագործում էին հեղափոխականները: Ինչը իրենից ներկայացնում էր կոկաինի լուծույթ էթիլ սպիրտում կամ այլ ալկոհոլում: Լուծույթն ունենում էր ավելի երկարատև ազդեցություն, քանի որ նրանում առաջանում էր կոկաէթիլեն, որը ավելի լավ էր յուրացվում օրգանիզմի կողմից քան կոկաինը:

«Կոկաինային պանիկան» և կոկաինի արգելումը

1880-ական թվականներին առաջին անգամ ասվեց այն մասին, որ կոկաինը ունի կախվածություն առաջացնող բնույթ: Սակայն ԱՄՆ-ի հասարակությանը դա մտահոգեց միայ 20-րդ դարում: Երկիրը պատեց «Կոկաինային պանիկան»[29]: 1900 թվականից ստեղծվեցին հակակոկաինային ընկերություններ: 3 տարի անց Journal of Pharmacy թերթը ներկայացավ անհիմն հայտարաությամբ՝

Կոկաին օգտագործողների մեծամասնությունը խաղամոլներ, մարմնավաճառներ, բռնաբարներ, գողեր, առանց որոշակի աշխատանքի վարձու բանվորներ են[29]:

Այս ամենը չազդեց թմրանյութի ինտենսիվ արտադրության վրա: 1910 թվականին ամստերդամում հիմնական արտադրող ընկերությունների՝ Merck, Sandoz և Hoffmann–La Roche կողմից ստորագրվեց պատմության մեջ առաջին կոկաինային համաձայնագիրը, որը կրում էր Cocaine Manufacturers Syndicate[9] անվանումը, ընդ որում դրա առկայությունը գաղտի էր պահվում: Մի քանի տարի անց Յավա կղզու կոկայի հոլանդական հողատարծքների տերը ստեղծեց հակամետ սինդիկատ:

Այդ ժամանակ ամերիկական մամուլում հակակոկաինային ընկերությունները հեղինակություն էին ձեռք բերում: 1914 թվականին դոտոր Քրիստոֆեր Կոխը(անգլ.՝ Christopher Koch) հայտարարեց՝

Հարավում սպիտակամորթ կանանց վրա հարձակումների պատճառը կոկաինի ցնորող ազդեցությունն է սևամորթների ուղեղի վրա[29]:

Դ. Մուստոն ասում էր՝

Սպիտակամորթները վախենում էին սևամորթների ապստամբությունից և կոկաինին վերագրում էին գերբնական հատկություններ և թույլ չէին տալիս սևամորթներին օգտագործել այն, ինչը վախեցնում էր սևամորթներին[29]:

1912 թվականին կոկաինը դասվում էր մնացած թմրամիջոցների շարքին[18]: Պարզվեց, որ այն մահաբեր նյութ, այդ շրջանում ԱՄՆ-ում գրանցվել էր 5 հազար մահացության դեպք՝ կապված կոկաինի օգտագործմամբ[10]: 1914 թվականին ԱՄՆ-ում Հարիսոնի(Harrison Narcotics Tax Act) կողմից ընդունվեց թմրանյութերի հարկերին վերաբերող օրենքը, ինչն արգելակեց կոկաինի տարածվելը: Կոկաինը 1922 թվականին պաշտոնոպես գրանցվեց որպես թմրանյութ[35]:

Կոկաինի քիմիական բաղադրության բացահայտումը զարկ տվեց քիմիային, հնարավորություն ընձեռնվեց սինթեզել տեղային անզգայնացնող դեղամիջոցներ ստանալ, օրինակ՝ անեսթեզին, նովոկաին և այլն: Այդ միջոցների հայտնագործմամբ 20-րդ դարում կոկաինը լիովին դուրս մղվեց բժշկական պրակտիկայից[6]: Սակայն մինչև պատերազմական տարիները կոկաինի արտադրությունը նույն տեմպերով շարունակում էր զարգանալ[10], ընդ որում գերիշխող դիրք էր գրավել Ճապոնիան, որին 1930 թվականին բաժին էր ընկնում համաշխարհային արտադրության 23.3%-ը, ԱՄՆ-ին՝ 21.3%-ը, Գերմանիային՝ 15%-ը, Մեծ Բրիտանիային՝ 9.9%-ը, Ֆրանսիային 8.3%-ը:

20-րդ դարի կեսեր - 21-րդ դարի սկիզբ

1963 թվականին կոկան և կոկաինը ՄԱԿ-ի կողմից որակավորվեցին արգելված միջոցներ: Սակայն թմրանյութի օգտագործումը տարատեսակների ձևով շարունակում էր աճել: 1970-ական թվականներին մամուլում խոսվում էր Հարավային Ամերիկայում «կոկաինային համաճարակի» մասին: Այստեղ լայն կիրառում էր ստացել թմրանյութի տարատեսակը, որը օգտագործվում էր շնչառակն ճանապարհով և կոչվում էր «բազուկո»: Առաջին անգամ նրա վտանգավորության մասին խոսում էին պերուական դեղաբանները, հայտնվեց տեղեկատվություն (ԱՄՆ-ում սկզբից անտեսված) թմրամոլների մասին(իսպ.՝ basuco pastaleros), որոնք անընդհատ ծխելով հասնում էին ցնորության, երբեմն էլ մահվան[35]:

1976-1980 թվականներին կոկաինի ներկրման ծավալը ԱՄՆ-ում երկու անգամ մեծացավ: Կոկաինի գինը կտրուկ ընկավ, Բոլիվիայի հեղափոխության պատճառով: 1982 թվականի հոկտեմբերին նախագահ Ռոնալդ Ռեյգանը պաշտոնապես պատերազմ սկսեց կոկաինի դեմ, հայտարարելով՝ «անել ամեն ինչ, որպեսզի կասեցվի թմրանյութային վտանգը»[35]: Շոշափելի արդյունքներ չդիտվեցին: 1988 թվականին ԱՄՆ-ում 300 հազար նորածիններ ծնվեցին կոկաինային կախվածությամբ[36]:

2000 թվականին Հարավային Ամերիկայի երկրները արտահանել են կոկաինի 1000 տոննա քանակություն[9]: ԱՄՆ-ում(2005 թվականի տվյալներով) կոկաինային շուկայի շահույթը կազմել է 50 մլրդ դոլլար[37]: 2009 թվականի տվյալներով 12 տարեկանից բարձր 34 միլիոն ամերիկացի գոնե մեկ անգամ փորձել են կոկաին: ԱՄՆ-ում տարեկան մահանում են 15 հազար մարդ, որոնց մահը կապված է կոկաինի հետ[36]:

Ամերիկացիների մոտ 2%-ը օգտագործում են կոկաին ամեն օր, այդ նիշին հասել է նաև Մեծ Բրիտանիան, որտեղ կոկաինը ամենա հայտնի թմրամիջոցն է[14]: 2008 թվականին այստեղ դիտվել է 25%-անոց ցատկ. 2009 թվականին 1 միլիոն բրիտանացի ամեն օր օգտագործում են կոկաին[38]: Ամբողջ աշխարհի չափահաս բնակչության 6.8%-ը երբևէ օգտագործել է կոկաին, այդ ցուցանիշն ամենաբարձրը Եվրոպայում է (Իսպանիայում՝ 4.9%), ի դեպ վերջին 15 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում թմրամոլների թիվը աճել է 3 անգամ[38]:

Ֆիզիկական հատկությունները

Կոկաին՝ մոլային զանգվածը՝ 303.4 զամ: Ցնդում է 90 °C ջերմաստիճանում: Մեկ գրամը լուծվում է 600 մլ ջրում, 270 մլ ջրում 80 °C-ում , 0.7 մլ քլորոֆորմում, 6.5 մլ Էթանոլում, 3.5 մլ դիէթիլային եթերում, ինչպես նաև էթիլացետատում, ծծմբածխածնում, ացետոնում:

Կոկաինի հիդրոքլորիդ Մոլային զանգված՝ 339.8 զամ, անգույն ասեղանման բյուրեղներ է կամ սպիտակ բյուրեղային փոշի, անհոտ է, թունդ համ ունի, լեզվի վրա առաջացնում է համրության նշաններ[39]:

Մեկ գրամը լուծվում է 0.4 մլ ջրում, 3.2 մլ սառը և 2 մլ տաք էթանոլում, 12.5 մլ քլորոֆորմում, լուծվում է նաև գլիցերինում և ացետնում, անլուծելի է դիէթիլային եթերում և յուղերում, լուծույթների պատրաստման ժամանակ պետք է խոսափել թթաքացումից, որպեսի այն չքայքայվի[40]: Նյութի դեղաբանական դուրս գրման ձևը՝ փոշի[39][41]:

Կոկաինի քիմիան

Քիմիական հատկություններ

Էկգոնին

Կոկաինը, ինչպես ցիննամիլոկաինը, և ռուկսիլլինը, իրենից ներկայացնում է բենզոիլացված էկգոնինի մեթիլային եթեր: Բոլոր 3 ալկալոիդները հիդրոլիզի ժամանակ քայքայվում են մինչև էկգոնին, այսինքն այս նյութը հանդիսանում է կմախք այդ երեք նյութերի համար:

Քիմիական որակական վերլուծություն

Նմուշը, որում ենթադրաբար գտնվում է կոկաին, մշակում են կոբալտի ռոդանիդի լուծույթով: Կոկաինի առկայության մասին վկայում է կախույտ գունավորումը[23]:

Ինչպես նաև, կոկաինի հիդրոքլորիդ և ծծմբական թթվի ջրային տաշտում տաքացումից առաջանում է մեթիլբենզոնատ, որի հոտը վկայում է ռեակցիայի մասին:

Կոկաինի հիդրոքլորիդ զանազանման համար օգտագործում են կալիումի պերմանգանատի հետ ռեակցիան, որի արդյունքում գոյանում են բնութագրական բյուրեղներ(մանրադիտակի տակ):

Պաշտոնապես հաստատված և նախընտրելի եղանակը Էրլիխի ռեակցիան է: Նմուշը ենթարկվում է կաթիլային վերլուծության ռեակտիվի միջոցով, որը պատրաստում են 0.5 գ պ-դիմեթիլամինոբենզալդեհիդ պարունակող 50 մլ լուծույթի, որը պարունակում է էթանոլ և խիը ծծմբական թթու 3:2 հարաբերությամբ(ըստ ծավալի): Փորձերի անց կացման ժամանակ լուծույթ ավելացվում են հայտածիչ նյութի կաթիլներ, ապա լուծույթը տեղափոխում են մութ վայր, ինչից հետո խարնուրդը տաքացնում են մինչև 100 °C ջերմաստիճան և այդ ջերմաստիճանում պահում են երեք րոպե: Կոկաինի առկայությունը վկայում է կարմիր գունավորումը[42]:

Կենսասինթեզ

Կոկաինի և այլ տրոպանային ալկալոիդների կենսաքիմիական հիմքը օրնիտոն ամինաթթուն է:

Կենսասինթեզի առաջին աստիճանը N-մետաղ-Δ1-պիրոլինային կատիոնի ձևավորումն է, ինչը հանդիսանում ընդհանուր բոլոր տրոպանային և պիրոլիդինայի ալկալոիդներով: Դեկարբօքսիլացման գործընթացում առաջանում է պուտրեսցին՝ պիրիդօքսալֆոսֆատի(PLP) ազդեցությամբ, որը հետագայում մեթիլացվում է մինչև N-մեթիլպուտրեսցին՝ S-ադենոզիլմեթիոնինի(SAM) առկայությամբ: Օքսիդացման արդյունք է հանդիսանում N- մեթիլպուտրեսցինի դիամինոօքսիդազայի մասնակցությամբ ալդեհիդի առաջացումը, որը հետագայում ենթարկվում է ներքին ցիկլիզացիայի, որի հետևանքով առաջանում է Շիֆֆայի հիմքը[43][44]:

N-մեթիլացված կատիոնը մասնակցում է Մաննիխայի ռեակցիան ացետիլկոֆերմենտ A-ի հետ(ացետիլ-CoA): Գործընթացի ընթացքում առաջանում են R- և S- էնանտիոմերներ, կոկաին առաջացման գործընթացին մասնակցում է միայն S-էնանտիոմերը, այն ենթարկվում է Կլայզենի կոնդենսացիայի ևս մեկ ացետիլ-CoA մոլեկուլի հետ: Ստացված միացությունը օքսիդացվում է մինչև նոր N-մեթիլպիրոլինային կատիոնի ստացումը, որը նորից մասնակցում է Մաննիխայի ռեակցիային(այս ժամանակ արդեն ներմոլեկուլային), ինչի շնորհիվ ձևավորվում է տրոպանային կմախքը: Մեթիլէկգոնին առաջանում է SAM-ի մասնակցությամբ և նիկոտինամիդադենինդինուկլեոտիդի(ՆԱԴ) վերականգնմամբ, որին հաջորդում է բարդ եթերի առաջացումը բենզոիլ-CoA-ի հետ[45]:

Ստացման եղանակները

Տրոպանային ալկալոիդներ

|400px|մինի|աջից|Տրոպանային ալկալոիդներ՝ տրոպին և պսեվդոտրոպինի հիմքեր]]

Կոկաինի հիմնական աղբյուր հանդիսանում է կոկայի թուփը, անմշակթփերը պարունակում են 1% կոկաին: Կակայի թուփը պարունակում է հետևյալ ալկալոիդները[23]՝

  • Կոկաին
  • Ցինամիլկոկաին
  • α- և β- Տրուկսիլլին
  • Բենզոիլէկգոնին
  • Էկգոնինի մեթիլային եթեր
  • Նորէկգոնին
  • Տրոպակոկաին
  • Գիգրին
  • Կուսկգիգրին
  • Էկգոլիդինի մեքիլային եթեր

Այս ալկալոիդներից ցավազրկող և հոգեմետ հատկություններ ունի կոկաինը, ավելի թույլ արտահայտված ցինամիլկոկաինը: Կոկաինի հումքի մշակումից ստացված մաքուր նյութի ելքը կազմում է 1%: Ընդ որում առաջացած հավելանյութերը չեն կարող օգտագործվել առանց վերամշակման[23]:

Այս խնդիրը լուծվեց 1890-ական թվականներին, երբ ապացուցվեց, որ բոլոր կոկայի բոլոր տրոպանային ալկալոիդների հիմքը էկգոնինն է: Այդ հայտնագործությունից հետո պարզ դարձավ, որ կարելի է ավելի շատ կոկաին արտադրել, եթե կոկայի բոլոր ալկալոիդները ճեղքել մինչև էկգոնին, ապա վերջինիցս սինթեզել կոկաին[23]:

Առաջնային մշակումից մնացած հումքը ենթարկվում է հիդրոլիզի՝ թթվի հետ տաքացման պայմաններում, ինչի արդյունքում ալկալոիդները ճեղքվում են մինչև էկգոնին: Առաջած էկգոնինից երկու եղանակով կարելի է ստանալ կոկաին[23]՝

  • Էկգոնինի եթերաֆիկացմամբ մեթիլ սպիրտում գազանման աղաթթվի առկայությամբ: Ապա ստացված նյութերը բենզոլացվում են բենզոիլքլորիդի կամ բենզոային թթվի և ֆոսֆորի օքսիքլորիդի() համահալմամբ:
  • Բենզոլացման եղանակով՝ էկգոնինի և բենզոային անհիդրիդի խառնուրդից, հաջորդող մեթիլյոդիդի կամ դիմեթիլսուլֆատի մեթիլացմամբ:

Տրոպինի և պսեվդոտրոպինի ամբողջական սինթեզ առաջին անգամ կատերել է Ռիչարդ Վիլշտետտերը 1903 թվականին[46]: Հետագայում հայտնագործվել է ավելի ռացիոնալ մեթոդ Ռոբերտ Ռոբինսոնի կողմից[23][47]:

Թողարկման ձևերը

Փոշու տեսքով կոկաինի հիդրոքլորիդ

Կոկայի մածուկ

Էժան ապրանք, որը ստացվում է կոկայի տերևների առաջնային էկստրակցիայից: Սպիտակավուն կամ մարմնագույն փոշի է, հիմնականում խոնավ, կազմված է մատի ճնշման դեպքում հեշտությամբ քայքայվող մասնիկներից: Բացի կոկաինըպարունակում է նաև էկստրակցիայի համար օգտագործված նյութեր, օրինակ ՝ մանգանի կարբոնատ: Կոկաինի պարունակությունը տատանվում է 40-90% միջակայքում[48]:

Կոկաինի հիդրոքլորիդ

Կոկաինի հիդրոքլորիդ

Կոկաինի աղը, դասական թողարկման ձև: Կոկաինային բժկական միջոցները նույնպես իրենցից ներկայացնում են կոկաինի հիդրոքլորիդի լուծույթներ[49]: Սպիտակ, մի փոքր դեղնավուն կամ մարմնագույն փոշի է, պարունակում է պինդ թափանցիկ բյուրեղիկներ[48][50]:

Նյութը, որը ձեռք է բերվում անմիջապես արտադրողից կամ փորձառու վաճառականից, շատ մաքուր, 80-95% կոկաին և շատ քիչ այլ ալկալոիդներ պարունակող արտադրանք է: Որպես բալլաստային նյութեր կարող են օգտագործվել օրգանական հավելումներ, օրինակ՝ ամֆետամին, կոֆեին և այլն.[48][49][50]:

Այդպսիս գործընթացը թույլ է տալիս 2-3 անգամ մեծացնել չափաբաժինը, ինչը դժվար նկատելի է գնորդի համար: Օգտագործվում են նաև ավելի էժան բալլաստիկներ՝ շաքարի փոշի, չոր կաթ, որոնք նվազեցնում են չափաբաժինը, բայց թույլ են տալիս առաջին չափաբաժնից ստանալ երկրորդային 5-6 չափաբաժին[48][49]:

Կրեկ

Կրեկ, կոկաինի բյուրեղային ձևն է, որն իրենից ներկայացնում է կոկաինի աղերի խառնուրդ սննդային սոդայի (նատրիումի բիկարբոնատ) կամ այլ քիմիական հիմքերի հետ:

Կրեկը(անգլ.՝ Crack) կոկաինի ավելի էժան տարբերակն է, նախատեսված է ծխելու համար: Հիմք(անգլ.՝ free base, ունի ոչպրոտոնացված ամինախումբ) է, որը ստացվում է եթերի աղային էկսրակցիայով: Քանի որ կոկաինի հիդրոքլորիդը թանկ էր և քայքայվում էր բարձր ջերմաստիճանում, 1970-ական թվականների կրեկը մեծ տարածում գտավ: Ավելի բարձր քայքայման ջերմաստիճանի շնորհիվ այս միջոցը հնարավոր է օգտագործել ծխելու եղանակով: 20-րդ դարի վերջին կոկաինի այս տեսակը տարածվեց ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում: Իր անվանումը ստացել է ծխելու ժամանակ արձակած յուրօրինակ ձայնի շնորհիվ, ինչը պայմանվորված է բյուրեղների քայքայմամբ: Կրեկի հալման ջերմաստիճանը 98 °C է, ինչի շնորհիվ այն առանց թմրանյութի կորստի հեշտությամբ ծխվում է: Կրեկը օգտագործվում է նաև հերոինային մեթոդով, որի էությունը կայանում է թեյի գդալի մեջ տաքացման և ընդունման մեջ: Դա այսպես կոչված կոկսերն է[48][51]:

Սպիդբոլ

Սպիդբոլը (անգլ.՝ Speedball) կրեկի և հերոինի խառնուրդ է, հանդիսանում է կոկաինի ամենավտանգավոր տարատեսակը: Առողջության համար մեծ վնաս ներկայացնելը կապված է օպիոդային թմրանյութ հերոինի և հոգեմետ կոկաինի միջև առաջացած կապի հետ: Այսպիսի միացությունը կարող լուրջ խնդիրներ առաջացնել սրտանոթային համակարգում՝ առաջացած կախվածության հետևանքով[48]:

Ազդման մեխանիզմը

Կոկաինը ազդում է նյարդային համակարգի երեք կենտրոնական շրջանների վրա՝ դոֆամինային, նորադրենալինային և սերոտոնային: Կապվելով մոնոամինների փոխադրիչները՝ կոկաինը խախտում է վերսինապսային թաղանթի կողմից հետադարձ նեյրոմեդիատորների նեյրոնային կլանումը: Այդպիսով նեյրոմեդիատորը մնում է սինապսային ճեղքում և նյարդայի իմպուլսի յուրաքանչյուր փոխանցումից մեծանում է նրա կոնցենտրացիան ենթասինապսային թաղանում: Միաժամանակ սպառվում է նեյրոմեդիատորային պաշարը դեպո վերսինապսային թաղանթում, այս երևույթը ավելի արտահայտված է կոկաինի շորունակական օգտագործման դեպքում: Յուրաքանչյուր նյարդային իմպուլսի հետ անջատվում է ավելի քիչ նեյրամեդիատոր և հակադարձաբար՝ աճում է ռեցեպտորների կոնցենտրացիան հետևյալ ենթասինապսային թաղանթում գնտվող կատեխոլամինում, այս երևույթը ավելի նկատելի է դոֆամինային ռեցեպտորների դեպքում[52][53]:

Կոկաինի կողմից առաջացրաց հիվանդագին հաճույքը և հոգեկան կախվածությունը կապված են դոֆամինային փոխադրիչների({{lang-en|Dopamine transporter}- DAT) արգելակմամբ կենտրոնային նյարդային համակարգում: Նորադրենալինի փոխանակության խանգարումները հիմնականում դիտվում են սիմպաթիկ նյարդային համակարգում, թողնելով ազդեցություն այն օրգանների վրա, որոնցում նորադրենալինային ռեցեպտորների թիվը գերակշռող է: Կոկաինը ազդում է նաև սերոտոնային փոխանակության վրա, և նույնիսկ միակի օգտագործման դեպքում բերում է սերոտոնինի կոնցենտրացիայի մեցածման սինապսային ճեղքում, որը հանգեցնում է կոկաինի համար բնութագրական կենտրոնական էֆեկտի[52][53]:

Լաբորատոր կենդանիների մոտ միակի օգտագործման դեպքում դոֆամինային ռեցեպտորների կոնցենտրացիան ենթասինապսային թաղանթի վրա աճում է միջինը 37 %-ով, կրկնակի ներարկման դեպքում խտությունը շարունակեց մեծանալ: Կապված դոֆամինի փոխանակության ծանրացման հետ՝ կարող է զարգանալ սպեցիֆիկ հոգեկան խանգարում, որը իր ընթացքով նման է շիզոֆրենիային[52]:

Կոկաինի տեղային անզգայնացնող հատկությունը կապված է իոնի արգելակմամբ: Կենտրոնական նյարդային համակարգի անզգայնացման համար անհրաժեշտ է կոկաինի մեծ քանակություն, որը մոտավորապես հավասար է մահացու չափաբաժնին[52][53]:

Ֆարմակոկինետիկա

Ոչ պարբերաբար կոկաին օգտագործող մարդու համար նախատեսված չափաբաժինները[54]՝

  • Կլինիկական չափաբաժին՝ 1,5 մգ/կգ մաքուր նյութ
  • Միանգամյա փողոցային չափաբաժին՝ 15-60 մգ
  • Տոկսիկ չափաբաժին՝ 500 մգ
  • Մահացու չափաբաժին՝ 1,2 գ, կախված օրգանիզմի հնարավորություններից սկսած 20 մգ-ից:

Տարբեր տեսակների կիսատրոհման պարբերությունըТ(1/2)[54]՝

  • Կոկաին՝ 38-67 րոպե
  • Բենզիլէկգոնին՝ 4-6 ժամ
  • Մեթիլէկգոնին՝ 2,5-7,6 ժամ

Կենսամատչելիությունը %-ներով տարբեր ձևերի համար[54]՝

  • Բերանային մեթոդ՝ 20-40 %
  • Քթային մեթոդ՝ 20-40 %
  • Ծխելու մեթոդ՝ 6-32 %
  • Ներերակային մեթոդ՝ 100%

Կոկաինային նյութափոխանակությունը

Կոկաինը, ներթափանցելով օրգանիզմ, արագորեն բաշխվում է շրջանառվոց արյան ամբողջ ծավալով և լյարդային էսթերազայի ազդեցությամբ փոխակերպվում է բենզոիլէկգոնինի և էկգոնինի, այս գործընթացում գերակշիռ դեր ունի պսեվդոխոլինէսթերազան: Կոկաինի փոխարկման արագության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, օրինակ՝ լյարդի արյունամատակարարման ճնշման դեպքում: Կոկաինի և ֆոսֆորային օրգանական միացությունների համատեղ օգտագործումը բերում է կոկաինի կոնցենտրացիայի մեծացման՝ պսեվդոխոլինէսթերազայի լրիվ կամ մասնակի ապաակտիվացման պատճառով[55]:

Կոկաինը, ներգործելով մարդու օրգանիզմ, անցնում է հետևյալ փոխարկումների շղթայով[56]՝

  1. Ֆերմենտային հիդրոլիզի և խոլինէսթերազայի ազդեցությամբ կոկաինից անջատվում է բեզոիլային խումբ և առաջանում է մեթիլէկգոնին: Բենզոիլէկգոնինը խոլինէսթերազայի ազդեցությամբ չի ենթարկվում փոխարկման:
  2. Հիդրոլիզի գործընթացի ժամանակ առաջացած կոկաինը և մեթիլկոկաինը ճեղքվում են համապատասխանաբար մինչև բենզոիլէկգոնին և էկգոնին[56]:

Ֆիզոլոգիական pH միջավայրում մեթիլէկգոնինը չի լուծվում արյան մեջ, ի տարբերություն բենզոիլէկգոնինի[56]:

Օրգանիզմից կոկաինի արտանետման 80 %-ը կատարվում է երիկամների շնորհիվ՝ բենզոիլէկգոնինի և էկգոնինի տեսքով: Հարկ է նշել, որ էթանոլի և կոկաինի համատեղ օգտագործման դեպքում առաջանում է կոկաէթանոլ, ինչը բերում է կոկաինային նյութերի կիսատրոհման ժամանակահատվածի երկարաձգման[55]:

2-3 օրվա ընթացքում կոկաինի չափաբաժնի 90-95 %-ը դուրս է գալիս օրգանիզմից, հետևյալ բազադրությամբ[57]՝

  • Չփոխակերպված կոկաին՝ 1-9 %
  • Բենզոիլէկգոնին՝ 35-60 %
  • Մեթիլէկգոնին՝32-49 %
  • Էկգոնին՝ 1-8 %
  • Նորոկաին և հիդրօքսիլացված մետաբոլիտներ՝ 10 %

Վերջանյութերի հարաբերակցության հարցում դիտվում է խիստ որոշակիություն ընդունման ձևից կախված:

Կլինիկական ազդեցություններ

Կոկաինի թողած ազդեցությունը կարելի է բաժանել երկու տեսակի՝ կենտրոնական և պերիֆերիկ: Ինչպես նաև առանձնացվում են կոկաինի ընդունման ձևի հետ կապված բարդությունները[58]:

Կենտրոնական ազդեցություններ

Հիմնված են գլխուղեղում նեյրոմեդիատորների փոխանակությամբ պայմանավորված ազդեցություններով: Այդ թվում[58]՝

  • Զգացմունքային վերելք, հիվանդագին բարձր տրամադրություն
  • Էներգիայի ներհոսքի զգացում
  • Մտավոր ակտիվության ուժեղացում
  • Քնի տևողության նվազեցում
  • Ախորժակի անկում
  • Ֆիզիկական դիմացկունության բարձրացում

Պերիֆերիկ ազդեցություններ

Հիմնված են ծայրամասային նյարդային համակարգում նեյրոմեդիատորների փոխանակությամբ: Այդ թվում[58]՝

  • Սրտային ռիթմի արագացում
  • Հեղձուկ
  • Զարկերակային ճնշման բարձրացում
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
  • Հիպերհիդրոզ(քրտնարտադրության ինտենսիվացում)
  • Միդրիազ(բբերի լայնացում)

Երկարատև օգտագործման դեպքում

Հետևյալ կողմնակի ազդեցությունները առաջանում են երկարատև օգտագործման դեպքում, երբ օրգանիզմը և նեյրոմեդիատորները չեն կարող նորմալ աշխատել առանց թմրանյութի[58]՝

  • Քնի խանգարում, անքնություն
  • Գլխացավ
  • Սրտխառնոց
  • Հոգնածություն, հիշողության, ուշադրության կորուստ
  • Հարբուխ, հաճախակի քթային արյունահոսություններ, հնարավոր է քթային միջնապատի նեկրոզ(բջիջների մահ):
  • Դյուրագրգռություն, ագրեսսիվ պահվածք
  • Տրեմոր, ցնցումային վիճակ, հնարավոր է էպիլեպսիկ ցնցումներ
  • Դեպրեսսիա
  • Հոգեկան խանգարումներ, խելացնորություն, դատարկամիտ իդեաների առաջացում
  • Հալյուցինացիաներ՝ տակտիլային, տեսողական, ձայնային: Ավելի բնութագրական է մաշկի տակ մանր միջատների առկայության զգացուը: Դրա հետ կապված մարմնի վրա կարող են քերծվածքներ և կտրվածքներ լինել՝ նրանց քշելու նպատակով:
  • Շնչառական գործառույթի խախտում
  • Գլխուղեղային կատված
  • Առիթմիա, ստենոկարդիա, միոկարդի կատված
  • Վատատեսության միտումներ:

Երկարատև օգտագործման ժամանակ մարմնի քաշի անկումը կապված չէ ախորժակի բացակայության հետ: Այն կախված է նյութափոխանակության ընթացքում ճարպերի քայքայմամբ: Կոկաինից հրաժարվելու դեպքում ախորժակի բարելավումը բերում է քաշի կտրուկ աճի[59][60]:

Կիրառությունը

Կոկաինի հիդրոքլորիդի 4%-անոց լուծույթ, որն ունի կիրառություն բժշկական պրակտիկայում

Բժշկական կիրառությունը

Կոկաինի բժշկական կիրառման սկիզբը կարելի է համարել 1859 թվականը, որբ Նիմմանը առաջին անգամ ստացավ կոկաին կոկայի տերևներց: Նոր նյութը անմիջապես հետաքրքրեց բժշկական հասարակարգին:

Առաջին անզգայնացնող միջոցը ստացավ ռուս քիմիկոս՝ Սանկտ-Պետերբուրգի կլինիկական ինստիտուտի պրոֆեսոր, Վասիլիյ Կոնստանտինովիչ ֆոն Անրեպը: Ապագա բժիշկը, վերապատրաստվելով Վյուրցբուրգի համալսարանում[25], սկսեց ներարկել իր մաշկի տակ կոկաին և եկավ եզրահանգման, որ այն անզգայուն է դարձնում ասեղնածակոցների նկատմամբ: 1879 թվականին Անրեպը կատարեց փորձ գորտի վրա, որով ապացուցվեց ալկալոիդի ցավազրկող հատկությունները[26][61], ինչի մասին հրապարակեց «Պլյուֆգերի Արխիվ» թերթը «Կոկաինի ֆիզիոլոգիական հատկությունները» հոդվածով: ԱՆրեպն ասում էր՝

Գորտերի մոտ կոկաինը անզգայնացնում է նյարդային վերջույթները և կենտրոնները, ընդ որում ծայրամասային նյարդերը առաջին հերթին... Փոքր չափաբաժինները ուժեղացնում են ռեֆլեկսները, իսկ մեծերը՝ նվազեցնում(տաքարյունների մոտ)[26]:

Կարլ Կոլլերը առաջին անգամ օգտագործեց կոկաինի 1%-անոց լուծույթը ակնաբուժության ոլորտում, նրա նպատակը բբի լայնացումը և տեղային անզգայնացումն էր[62]: 1884 թվականին Կոլլերի կոկաինի տեղային անզգայնացնող հատկությունների մասին զեկույցից հետո, կոկաինը սկսվեց օգտագործվել ակնաբուժությունում[20][63]: Մեկ տարի անց Ուիլյամ Հալստեդը նկարագրեց ալկալոիդների նյարդաչեզոքացնող հատկությունը[64]: 1898 թվականին Հենրիխ Կվինկեն օգտագործեց կոկաինը ողնաշարը ցավազրկելու համար: Կոկաինի տարածման գործում մեծ դեր է ունեցել վիրաբույժ Կարլ Լյուդվիգ Շլեյխը, ով, սեփական օրգանիզմի վրա բազմաթիվ փորձերից հետո, սկսեց օգտագործել կոկաինը վիրաբուժության ոլորտում՝ որպես տեղային անզգայնացուցիչ[20][26]:

Կոկաինը հեղափոխեց ցավազրկման ճյուղը[25]: Կոկաին պարունակող հարյուրավոր դեղամիջոցներ հայտնվեցին շուկայում, դրանք սկսեցին օգտագործվել վնասվածքաբուժության, գինեկոլոգիայի և այլ ճյուղերում: Կոկաինը գովազդվում էր որպես դեղամիջոց, որը բուժում է բոլոր հիվանդությունները, որոնք կապված են ցավի հետ[22][25]: Կոկաինի արտադրությամբ զբաղվում էին խոշոր դեղագործական ընկերություններ՝ Merck, Le Pharmacie Centrale de France, Parke-Davis[25]: 1900 թվականին ԱՄՆ-ում կոկաինը մտավ ամենաշատ վաճառված դեղամիջոցների հնգյակ[27]:

20-րդ դարի սկզբում վիրաբույժների հետաքրքրությունը կոկաինի նկատմամբ վերացավ նրա թերությունների պատճառով: 1911 թվականին սինթեզվեց նովոկաինը, որը դուրս մղեց կոկաինին մրցակցությունից: Մինչև 1920-ական թվականները կոկաինը վաճառվում էր որպես հարբուխի դեմ դեղամիջոց՝ կաթիլների ձևով: 1912 թվականին Ազգերի Լիգայի կողմից քննարկվող Կոնվենցիան ընդունվեց 1920 թվականին, որում արգելվում էր թմրանյութերի տարածումը: Այդ պատճառով կոկաին պարունակող միջոցների պաշտոնական վաճառքը սահմանափակվեց[65]:

Ներկայումս բժշկության մեջ գործնականորեն կոկաին չի օգտագործվում, գոյություն ունեն մի քանի գրական աշխատանքներ, որոնցում խոսվում է ակնաբուժության մեջ կոկաին օգտագործման մասին, սակայն այդ մեխանիզմի անհայտության, կոկաին պարունակող միջոցների դժվարամատչելիության և թմրանյութային կախվածություն առաջացնելու պատճառով այդ մեթոդները չեն օգտագործվում[20][63]:

Թմրանյութային կիրառությունը

Ներկայումս կոկաինը հիմնականում օգտագործվում է որպես թմրանյութ: Այս թմրանյութը հայտնի է իր խթանիչ հատկության շնորհիվ, ինչը բարձրացնում է մարդու տրամադրությունը և աշխատունակությունը: Կոկաինը չունի համ և հոտ, այդ հատկությունները այն ստանում է խառնուրդների շնորհիվ[54]:

Կոկաինի համաշխարհային օգտագործումը փորձագետների կողմից գնահատվում է մոտ 750 տոննա տարեկան չափաքանակով, ընդ որում մեկ երրորդ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, որը հանդիսանում է կոկաինի սպառման հիմնական շրջանը[27]:

Ընդունման միջոցները

Պատրաստված կոկաինի փոշին(այսպես կոչված՝ «արահետները») շնչառական ընդունման համար

Քանի որ կոկաինը ավելի լավ է ներծծվում արցունքագեղձերում, օգտագործում են նրա այդ հատկությունը ընդունման համար: Ինչպես նաև կոկաինը ներմուծվում է դեղամիջոցների ընդունման ավանդական այլ ճանապարհներով: Ավելի լայնորեն տարածված են հետևյալ մեթոդները[54]՝

  • Շնչուղային: Այս մեթոդ ժամանակ հարթ մակերևույթի վրա լցվում է ոչ մեծ քանակությամբ փոշի, ապա նրբորեն մանրացվում են խոշոր մասնիկները և բաշխվում են գծային տեսքով, ինչը իրենից ներկայացնում 5-10 սմ երկարությամբ և 2-3 մմ հաստությամբ գիծ: Թղթից պատրաստվում է գլանակ կոնի տեսքով և նեղ ծայրը դրվում է «արահետի» սկզբին, իսկ լայնը՝ քթանցքին: Կատարվում է ներշնչում և գլանակը տեղաշարժվում է գծի երկայնքով: Այս մեթոդի համար օգտագործվում են կոկաինի հիդրոքլորիդի տարբեր մաքրության տեսակներ: Կլինիկական ազդեցությունները առաջանում են 5-15 րոպե հետո, ազդեցությունը գագաթնակետին հասնում է 15-20 րոպեների միջակայքում: Կլինիկական ազդեցությունը տևում է 60-90 րոպե[66]:
  • Ինգալիացիոն: Կատարվում է գոլորշու ներշնչման միջոցով, որից հետո տեղի է ունենում կոկաինի ներծծում բրոնխներում: 6,5 % կոկաինը թոքեր է ներթափանցում գոլորշու միջոցով, մնացածը՝ աէրոզոլերի: Այսպիսի եղանակով կարող է օգտագործվել միայն կրեկը, կոկաինի հիդրոքլորիդը քայքայվում է ծխելու ժամանակ: Կրեկը ծխվում է խառնուրդների միջոցով: Կլինիկական ազդեցությունը զարգանում է համարյա ակնթարթորեն՝ 8-10 վարկյանում, կոկաինի կոնցենտրացիայի գագաթնակետը արյան պլազմայում 5 րոպե անց է դիտվում, ազդեցության գագաթնակետը 6-8 րոպեում և տևում է 10-20 րոպե[54]:
  • Ծամելու: Նյութը, որը պարունակում է կոկաին, կուլ է տրվում և ներծծվում է ստամոքսում և աղիներում: Այս եղանակով կարելի է օգտագործել կոկաին ցանկացած ձևով, սկսած կոկայի տերևներից մինչև կոկաինի հիդրոքլորիդ: Կլինիկական հատկությունները համարյա համընկնում են շնչուղայինի հետ, սակայն նուն չափաբաժնի դեպքում ավելի թույլ է արտահայտված[54]:
  • Ինեկցիոն(ներքին, ներմկանային, ենթամաշկային): Ինեկցիայի համար օգտագործվում է ջրի(որոշ դեպքերում 0,9%-անոց -ի լուծույթ) և կոկաինի հիդրոքլորիդի կամ սպիդբոլի լուծույթը: Ինեկցիայի եղանակից և ազդման ժամանակահտվածից կախված կան որոշ տարբերություններ: Ամենաարագ ներծծումը դիտվում է ներքին ընդունման դեպքում, բայց դադարեցումը նույնպես շատ արագ է տեղի ունենում: Կլինիկական ազդեցությունը դիտվում է 0,5-2 րոպե հետո, կոկաինը արյան պլազմայում իր ամենամեծ կոնցենտրացիային հասնում է 5 րոպե անց: Ամենուշ ընկալվող և ամենաերկարատև միջոցը ենթամաշկային ընդունման ձն է: Կոկաինի ամենաբարձր կոնցենտրացիայի արժեքը ընդունվում է 30 րոպե անց, և 1-2 ժամ հետո սկսում է նվազել[54]:
  • Ներծծման: Նյութը, որը պարունակում է կոկաին դրվում է լնդի վրա կամ լեզվի տակ, որտեղ բերանի խոռոչի գեղձերի միջոցով տեղի է ունենում ներծծում: Այս մեթոդը տարածված է կոկայի տերևի և մածուկի ընդունման դեպքում: Կլինիկական ազդեցությամբ նման է ծամելու եղանակին[54]:

Պետք է նշել, որ կոկաինի և ալկոհոլի համատեղ օգտագործումը, բերում է կոկաինի կիսատրոհման ժամանակի դանդաղացմանը, քանի որ առաջանում է էթիլկոկաին(կոկաէթիլեն)[55][67]: Հետևաբար կոկաինն ավելի հեշտությամբ ե հաղթահարում հեմատոէնցեֆալիտային արգելքը, ի տարբերություն բենզիլէկգոնինի և էկգոնինի[54]:

Արգելակման սինդրոմը

Կոկաինի հանդեպ հակվածությունը կապված է ընդունման եղանակից, ամենարագ արդյունքը դիտվում է ծխման և ներերակային մեթոդների ժամանակ: Նյութի ներծծման դեպքում գործընթացն ավելի սահուն է ընթանում: Կոկաինի հանդեպ առաջանում է ուժեղ հոգեկան կախվածություն, բայց դեռևս ոչ մի փաստ չկա, որն ապացուցի ֆիզիկական կախվածության առկայությունը[68]: Կոկաինից հրաժարվելու դեպքում դիտվում է բնավորության բացասական փոփոխություն: Գլխավոր կլինիկական ախտանիշը դիսֆորիան(էյֆորիայի հակառակ բնույթը) է, որն արտահայտվում է հետևյալ ձևերով[68]՝

  • Լարվածություն, դյուրագրգռություն, անհանդուրժողականություն
  • Հոգնածություն, ուժազրկում
  • Դեպրեսիա
  • Անքնություն

Մի շարք հեղինակներ կարծում են, որ այս ախտանիշները ֆիզիկական կախվածության մասին են վկայում, իսկ նրանց հակամետները պնդում են հակառակը: Դեռևս թմրաբանները չեն հայտնաբերել որևէ ազդեցություն, որը դիտվում է կոկաինից հրաժարվելու դեպքում[68]:

Թմրամիջոցային հարբեցում

Մեծ քանակությամբ կոկաին օգտագործելու դեպքում լուրջ խնդիրներ են ծագում կապված կենտրոնական նյարդային համակարգի հետ: Ազդեցությունները զարգանում են անկանոն հերթականությամբ: Առաջին հերթին խախտվում են մեծ կիսագնդերի կեղևի ֆունկցիոնալ գործառույթները: Առաջանում է հիվանդագին հաճույք, անհանգստություն, հոգեկան խանգարումներ, թուլանում է սովի և հոգնածության զգացումը, հնարավոր են հալյուցինացիաներ: Կոկաինը խթանում է երկարավուն ուղեղի ֆունկցիաները(շնչառական, անոթամղիչ, փղսման), հնարավոր են ցնցումներ: Եթե կոկաինի չափաքանակը շատ մեծ է, ապա ԿՆՀ-ի գրգռումը փոխակերպվում է նրա քայքայմանը: Այդ դեպքում մահը կարող է վրա հասնել երկարավուն ուղեղի վնասման պատճառով:

Գերդոզավորման առաջին նշանները հանդես են գալիս ներմուծման պահից մի քանի րոպե անց, կախված օգտագործման ձևից՝ կարող է զգացվել մի քանի ժամ[69]: Մարդու համար թունավոր չափաքանակ է հանդիսանում 500 մգ մաքուր նյութը: Մահցու չափաբաժինը 1.2 գ է, կախված օրգանիզմի հնարավորություններից՝ մահացու կարող է հանդիսանալ նաև 20 մգ-ը: Կոկաինը ճնշում է գործադրում սրտի վրա և հենց այդ պատճառով էլ, սիրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են: Մարդիկ, ովքեր նկատել են թմրամիջոցային հարբեցման երևույթը վաղ շրջանում, հիմնականում չեն դիմում բժիշկներին, այլ դիմում են վերջին էտապներում, օրինակ՝ արյունահազության, միոկարդում արյան մատակարարության լրիվ կամ մասնակի արգելակման[69]:

Տուժածների մոտ հիմնական գանգատը կրծքային հատվածում ցավերի առկայությունն է: Մնացած կլինիկական ազդեցությունները վերանում են[69]:

Թունավորման թեթև աստիճանի դեպքում տուժողը դեռևս էյֆորիայի մեջ է, գրգռված, մտածողությունը արագեցված, և հնարվոր են հոգեկան ընկճվածություններ(ավելի հաճախ կոկաինի և էթանոլի համատեղ օգտագործումից): Դիտվում են զարկերակային հիպերտենզիա, միդրիազ, հիպերհիդրոզ, տախիկարդիա[69]:

Միջին աստիճանի թունավորման դեպքում դիտվում է ադրէներգիական հոգեկան խախտում, ինչը պայմանավորված է անոթազարկի հաճախության խանգարումով: Կոկաինը բերում է նաև կաթվածի, մահացու առիթմիայի, ուղեղային արյունազեղման, թոքերի արյունահոսության, ցնցումների[69]:

Սուր թունավորման պարագայում տուժողը գտնվում է կոմայում, դիտվում են հեմոդինամիկայի խախտումներ[69]:

Թունավորման մահացու ելքերից ամենհաճախակի հանդիպող պատճառներն են[69]՝

  • Առիթմիա
  • Ներգանգային արյունազեղում
  • Էպիլեպսիկ կարգավիճակ
  • Չարորակ հիպերթերմիա

Սովորական վիճակում մահվան հիմնական պատճառներն են[69]՝

  • Երիկանային անբավարություն
  • Կոագուլացիա
  • Օրգանային անբավարարություններ

Պետք է նշել, որ թմրամիջոցի թունավոր չափաքանակը խիստ կախված է ընդունման պարբերականությունից: Պարբերաբար օգտվող մորդը կարող է ընդունել մահացու չափաբաժինը գերազանցող չափաքանակներ, սակայն երկարատև դադարից հետո նուն չափաքանակի ընդունման դեպքում կմահանա: Պարբերաբար մեծ չափաքանակիների օգտագործումը բերում է թունավորման կամ մահվան[69]:

Թունավորվածության և կոկաինայի թմրամոլության բուժման եղանակները

Թունավորվածության բուժման եղանակները

Սուր թունավորման ժամանակ կոկաինային բուժումը պետք է ներառի[70]՝

  • Թոքերի օդափոխության ապահովում
  • Արյան բաղադրության կարգավորում
  • Զարկերակային ճնշման նորմալացում
  • Առիթմիայի վերացում
  • Ցնցումների արգելակում
  • Հոգեկան խանգարումների կանխարգելում
  • Միոկարդի արյունազրկման դեմ պայքար

Առաջնահերթ նախապայմանները բավարարելուց հետո պետք է կարգավորել սրտանոթային համակարգի գործունեությունը[70]:

Համարվում է, որ հիպերտենզիայի բուժման համար ավելի անվտանգ է օգտվել բենզոդիազեպինային շարքին պատկանող նյութերից: Հաստատված է, որ այն միջոցները, որոնք ավանդաբար օգտագործվում են այլընտրանքային վիճակներում, ավելի մեծ հավանականությամբ կարող են բերել կողմնակի ազդեցությունների[70]:

Զարկերակային ճնշման նորմալացման համար ավելի ընդունված է նիտրոգլիցերինի և նատրումի նիտրոպրուսսիդի ընդունումը: Միջոցները ընդունվում են ներերակային ճանապարհով: Նյութից պատրաստվում է 400 մլ 5%-անոց գլյուկոզի և 0,9%-անոց -ի լուծույթ: Բոլոր միջոցները ներմուծվում են դանդաղ, սրտային և զարկերակային ճնշման վերահսկողական տիտրման միջոցով[70]:

Առիթմիայի վերացման համար օգտագործվում է լիդոկաին կամ մագնեզիումի սուլֆատ, նրանց անզորության դեպքում պետք է օգտվել անապրիլից: Սակայն վերջինիս օգտագործման դեպքում պետք է հաշվի առնել նրա հետ կապված բարդույթունները: Այն ազդում է միոկարդի վրա և կարող է բերել ստենոկարդիայի և կաթվածի: β-արգելակիչների օգտագործումը արգելվում է կոկաինով թունավորման դեպքում, քանի որ դրանք ուժեղացնում են սրտանոթային համակարգի ճնշումը, հոտևաբար մոտեցնում են մահը[70]:

Այլընտրանքային բենզոդիազեպին կարող է հանդիսանալ ամինոստիգմինը: Սակայն այս միջոցը բերում է ցնցումային կարգավիճակի սրման և խախտում է միոկարդի թափանցելիությունը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում դեղամիջոցը օգտագործել էլեկտրոկարդիոգրաֆիայի առկայությամբ:

Հակահոգեխանգարումային դեղամիջոցների օգտագործման ժամանակ պետք է խիստ զգույշ լինել, քանի որ դրանք կարող են բերել կոլլապսի, սրտի ռիթմի և ջերմակարգավորման խանգարման:

Կարևոր նշանակություն ունի նաև կոկաինի դուրս բերումը օրգանիզմից: Կոկաինով թունավորման ժամանակ տուժողի մոտ փղսումներ չեն առաջանում, նշանակվում են էնթերոսորբենտներ և թուլացուցիչներ: Տուժողը պետք է թունավորման պահից սկսած 24-36 ժամ գտնվի հսկողության տակ, դա կապված է նրանով, որ այդ ընթացքում կարող են առաջանալ կոկաինայի հոգեկան խանգարումներ: Հարկ է նշել, որ թունավորվածին բուժելուց հետո պետք է նրան ներկայացնել հոգեբույժին: Դա արվում է աշխարհի հանդեպ հնարավոր անտարբերությունը կանխարգելելու նպատակով[70]:

Կոկաինային թմրամոլության բուժման եղանակները

Քանի որ կոկաին օգտագործման ժամանկ չի դիտվում ֆիզիկական կախվածություն, կատարվում են հոգեկան կախվածության վերացմանը միտված աշխատանքներ: Դրանք ներառում են հետևյալ միջոցները[71]՝

  1. Կտրուկ հրաժարում կոկաինից
  2. Հոգեբուժական խորհրակցություններ՝ ուղղված թմրամոլության պատճառի վերացմանը
  3. Հասրակական միջավայրի փոփոխություն
  4. Հոսպիտալացում և ստացիոնար բուժում՝ սուր արտահայտված դիսֆորիայի դեպքում

Ընդհանրապես պետք է նշել, որ կոկաինային թմրամոլությունը չունի յուրահատուկ բուժման եղանակ: Բուժումը չի տարբերվում այլ ամֆետամիններից թմրամիջոցային հարբեցման դեպքում կատարվող բուժումներից[71][72]:

Իրավական կարգավիճակը

տաևբեր երկրներում հակաթմրամոլային օրենքները ձևավորվում են թմրամոլության հանդեպ կառավարության վերաբերմունքից: ԱՄՆ-ում արաջնահերթ է համարվում կանխել թմրանյութի շրջանառումը: Եվրոպայում առաջնահերթ է հանցագործությունների թվի կրճատումը, թմրանյութերի հարցը երկրորդական է[73]:

Պատժի խստությունը տարբեր է կախված երկրից: Օրինակ Եվրոպայում թմրանյութերի տարածման և օգտագործման համար կարելի է ստանալ հետևյալ պատիժները[73]՝

  • Մեծ Բրիտանիա և Հունաստան - մինչև ցմահ
  • Ավստրիա, Ֆրանսիա և Շվեյցարիա - մինչև 20 տարի
  • Դանիա և Գերմանիա - մինչև 15 տարի
  • Շվեդիա - մինչև 10 տարի
  • Հունգարիա - մինչև 8 տարի
  • Լեհաստան - մինչև 7.5 տարի

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ու Ասիայի որոշ երկրներում թմրանյութերի տարածման համար նախատեսված է մահապատիժ, օրինակ՝ Իրանում, ընդ որում «Թմրանյութերի դեմ պայքարի» օրենքի 4-րդ հոդվածով նշվում է, որ մահապատիժը պետք է կատարվի հասարակության առջև: Արաբական երկներումմահապատիժը կրում է գլխատման բնույթ, իսկ ֆրանսիական նախկին գաղութներում գնդակահարման, բրիտանականներում՝ կախաղանի[73]:

Հարկ է նշել, որ որոշ երկրներում պատասխանատվության են ենթարկվում նաև օգտագործողները, օրինակ՝ Հունաստանում նրանք ազատազրկվում են 2-5 տարի ժամկետով[73][74]:

Գոյություն ունի միջազգային համաձայնագիր, որւմ նշվում են թմրանյութերի տեսակները: Հիմնական փաստաթուղթը համարվում է Թմրանյութերի մասին միասնական կոնվենցիան(Նյու-Յորք, 1961 թվականի մարտի 30, խմբագրվել է 1972 թվականի մարտի 25-ին), որում նշվում են այն միջոցների և նյութերի անունները: Այդտեղ նշվում է նաև դրանց դեմ պայքարի միջոցները, դասակարգումը, կազմված է նորմատիվ-իրավական բազա: Այս կոնվեկցիան կրում է խորհդատվական բնույթ, բայց այդուհանդերձ հանդիսանում է թմրամոլության դեմ պայքարի գլխավոր փաստաթուղթը[75]:

Բացահայտման եղանակները

Ներկայումս, կոկաինի տարածվածությամբ պայմանավորված, հայտնաբերվում են մեթոդներ, որոնք թույլ են տալիս որոշել կոկաինի օգտագործման փաստը: Արտաքին միջավայրում նյութի հայտնաբերումը ուղղված է մեծ չափաբաժինների հայտնաբերմանը, իսկ մարդու օրգանիզմում հայտնաբերումը՝ թմրանյութային թունավորման դեպքում բուժօգնություն ցուցաբերելուն:

Միջավայրում

Թմրանյութային փոխադրումները կանխարգելու համար օգտվում են վարժեցված շների ծառայություններից, որոնք կարող են զգալ կոկաինի առկայությունը օդում:

Կոկաին հայտնաբերող միջոցի փաթեթավորումը

Տարվում են աշխատանքներ կոկաին հայտնաբերող ոչ հպումային միջոցների ստեղծման գծով, որը կարող է աշխատել, օրինակ՝ ատոմային քառագնդային ռեզոնանսի նախատիպով: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ բյուրեղային կոկաինի բոլոր բյուրեղիկներ ունեն որոշակի ռեզոնանսային հաճախություն, այսինքն այն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում էլեկտրամագնիսական էներգիայի ռեզոնանսային կլանում: Համեմատելով չափանմուշի հետ կերելի է իմանալ յուրաքանչյուր խառնուրդում կոկաինի առկայությունը: Սակայն այս մեթոդը անօգուտ է գազերի և հեղուկների դեպքում[76]:

Որպեսզի պարզվի՝ արդյո՞ք փորձանմուշը պարունակում է կոկաին, թե ոչ, օգտվում են հետևյալ մեթոդներից՝

  • Բարակաշերտային քրոմատոգրաֆիա: Հետազոտության ժամանակ կոկաինի էկստրակցիան կատարում են քլորոֆորմում՝ ամոնիակի ավելացումով:

Օգտագործվում է Դրագենդորֆի ռեակտիվը, որը նախատեսված է հեքսան-քլորոֆորմ-եռէթիլամին խարնուրդի լուծման համար: Կոկաինի առկայության մասին վկայում է քրոմատոգրաֆֆը՝ շագանակագույն ներկված հատվածով:

  • Հեղուկագազային քրոմատոգրաֆիա: Ալկալոիդների բացահայտման բազմաթիվ և հուսալի շատ մեթոդներ կան: Օրինակ՝ Վարիանի գործիքի վրա մեզից քլորոֆորմի էկստրակցիայով[77]:
  • Զանգվածաքրոմատոսպեկտրաչափություն: Նախ կոկաին պարունակող խառնուրդը բաժանվում է բաղադրամասերի կվարցային կաթիլային աշտարակում: Այդ դեպքում զանգված սպեկտրը ունենում է հետևյալ հիմնական իոնները. 82, 182, 94, 105, 42, 303 m/z
  • Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա: ԻԿ սպեկտրոգրաֆական մեթոդը թույլ է տալիս նույնացնել միանման նյութերը, դրա համար փորձը սկսելուց առաջ պետք է նախապատրաստել խառնուրդը, ինչը կատարվում է էկստրակցիայի միջոցով[78]:

Մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմում կոկաինի առկայության բացահայտումը կատարվում է երկու ձևով՝ բուն նյութի հայնտնաբերում և նրա տարաձևերի:

Տարբերակվում են երկու մեթոդներ՝ կանխարգելող և հաստատող:

Կանխարգելող մեթոդին են պատկանում

  • իմունոքրոմատոգրաֆիական վերլուծություն
  • իմունոֆերմենտային վերլուծություն
  • բևեռացված ֆլուորոիմունովերլուծություն
  • բարակաշերտային քրոմատոգրաֆիա

Մեկ մեթոդի դրական պատասխանի դեպքում պետք է կատարել նաև մյուս հետազոտությունները կոկաինի առկայությունը հաստատելու համար:

Հաստատող մեթոդներն են

  • բարակաշերտային քրոմատոգրաֆիայի վրա հիմնված համակարգ
  • հեղուկագազային քրոմատոգրաֆիա
  • բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիա
  • քրոմատոզանգվածային սպեկտրոսկոպիա

Հաստատող մեթոդներից մեկով ստուգելու դեպքում կարելի է հաստատել թմրանյութի առկայությունը:

Կոկաինի անօրեն արտադրությունը և տարածումը

Կոկաինի փաթեթավորումները, որոնք պատրաստվել են բեռնափոխադրման համար

2009 թվականի թմրանյութերի և հանցագործության դեմ ուղղված ՄԱԿ-ի զեկույցով, ափիոնի, կոկաինի և կանաբիսի համաշխարհային շուկաները գտնվում են հանգիստ վիճակում, նույնիսկ պասիվացել են: Կոկաինի հիմնական արտադրողներ են համարվում հարավամերիկյան պետությունները՝ Պերուն, Կոլումբիան և Բոլիվիան: Կոլումբիայում տեղակայված են կոկաինի ամբողջ քանակության 48 %-ը , Պերուում՝ 33 %, Բոլիվիայում՝ 18 %: Մնացած ամերիկյան երկրներում կոկաինի արտադրության քանակը քիչ է[79]:

Կոկաինի արտադրությունը աչքի է ընկնում խոր ինտեգրացմամբ. ամբողջ արտադրական ցիկլը ղեկավարվում է մի մարմնով, որը իրենից ներկայացնում է միջազգային և լավ կազմակերպված խանցագործ խմբավորում: Այն ունի բրգային դաժան կառուցվածք և ազդեցության բազմաթիվ ոլորտներ: անհրաժեշտության դեպքում դրանք կարող են միավորվել ժամանակավոր դաշինքով[80]: Հանցագործները սկսած 20-րդ դարի 90-ական թվականներից սկսել են օգտագործել բարձր տեխնոլոգիական միջոցներ, որոնք թույլ են տալիս պայքարել օրինապահ մարմինների դեմ[81]:

Նարկոբիզնեսի տնտեսական զարգացումը կարելի է բաժանել երեք փուլի: 1970-1990 թվականներին շուկայում գերակշիռ դեր ուներ Մեդելյան նարկոկազմակերպությունը: Այն ղեկավարվում էր Պաբլո Էսկոբարի, Օչոա եղբայրների, Լեդրայի և Հաջայի կողմից, 1970-ական թվականերին ղեկավարում էր կոկաինի արտադրության և սպառման բոլոր ծավալները: Հենց այս կազմակերպության միջոցով է Կոլումբիան դառնում թմրամիջոցների արտադրության միջազգային կենտրոն: Գնալով մեծանում է նրա ազդեցությունը պետական մարմինների վրա: Այսպիսի իրավիճակը շահավետ չէր ԱՄՆ-ի համար, և 1984 թվականին սկսվում է ակտիվ գործունեություն կազմակերպության դեմ, այն նպատակուղղվածորեն վերացվում է, 1984-1990 թվականները հայտնի են նաև կոկաինային պատերազմ անվամբ: 1990 թվականին Մեդելյան նարկոկազմակերպությունը պարտություն կրեց, նրա բոլոր ղեկավարները ձերբակալավեցին կամ սպանվեցին, և կազմակերպությունը կորցրեց իր դիրքերը շուկայում: Պատերազմի ընթացքում ԱՄՆ ներկրվող կոկաինը մոտ 5 անգամ էժանացավ, 1 կգ արժեր 60 հազար դոլար, մինչ այդ այդպիսի քանակությունը հնարավոր էր ձեռք բերել 300 հազար դոլլարով:

Մեդելյան նարկոկազմակերպության անկումից հետո ի հայտ եկավ Կալի կազմակերպությունը, որը ղեկավարվում էր Ռոդրիգես եղբայրների կողմից: 1990-ական թվականների կեսերից կարտելը կառավարում էր ԱՄՆ արտահանվող կոկաինի 80 %-ը իսկ Արևմտյան Եվրոպա՝ 90 %-ը: Դասեր քաղելով մեդելյան կազմակերպության պատմությունից՝ նրանք սկսեցին ֆինանսավորել պետական մարմինները, այդպիսով՝ ապահովագրելով իրենց գործունեությունը: 1996 թվականին Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ 1994 թվականի նախընտրական քարոզարշավի համար կազմակերպությունն իրեն հատկացրել է 6 միլիոն դոլար: Բացի այդ, Ռոդրիգես եղբայրները զբաղվում էին նաև օրինական բիզնեսով՝ նրանց էին պատկանում դեղագործական լաբորատորիաներ, խանութների ցանց և այլ եկամուտներ: 1995 թվականին Կալի կազմակերպությանը հարված հասցվեց, նրա ղեկավարները ձերբակալվեցին: Քլինթոնյան կառավորությունը արգելեց ԱՄՆ քաղաքացիներին գործ ունենալ կարտելի օրինական ձեռնարկությունների արտադրանքների հետ: Երրորդ փուլը ընդգրկում է մինչև 21-րդ դարի սկիզբը ընկած ժամանակաշրջանը: Իչպես ցույց է տալիս փոձը, նույնիսկ ամենալավ կազմակերպված կազմակերպությունը չի կարող դիմադրել մի քանի երկրների դեմ, սակայն կարտելների վերացմամբ չեն կրճատվում կոկաինի արտադրության ծավալները[82]:

Կոկայի թփի մշակման և մաքուր կոկաինի ստացման կենտրոնները հիմնականում տեղակայված են Կոլումբիայում: Կոլումբիական նարկոկարտելները ի զորու են տարեկան արտադրել մոտավորապես 350 տոննա կոկաին: Ըստ որոշ տվյալների կոկաինից ստացված եկամուտը կազմում է Կոլումբիայի, Պերուի և Բոլիվիայի ՀՆԱ-ի 20-30 %-ը:

Կոկայի տերևում կոկաինի պարունակությունը 1 % է, ինչով և պայմանավորված է արտադրամասերի պլանտացիաների մոտ տեղակայումը: 100 կգ թարմ տերևից ստացվում է մոտ 1 կգ կոկայի մածուկ, ինչը մեծ քանակությամբ տրոպանային ալկալոիդներից կազմված խառնուրդ է: Այս նյութը հանդիսանում է կոկաինի արտադրության հումք[83]:

Մածուկը հավաքվում է և անցնում է արտադրական հետևյալ ցիկլով: Մոտավորապես 2.5 կգ-ից ստացվում է 1 կգ կրեկ կամ կոկաին՝ կախված արտադրության կազմակերպվածության որակից և տեխնիկական ապահովվածությունից: Խոշոր կազմակերպությունները իրենց արտադրանքի վրա փակցնում են կենդանիների նկարներ, որը հանդիսանում է իրենց ապրանքանշանը[83]:

Համաձայն «Matrix Knowledge Group»-ի և Լոնդոնյան տնտեսական դպրոցի՝ բանտարկյալների շրջանում, որոնք դատապարտվել են կոկաին տարածելու համար, հարցումների պարզվել է, որ Անգլիայում ակտիվորեն օգտագործում են օրինական բիզնեսի քողի տակ թմրանյութերի տարածման ձևը: Նրանք սահմանում են աշխատավարձեր, հստակեցնում են կանոնադրությունը և հաշվարկում են ռիսկի գործոնը: Յուրաքանչյուր դիլլերի տարեկան եկամուտը մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ է: Այս նույն հետոզոտության արդյունքում պարզվել է, որ կոկաինի արժեքը մոտ 160 անգամ մեծանում է փոխադրման և սպառման ժամանակ: Կոկաինի կիլոգրամի ինքնարժեքը 225 ֆունտ ստերլինգ է, իսկ Մեծ Բրիտանիայում այն վաճառվում է 30 600 ֆունտ ստերլինգ տարբերությամբ[84]:

Կոկաինի բացի ավանդական տեղափոխման մեթոդներից մեծ նարկոկազմակերպությունները դիմում են նաև այլ քայլերի, օրինակ՝ 2010 թվականին Էկվադորում հայտնաբերվել է դիզել-էլեկտրական սուզանավ, որի երկարությունը 31 մետր էր և այն կարող էր տեղափոխել մինչև 1 տոննա բեռ[85]:

Կոկաինն արվեստում

Երաժշտություն

Կոկաինը իր ներգործող հատկությամբ մեծ ազդեցություն է թողել ներկայիս երաժշտության վրա: 1960-ական թվականներին ռոք-երգիչներն առավել ակտիվ էին օգտագործում կոկաին, օրինակ՝ Քիթ Ռիչարդսը, Նիլ Յանգը: 1970-ական թվականներից սկսած կոկաինը դարձավ ռոք երաժշտության ազատ կիրառվող և անբաժանելի մասը[86]:

Կոկաինի (հերոինի հետ համակցված) գերդոզավորումից մահացել է Ջիմ Մորրիսոնը[87]: Էլվիս Պրեսլիի մահը կապվում է նրան տրվող հոգեմետ դեղերի չափաբաժնի գերազանցումից, ենթադրվում է՝ նրանց կազմում կար կոկաին: Ջոն Էնտվիլսը մահացել է սրտի կատվածից, ինչի պատճառն էր կոկաինի օգտագործումը[88]: Deep Purple խմբի գիթառիստ Թոմմի Բոլինը մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 4-ին կոկաինի և այլ թմրամիջոցների գերդոզավորումից: Կոկաինից կախվածության մեջ էին բազմաթիվ ռոք աստղեր՝ Էրիկ Քլեպտոնը[89], Օզզի Օսբորնը[90], Ջիմմի Փեյջը [91], Փոլ Դի'Աննոն[92], Էլթոն Ջոնը [93], Լավ Քորտնին[94], Դեվիդ Բոուին[94], Ջեյմս Բրաունը, Փիթ Դոերտին, Ուիթնի Հյուսթոնը[94], Նոել և Լիամ Գալլահերները, Բրայան, Կարլ և Դեննիս Ուիլսոն եղբայրները[94], Ռոբբի Ուիլյամսը[95]:

Հայտնի երգեր կոկաինի մասին

  • «Cocaine Blues»՝ ժողովրդական երգ, սկզբնապես հայտնի էր «Transfusion Blues» անվանմամբ: Հայտնի է դարձել Ջոննի Կեշի կողմից (հնչել է նաև այլոց կատարմամբ, օրինակ՝ Հենկ Ուիլյամսի և Խոակին Ֆենիքսի), երգում արծածվում է մի մարդու ողբերգական պատմությունը, ով կոկաինի ազդեցւթյան տակ սպանում է իր կնոջը[86]:
  • «Cocaine Blues» երգի բառերը, որոնք հայտնի են դարձել Բոբ Դիլանի կատարմամբ գրվել են Գարի Դեվիսի կողմից: Երգում նկարագրվում են կոկաինի օգտագործման հետ պայմանավորված մի քանի հետազդեցություններ, մասնավորապես, «մառախուղ գլխում», ինչը սկզբից խանգարում է հերոս «տարբերել Սալլիին Սյուից», ապա առաջացնում է փղձկում և բերում այն եզրահանգման, որ՝ «կոկաինը ձիերի համար է, այլ ոչ մարդկանց»[86]:
  • «Cocaine»՝ Ջեյ Ջեյ Քեյլի կոմպոզիցիան է, հայտնի է նաև Էրիկ Քլեփթոնի(Մարկ Նոպֆլերի հետ զուգերգով) և Nazareth-ի կատարմամբ: Քլեփթոնը նշում էր, որ երգը «հակակոկաինային» է, հիմք ընդունելով երգի մեջ առկա` «ուզու՞մ ես ընկնել, ընկնե՞լ անդունդը՝ ընդունի՛ր կոկաին» արտահայտությունը, ինչին ոչ ոք լուրջ չվերաբերվեց:
  • «Cocaine Decisions»՝ Ֆրենկ Զապպայի The Man from Utopia ժողովածուում զետեղված երգն է: Ի տարբերություն Քեյլի երգի այն իսկապես կրում էր կոկաին օգտագործող երաժիշտներին ուղղված քննադատական բնույթ:
  • «Snowblind»՝ երգ Black Sabbath, Vol. 4 ժողովածուից: Նրա նախնական տարբերակը վերաձայնագրվել է. Օզզի Օսբորն ամեն տան վերջում գոչում էր «Կոկաին»: Սակայն երգիչը իր բոլոր համերգներին նորից արտաբերում էր այդ բառը:
  • «Hotel California»՝ The EaglesHotel California (1976) ժողովածուի երգ է: Կա տեսակետ, որ երգում նկարագրվում են կոկայինային կախվածության առաջացումը և հետևանքները[96]: Այդ ժամանակրջանի մեկ այլ խումբ իր «Life in the Fast Lane» երգով, ավելի ընդգծված է շոշափում կոկայինային կախվածության թեման:
  • «Casey Jones»՝ Grateful Dead-ի (1971) կոմպոզիցիան է, որում ներառում է Քեյսի Ջոնսի կոկայինի օգտագործման պատմությունը, որը հավանաբար դարձել 1900 թվականի Վոգանի (Միսսիսիպի նահանգ) աղետի պատճառը[97][98]:

Կոկայինի մասին այլ հայտնի երգեր են՝ «Wacky Dust» (Элла Фицджеральд)[99], «No Thing On Me» (Քյորտիս Մեյֆիլդ), «What A Waster» (The Libertines), «Dr. Feelgood» (Motley Crue), «Picture» (Kid Rock), «The Perfect Drug» (Nine Inch Nails), «This Cocaine Makes Me Feel Like I’m on This Song» (System of a Down), «Cocaine and Toupees» (Mindless Self Indulgence), «Kokain» (Rammstein), «Mutter, der Mann mit dem Koks ist da» (Falco, T>>MA մականվան տակ), «Perfecte Droge» (Megaherz), «Tender Sugar» Akira Yamaoka, «Bales of Cocaine» (The Reverend Horton Heat), «Never Change» (Jay-Z), «Cocaine» (Noisuf-X), «Cocaine Muzik» (Yo Gotti), «Cocaine» (Nomy), «Ghetto Cocaine» (KDD), «The Girl You Lost To Cocaine» (Sia), «Cocaine» (The Game), «Brain Bypass» (Combichrist):

Կոկաինը գեղարվեստական գրականությունում

Կոկայի մասին անգլիական գրականության մեջ առաջին հիշատակումը վեգրվում է 1662 թվականին, երբ Աբրահամ Կաուլին հրատարակեց «The Legend of Coca»[10] ստեղծագործությունը: 19-րդ դարում՝ կոկայինի զանգվածային տարածման շրջանում, այն սկսեցին օգտագործել բազմաթիվ գրողներ: Նրանցից մեկը Ռոբերտ Լուիս Սթիվենսոնն է: «Դոկտոր Ջեհիլի և միստեր Հայդի տարօրինակ պատմություն» ստեղծագործությունը, ըստ որոշ աղբյուրների, գրվել է վեց օր և գիշեր անդադար աշխատանքի հետևանքով՝ կոկային ազդեցության տակ[87]: Նրա կինը՝ Ֆեննին, գրել է՝

Այն, որ իմ հաշմանդամ ամուսինը, իր ներկայիս առողջական վիճակում, կարողացել է 60 հազար բառ գրել, ինչն ինքնին մեծ աշխատանք է, ինձ անհավանական է թվում:

Կոկային օգտագործող հեղինակների թվին են պատկանում Էմիլ Զոլյան, Էդգար Ալան Պոն և Արտուր Քոնան Դոյլը, վերջինս այդ սովորույթով շնորհեց նաև իր ամենահայտնի հերոսին՝ Շերլոկ Հոլմսին[100]: Չնայած արգելքներին, կոկայինը 20-րդ դարում նույնպես պահպանեց իր դերը գրականության մեջ:

  • Մշտապես կոկաինի ազդեցության տակ աշխատում էր Ալիսթեր Կրոուլին: Նա գրել «Կոկաին» հոդվածը, որում գովաբանում էր կոկաինը և կոչ անում բոլորին օգտագործել այն:
  • Ուիլյամ Բերոուզը նշում էր, որ կոկաինը «ամենաթարմացնող թմրանյութն» է, որն ինքն օգտագործել է[101]:
  • Կոկաին օգտագործել և նշել են այդ մասին 20-րդ դարի վերջ-21-րդ դարի սկիզբ շրջանում ստեղծագործող հեղինակներ՝ Բրետ Իսթոն Էլիսը[102], Չակ Պալանիկը, Իրվին Ուելշը[103]:
  • Սթիվեն Քինգը ակտիվորեն օգտագործել է կոկաին 1979-1987 թվականներին[104][105], նա ասում էր, որ կոկաինի ազդեցության տակ գրված իր երկու գրքերը նա ընդհանրապես չի հիշում: Քինգը նշում էր, որ կոկայինը օգնել է նրան ազատվել ալկոհոլիզմից և վաղաժամ մահիվ («Եթե չլիներ կոկան, ես կշարունակեի խմել դեռ 55 տարի», հետագայում New York Times թերթում կհայտնվի այս երկտողը «կաթվածից վախճանվել է գրող Սթիվեն Քինգը»)[106]:
  • Ռյու Մուրակամին գրել է «Մենախոսություններ հաճույքի, անտարբերության և մահվան մասին» եռերգությունը, որում պատմվում է թմրանյութերի մասին, մասնավորաես կոկաինի և նրա ազդեցության մասին մարդու օրգանիզմի վրա:
  • Մ.Ա.Բուլգակովն իր «Մորֆի» պատմվածքում նկարագրում է, թե հերոսը հերոսն ինչպես է ապարդյուն փորձում ազատվել մորֆինի կախվածությունից կոկաինի միջոցով՝
Ես՝ ապաբախտ բժիշկ Պոլյակովը, փետրվարին հիվանդանալով մորֆինամոլությամբ, նախազգուշացնում եմ բոլորին, ում բաժին կընկնի այսպիսի ճակատագիր, չփորձե՛ք փոխարինել մորֆինը կոկաինով: Կոկաինն ամենանենգ և դաժան թույնն է:[107]
  • Բուլգակովը իր «Զոյկինյան բնակարան» պիեսում նկարագրում է կոկաինի առևտուրը. Ամեստիստով: Կոկաին բերեցի՞ր...Ճիշտն ասա, ասպիրին խառնե՞լ ես[108]:
  • Բուլգակովը հաճախակի հիշատակել է կոկաինը «Սպիտակ գվարդիա» վեպում. «Ծխախոտային ծխից շողում էին մարմնավաճառողուհիների սպիտակ ոչ երկրային գեղեցիկ, տանջված, կոկաինացված դեմքերը:»«Դարմանի՛ր ինձ, Տե՛ր, մոռացի՛ր այն մասին, ինչ ես գրել եմ կոկաինի ազդեցության տակ...Օգնի՛ր ինձ, ազատի՛ր կոկաինից:»[109]:
  • Կոնստանտին Վագինովն իր «Գարպագոնիանա» վոպում պատմում է մի հանցագործի մասին, ով վաճառում էր կոկաին. «Նրա բարձի տակ՝ փաթեթների մեջ, պահվում էր աստվածային կոկաինը, որի համար տալիս էին նույնիսկ մատանիներ, ..., գողանում և բերում էին ոսկու գին ունեցող հացեր... Օգնականները ... փորձում էին մաքրամաքուր փոշին...»[110]:
  • Մարկ Լևին 1934 թվականին գրել է «Սիրավեպ կոկաինի հետ» վեպը (հրատարկվել է Փարիզում Մ. Ագաև մականվան տակ):
  1. Bieri Stefan, Anne Brachet, Jean-Luc Veuthey, Philippe Christen: Cocaine distribution in wild Erythroxylum species
  2. T. PLOWMAN, L. RIVIER: Cocaine and Cinnamoylcocaine Content of Erythroxylum Species 1983
  3. Спектор С. И., Богданов С. И.: Наркомании в Свердловской области. История, современное состояние, прогноз: Екатеринбург Урал 2003
  4. Сленг наркоманов
  5. Данилин А. Г: LSD: галлюциногены, психоделия и феномен зависимости: Москва:ЗАО Изд-во Центрполиграф 2001
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 : Кокаин. История. Способы употребления. Механизмы действия кокаина. Психическая и физическая зависимость
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Марлин Добкин де Риос: Растительные галлюциногены 1997
  8. 8,0 8,1 8,2 Веселовская Н. В., Коваленко А. Е.: Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий 2000
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «abc» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 «Cocaine Timeline». www.myaddiction.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  11. Juan de Matienzo de Peralta. «Gobierno de Perú»
  12. Coleccion de Documentos ineditos de Indias. Tomo XI. — Мадрид, 1869, стр. 40
  13. Fernando de Santillan. — история инков, их законы, упоминание о характере производства и потребления коки«Relacion del origen, descendencia, politica y gobierno de los inca (1555)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին. Վերցված է 2009-11-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  14. 14,0 14,1 «Drug that spans the ages: The history of cocaine». The Independent (UK). 2006.
  15. Monardes, Nicholas (1925). Joyfull Newes out of the Newe Founde Worlde. New York, NY: Alfred Knopf. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |curly= ignored (օգնություն)
  16. «Drugs Quotes». www.scholarisland.org. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  17. Инка Гарсиласо де ла Вега. «История государства Инков». www.vostlit.info (Восточная литература). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-09-28-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  18. 18,0 18,1 «Cocachasqui - Cronología Cocachasqui coca Perú Peru coke cocaine drugs drogas cocaina drug peace» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-01-04-ին.
  19. F. Gaedcke (1855). «Ueber das Erythroxylin, dargestellt aus den Blattern des in Sudamerika cultivirten Strauches Erythroxylon Coca». Archiv der Pharmazie. 132 (2): 141–150. doi:10.1002/ardp.18551320208.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Ида Гадаскина. «Яды — вчера и сегодня». Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-10-13-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  21. 21,0 21,1 Albert Niemann (1860). «Ueber eine neue organische Base in den Cocablattern». Archiv der Pharmazie. 153 (2): 129–256. doi:10.1002/ardp.18601530202.
  22. 22,0 22,1 Орехов А. П. Химия алкалоидов / Родионов В. М. — 2-е, дополненное и переработанное. — Москва: Издательство Академии наук СССР, 1955. — С. 153-154. — 860 с.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 Орехов А. П. Химия алкалоидов / Родионов В. М. — 2-е, дополненное и переработанное. — Москва: Издательство Академии наук СССР, 1955. — С. 154-160. — 860 с.
  24. Humphrey AJ, O'Hagan D (2001). «Tropane alkaloid biosynthesis. A century old problem unresolved». Nat Prod Rep. 18 (5): 494–502. doi:10.1039/b001713m. PMID 11699882.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Hurtado J. «History of cocaine. Cocaine the Legend» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն) Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «hurtado» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  26. 26,0 26,1 26,2 26,3 П. Ю. Столяренко. «История обезболивания в стоматологии». www.critical.ru. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  27. 27,0 27,1 27,2 Myers R. L. The 100 Most Important Chemical Compounds: a reference guide. — London: Greenwood Press, 2007. — P. 88-91. — ISBN 978–0–313–33758–1.
  28. «Leo XIII on coke». www.cocaine.org. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 Bernardo Alexander Attias. «Cocaine». St. James Encyclopedia of Pop Culture. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  30. 30,0 30,1 «History of cocaine. Medical use» (անգլերեն). www.a1b2c3.com. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «Freudian slips. Cocaine». www.heretical.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  32. ««Кока-Кола» — история успеха». Արխիվացված է օրիգինալից 2010-04-13-ին. Վերցված է 2009-10-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 12 (օգնություն)
  33. «Parke-Davis injection kit» (անգլերեն). www.cocaine.org. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  34. Barlow, William. «Looking Up At Down»: The Emergence of Blues Culture. Temple University Press (1989), p. 207. ISBN 0-87722-583-4.
  35. 35,0 35,1 35,2 Bernardo Alexander Attias. «Cocaine. Page 2». St. James Encyclopedia of Pop Culture. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  36. 36,0 36,1 «Cocaine statistics». www.myaddiction.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  37. «Cocaine Market». Havocscope.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-03-09-ին.
  38. 38,0 38,1 Michael Savage. «Cocaine Britain: 25 per cent rise in the last year». www.independent.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  39. 39,0 39,1 Государственная Фармакопея СССР М.: "Медицина" 1968
  40. В.И.Сорокин.Использование экспресс-тестов при исследовании наркотических средств и сильнодействующих веществ 1997
  41. Dr Anne Claustre. «Cocaine (PIM 139)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2009-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  42. Экспертное исследование кокаина. Методические рекомендации (УТВ. ПОСТОЯННЫМ КОМИТЕТОМ ПО КОНТРОЛЮ НАРКОТИКОВ, ПРОТОКОЛ ОТ 07.02.1996 N 45) Федеральное законодательство 1996
  43. Paul M Dewick Medicinal Natural Products. A Biosynthetic Approach. Second Edition 2002
  44. Племенков В. В.: Введение в химию природных соединений 2001 Казань
  45. Paul M Dewick: Medicinal Natural Products. A Biosynthetic Approach. Second Edition 2002 Wiley
  46. R. Willstatter, Annalen., 1903, 317, 204
  47. R. Robinson, J. Chem. Soc. Trans., 1917, 111, 762
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 48,5 Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. — Москва: Триада-Х, 2000. — С. 76—79. — 196 с.
  49. 49,0 49,1 49,2 Маркова И. В. Клиническая токсикология детей и подростков. — Санкт-Петербург: Интермедика, 1998. — Т. 1-й. — С. 147. — 394 с.
  50. 50,0 50,1 «Что такое кокаин?». Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-09-29-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  51. «Кокаин (крэк, спидбол): признаки/способы употребления/действие на организм/последствия/передозировка». Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  52. 52,0 52,1 52,2 52,3 Маркова И.В. Клиническая токсикология детей и подростков. — Санкт-Петербург: Интермедика, 1998. — Т. 1-й. — С. 148-149. — 394 с.
  53. 53,0 53,1 53,2 Bertram G. Katzung: Basic & clinical pharmacology 2009
  54. 54,00 54,01 54,02 54,03 54,04 54,05 54,06 54,07 54,08 54,09 Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. — Москва: Триада-Х, 2000. — С. 83-87. — 196 с.
  55. 55,0 55,1 55,2 Маркова И.В. Клиническая токсикология детей и подростков. — Санкт-Петербург: Интермедика, 1998. — Т. 1-й. — С. 148. — 394 с.
  56. 56,0 56,1 56,2 Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. — Москва: Триада-Х, 2000. — С. 94-95. — 196 с.
  57. Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. — Москва: Триада-Х, 2000. — С. 91-93. — 196 с.
  58. 58,0 58,1 58,2 58,3 Веселовская Н.В. Коваленко А.Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспанцеров, химико-токсилогических и судебно-химических лабораторий. — Москва: Триада-Х, 2000. — С. 78-82. — 196 с.
  59. Megan Brooks (Aug 14, 2013). «Cocaine Use Linked to 'Profound' Metabolic Change». Medscape Medical News > Psychiatry. WebMD, LLC. Վերցված է 2013-08-27-ին.
  60. Karen D. Erschea; և այլք: (December 2013). «The skinny on cocaine: Insights into eating behavior and body weight in cocaine-dependent men». Appetite. 71 (1): 75–80. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  61. Yentis SM, Vlassakov KV (1999). «Vassily von Anrep, forgotten pioneer of regional anesthesia». Anesthesiology. 90 (3): 890–5. doi:10.1097/00000542-199903000-00033. PMID 10078692.
  62. П.Ю. Столяренко, И.М. Федяев, Т.И. Столяренко. «МАЛОИЗВЕСТНЫЕ СТРАНИЦЫ ИЗ ИСТОРИИ МЕСТНОЙ АНЕСТЕЗИИ». Самарский государственный медицинский университет. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  63. 63,0 63,1 «Злоупотребление лекарствами: Кокаин». Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-10-13-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  64. Halsted W (1885). «Practical comments on the use and abuse of cocaine». New York Medical Journal. 42: 294–295. {{cite journal}}: Unknown parameter |curly= ignored (օգնություն)
  65. Федулов А. В. «Международное сотрудничество в сфере контроля над оборотом наркотиков: социально-политические аспекты». Автореферат диссертации на соискание ученой степени кандидата политических наук. Արխիվացված է օրիգինալից (doc) 2011-08-11-ին. Վերցված է 2009-10-13-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  66. Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. — Москва: Триада-Х, 2000. — С. 90. — 196 с.
  67. Маркова И.В. Клиническая токсикология детей и подростков. — Санкт-Петербург: Интермедика, 1998. — Т. 1-й. — С. 148. — 394 с.
  68. 68,0 68,1 68,2 Веселовская Н. В., Коваленко А. Е. Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспансеров, химико-токсикологических и судебно-химических лабораторий. — Москва: Триада-Х, 2000. — С. 83. — 196 с.
  69. 69,0 69,1 69,2 69,3 69,4 69,5 69,6 69,7 69,8 Маркова И. В. Клиническая токсикология детей и подростков. — Санкт-Петербург: Интермедика, 1998. — Т. 1-й. — С. 149-150. — 394 с.
  70. 70,0 70,1 70,2 70,3 70,4 70,5 Маркова И. В. Клиническая токсикология детей и подростков. — Санкт-Петербург: Интермедика, 1998. — Т. 1-й. — С. 152-154. — 394 с.
  71. 71,0 71,1 «Кокаин — Проект «Без наркотиков» — Nodrugs.ru». Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-10-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |accessyear= and |coauthors= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  72. Пятницкая И. Н. Общая и частная наркология: Руководство для врачей. — Издательство «Медицина», 2008. — С. 309-310. — 640 с.
  73. 73,0 73,1 73,2 73,3 «Справка «Законодательство зарубежных стран» (НИИ наркологии МЗ РФ)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-07-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  74. «Незаконное потребление наркотиков и законодательство стран-членов ЕС» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-07-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  75. «Единая конвенция о наркотических средствах (с изменениями от 25 марта 1972 г.)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-07-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  76. «Бесконтактные способы выявления взрывчатки и наркотических веществ» (ռուսերեն). Журнал Специальная Техника №6 2000. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-07-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  77. «Simple Gas-Liquid Chromatographic Method for Confirmingthe Presence of Alkaloids in Urine»
  78. Ю. Н. Баранов, П. А. Иванов, Т. В. Попова, А. Г. Звонарев. Криминалистическое исследование наркотических средств, психотропных и сильнодействующих веществ. — ИМЦ ГУК МВД России, 2004. — С. 72-83.
  79. «World Drug Report 2009» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011-08-11-ին. Վերցված է 2009-07-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  80. «Наркоситуация в мире и транснациональный наркобизнес» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-07-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  81. «Колумбийские наркокартели активно используют ИТ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-27-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  82. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Криминальная глобализация экономики» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  83. 83,0 83,1 «Производство кокаина и крэка в Южной Америке» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-07-31-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  84. «Анатомия наркобизнеса Торговцы наркотиками дали тюремные интервью» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2009-11-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  85. «Эквадорская полиция конфисковала у наркоторговцев подлодку». Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-06-25-ին.
  86. 86,0 86,1 86,2 «Top 10 Cocaine Songs». listverse.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  87. 87,0 87,1 «Famous Drug Users» (ռունդի). Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  88. «Cocaine stopped Entwistle's heart». news.bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  89. «What Drugs Was Eric Clapton Addicted To And How Did He Take Them?». www.bobtellsall.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  90. «Ozzy Osbourne Talks About Getting Hooked On Cocaine». snarkerati.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  91. «Rock Star fined in Cocaine case». news.google.com. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  92. Джон Хоттен. «Пол Ди'Анно. Попойки, кокаин, драки, избиение женщин, опустошенность, отчаяние...» (ռուսերեն). Classic Rock – Russia. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  93. «Elton John tells TV show of his cocaine struggle». breakingnews.iol.ie. Արխիվացված է օրիգինալից 2008-12-24-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  94. 94,0 94,1 94,2 94,3 «List of celebrity cocaine addicts». en.allexperts.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  95. «Robbie Williams. Me & My Monkey». www.bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  96. «Drug References In Popular Music». www.popculturemadness.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  97. «Casey Jones lyrics». artsites.ucsc.edu. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  98. «Casey Jones». www.songfacts.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  99. «Waky Dust». everything2.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  100. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «erowid» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  101. «William Burroughs letters». www.lucaspickford.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2011-01-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  102. «Lunar Park by Bret Easton Ellis». contemporarylit.about.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  103. «Reheated Cabbage». www.irvinewelsh.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  104. King, Stephen. On Writing. Scribner. — 2000. — ISBN 0684853523
  105. «A sad face behind the scary mask». www.theage.com.au. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  106. «Famous Drug Users». www.thegooddrugsguide.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2010-04-08-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  107. Михаил Булгаков «Морфий»
  108. Михаил Булгаков. «Зойкина квартира». Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  109. Միխայիլ ԲուլգակովՍպիտակ գվարդիա
  110. Константин Вагинов. «Гарпагониана». Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)