Յո Գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Yo Gottiից)
Յո Գոտի
Գոտին 2013 թվականի փետրվարին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունYo Gotti
Ի ծնե անունՄարիո Միմս
Նաև հայտնի է որպեսԼիլ Յո
Ծնվել էմայիսի 19, 1981(1981-05-19) (42 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն1996-ներկա
ԼեյբլCollective Music Group, Epic Records, Roc Nation
ԿապվածԳուչի Մեն, Յանգ Ջիզի
Կայքyogottimusic.com

Մարիո Միմս (անգլ.՝ Mario Mims, մայիսի 19, 1981(1981-05-19), Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1]), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Յո Գոտի (անգլ.՝ Yo Gotti) բեմական կեղծանվամբ։ 2003 թվականին թողարկել է «Life» ալբոմը[2], որին հաջորդեց «Back 2 da Basics» կոչվող ալբոմը 2006 թ.-ին[3]։ 2012 թվականին թողարկվեց ռեփերի «Live from the Kitchen» անվանումը կրող երրորդ ալբոմը[4]։

2013 թվականին Գոտին հիմնադրեց իր Collective Music Group ձայնագրման լեյբլը[5], և նույն տարում թողարկեց «I Am» կոչվող իր չորրորդ ալբոմը[6]։ 2016 թվականին վաճառքի դուրս եկավ Գոտիի հինգերորդ՝ «The Art of Hustle» ալբոմը[7], որի երգացանկը նաև ներառում է «Down in the DM» հիթային երգը[7]։ «The Art of Hustle»-ը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Life» (2003)
  • «Back 2 da Basics» (2006)
  • «Live from the Kitchen» (2012)
  • «I Am» (2013)
  • «The Art of Hustle» (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1046155822 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Life - Yo Gotti». Allmusic. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  3. «Back 2 Da Basics - Yo Gotti». Allmusic. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Live from the Kitchen by Yo Gotti». iTunes. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Yo Gotti & CMG - CMG Presents: Chapter One (Mixtape)». HipHopDX. 2014 թ․ մայիսի 30. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Yo Gotti Says He's Grown With "I Am" Release». HipHopDX. 2013 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  7. 7,0 7,1 «Yo Gotti Announces 'The Art Of Hustle' Album Release Date & Cover Art». Music Times. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  8. «Yo Gotti - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]