Jump to content

«Թոմն ու Ջերին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
տվյալների թարմացում
նյութերի ավելացում
Տող 68. Տող 68.


Սակայն Rembrandt Films-ի ստեղծած սերիաները հաջողված դուրս եկան և թողարկվեցին մինչ [[1962]] թվականը:<ref name="Lehman" /> Նոր սերիաների ստեղծման ընդհատման պատճառ դարձավ MGM-ի ֆրենչայզը վերականգնելու համաձայնության որոշում կայացրած ղեկավար Ջոզեֆ Ֆոգելի պաշտոնանկությունը:<ref name="Deitch" /> Այդ սերիաները մի անգամ չէ, որ ցուցադրվել են հեռուստատեսությամբ և վերահրատարակվել տարբեր կրիչներով: <ref name="Pratt">{{ռուսերեն գիրք|заглавие=Doug Pratt's DVD: Movies, Television, Art, Adult, and More! – Volume 2 L–Z|автор=Pratt, Doug.|isbn=1932916008|часть=Tom and Jerry Paws for a Holiday (Warner, 65721)|страницы=1247|издательство=Douglas Pratt|год=2004}}</ref>
Սակայն Rembrandt Films-ի ստեղծած սերիաները հաջողված դուրս եկան և թողարկվեցին մինչ [[1962]] թվականը:<ref name="Lehman" /> Նոր սերիաների ստեղծման ընդհատման պատճառ դարձավ MGM-ի ֆրենչայզը վերականգնելու համաձայնության որոշում կայացրած ղեկավար Ջոզեֆ Ֆոգելի պաշտոնանկությունը:<ref name="Deitch" /> Այդ սերիաները մի անգամ չէ, որ ցուցադրվել են հեռուստատեսությամբ և վերահրատարակվել տարբեր կրիչներով: <ref name="Pratt">{{ռուսերեն գիրք|заглавие=Doug Pratt's DVD: Movies, Television, Art, Adult, and More! – Volume 2 L–Z|автор=Pratt, Doug.|isbn=1932916008|часть=Tom and Jerry Paws for a Holiday (Warner, 65721)|страницы=1247|издательство=Douglas Pratt|год=2004}}</ref>
=== 1963 թվականից մինչ այժմ ===
Մուլտսերիալի հաջորդ 34 դրվագները թողարկվեցին [[Չակ Ջոնս]]ի ''Sib Tower 12 Productions'' (որն ավելի ուշ վերանվանվեց ''Visual Arts'') ընկերության կողմից [[1963]]-[[1967]] թվականներին:<ref name="50yrs"/> Նշված կարճամետրաժ սերիաներում հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր հումորի վրա: Բացի այդ, փոխվեց նաև գլխավոր հերոսների դիզայնը. փոխել էին Թոմ կատվի հոնքերը՝ հաստացնելով դրանք, մորթու գույնը փոխել էին մոխրագույնի, ականջները սուր ձև էին ստացել, իսկ պոչն ավելի երկար ձև ուներ: Ջերի մկնիկի մոտ նկարիչները փոխել էին աչքերի և ականջների չափերը նաև մազածածկույթի գույնը փոխել էին շոկոլադագույնի: Նշված փոփոխությունները դրական գնահատվեցին հանդիսատեսի կողմից, ովքեր այդ դրվագներն ավելի լավը համարեցին, քան [[Ջին Դեյչին]]ը: Հատկապես գովասանքի արժանացավ MGM ընկերության նմանակումը, երբ Թոմ կատուն նմանակում էր Լեո առյուծի մռնչյունը:<ref name="50yrs"/>

Սկսած [[1960]]-ական թվականներից՝ Հաննայի և Բարբերայի ստեղծած Թոմ կատվի և Ջերի մկնիկի մասին մուլտֆիլմերը հաճախ սկսեցին հայտնվել հեռուստատեսության եթերում: Սակայն այդ թողարկումները «պոլիտկորեկտության» պատճառով կամ ձևափոխվեցին կամ վիճելի հատվածները հանվեցին Չակ Ջոնսի թիմի կողմից:<ref>{{cite web|title=Censored MGM Cartoons|url=http://looney.goldenagecartoons.com/ltcuts/mgmcuts.html|publisher=Golden Age Cartoons|accessdate=2013-08-24|archiveurl=http://web.archive.org/web/20070205112019/looney.goldenagecartoons.com/ltcuts/mgmcuts.html|archivedate=2007-02-05}}</ref> Ամենակարևոր փոփոխությունը Թոմի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի փոփոխությունն էր, ով փոխարինվեց երիտասարդ իռլանդուհով և հնչյունավորվեց դերասանուհի [[Ջուն Ֆորեյ]]ի կողմից:<ref>{{ռուսերեն գիրք|заглавие=The Colored Cartoon|автор=P. Lehman, Christopher.|страницы=152|издательсво=University of Massachusetts Press|год=2009|isbn=155849779X|ссылка=http://books.google.com/books?id=ntaZJs91Fp0C&pg=PA30&dq=amos+n+andy&hl=en&ei=ylixTO_EFcq-nAedhNX2BQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=10&ved=0CGAQ6AEwCThQ#v=onepage&q=amos%20n%20andy&f=false}}</ref> Սակայն հետագայում այդ տարբերակից հրաժարվեցին. Մայրիկ-Երկու Հողաթափին թողեցին, բայց նրա ձայնը հնչյունավորեց [[Թիա Վիդեյլ]]ը: Պատճառը աֆրոամերիկացիներին բնորոշ ձայնը վերացնելն էր:
[[1975]] թվականին մուլտֆիլմի իրավունքները նորից տրվեցին [[Ուիլյամ Հաննա]]յին և [[Ջոզեֆ Բարբերա]]յին:<ref name="GothamistGuard" /> Դրա շնորհիվ ABC-ում կայացավ «Թոմի և Ջերիի շոուն» անիմացիոն հեռուստասերիալի պրեմիերան:<ref name="GothamistGuard" /><ref name="2x2" /> Յուրաքանչյուր դրվագի սյուժետային գիծը կատարված էր ավելի թեթև և բռնություններ չպարունակող ֆորմատով. այժմ գլխավոր հերոսները թշնամիներ չէին, այլ ընդհակառակը՝ դարձել էին լավագույն ընկերներ: Ցուցադրվեց ընդամենը 16 դրվագ, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր 3 մասի:

[[1980]]-[[1982]] թվականներին CBS հեռուստաալիքով ցուցադրվեց «Թոմ և Ջերի: Կատակերգական շոու» մուլտֆիլմը, որը ստեղծվել էր Filmation և MGM Television ստուդիաների կողմից:<ref name="50yrs"/> Այս մուլտֆիլմը ստեղծված է բուֆոնադայի՝ խիստ ծաղրաշարժ ժանրով, իսկ բովանդակությունը հիշեցնում է 40-ական թվականների հին դրվագները: Բացի Թոմից և Ջերիից, սերիաներում գլխավոր հերոսների դերեր են կատարում Դրուփի և Սփայք շները, ինչպես նաև համանուն մուլտֆիլմի Բարնի արջը:

[[1986]] թվականին Turner Entertainment (հետագայում հայտնի որպես Warner Bros) ընկերությունը որպես սեփականություն ձեռք բերեց Hanna-Barbera ստուդիան, չնայած MGM-ը մի քանի տարի դեռևս տարածում էր Թոմի և Ջերիի տեսագրոթյամբ տեսաերիզներ ու օպտիկական սկավառակներ:<ref name="Dallas" /><ref name="IndependentKarateGuard" /> 4 տարի անց տեղի ունեցավ «Թոմ և Ջերի: Մանկության տարիներ» մուլտսերիալի թողարկումը, որը պատմում էր Թոմի և Ջերիի մանկության տարիների արկածների մասին: Այն հեռարձակվեց Fox Kids հեռուստաալիքով, ցուցադրվեց ընդամենը 4 եթերաշրջան: Ուիլյամ Հաննայի մահից հետո Hanna-Barbera ստուդիան միավորվեց Warner Bros-ի անիմացիոն բաժնի հետ, իսկ աշխատակիցների մի մասը շարունակեցին աշխատել իրենց նախագծերում: Ջոզեֆ Բարբերան մասնակցում էր «Թոմ և Ջերի: Կատվի առանձնատունը» և «Կարատե-գվարդիա» կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը,<ref name="GothamistGuard" /><ref>{{Cite web|url=http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-7412/Tom-Jerry-return-TV.html|title=Tom and Jerry return to TV|publisher=[[Daily Mail]]|lang=en|accessdate=2013-08-18|archiveurl=http://www.webcitation.org/6HA8KjFL3|archivedate=2013-06-06}}</ref><ref>{{Cite web|url=http://www.michaelgiacchinomusic.com/features/photos/karateguard.html#.Q4_NRpAZkRM|title=Photos — The Karate Guard|publisher=Music By [[Джаккино, Майкл|Michael Giacchino]]|lang=en|accessdate=2013-08-18|archiveurl=http://www.webcitation.org/6HP90DpYp|archivedate=2013-06-16}}</ref> իսկ նրա մահից հետո իրականացվեց մուլտիպլիկացիոն սերիալներ «Թոմի և Ջերիի արկածները» և «Թոմի և Ջերիի շոուի» նոր տարբերակի ցուցադրությունը:<ref>{{cite web|url=http://www.tvshowsondvd.com/shows/Tom-Jerry/5836|title=Tom and Jerry on DVD, Release Info, Reviews, News|publisher=TVShowsonDVD.com|accessdate=2013-08-19|lang=en}}</ref>

[[1980]]-ական թվականներից մուլտֆիլմերի բոլոր դրվագները թողարկվում են Metro-Goldwyn-Mayer և Warner ընկերությունների կողմից VHS տեսաերիզներով, LaserDisc, DVD և Blu-ray կրիչներով:





13:27, 10 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ


Թոմն ու Ջերին
անգլ.՝ Tom and Jerry
Изображение логотипа
Տեսակմեդիաֆրանշիզ և կարճամետրաժ մուլտֆիլմերի շարք
Ժանրկատակերգական, ընտանեկան
Հորինված երկիրTom & Jerry universe?
Ռեժիսոր

Ուիլյամ Հաննա

Ջոզեֆ Բարբերա
Հնչյունավորում

Ուիլյամ Հաննա
Բիլլի Բլեթչեր
Դոուզ Բաթլեր

Լիլլիան Ռենդոլֆ և այլն
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունMGM, Hanna-Barbera, Warner Bros.
ԴիստրիբյուտորMGM Television
Տևողություն

կարճամետրաժ` 5-10 րոպե
լիամետրաժ` 60-120

էպիզոդներ` 15-25 րոպե
Թվական1940-ից սկսած

«Թոմն ու Ջերին» (անգլ.՝ Tom and Jerry) անիմացիոն մուլտսերիալ է` ստեղծված ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Այն պատմում է Ջերի անունով մկան և Թոմ անունով կատվի թշնամական հարաբերությունների ու արկածների մասին։

Մուլտֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է 1940 թվականի փետրվարի 20-ին։ Մուլտֆիլմի առաջին սերիաներում հերոսների անունները ուրիշ են եղել` Թոմը Ջասպեր իսկ Ջերին պարզապես Մուկ կամ Ջինկս։

Մուլտֆիլմը սկսած 1940 թվականից մինչև 1958 թվականը արտադրել է MGM ստուդիան, որի արտադրության տարիներին մուլտֆիլմը համարվել է լավագույնը` ստանալով 7 Օսկար, մուլտֆիլմը այլևս չարտադրելու պատճառը ստուդիայի փակումն էր։ 1961 թվականին «Rembrandt Films» ընկերությանը իրավունք ստացավ արտադրել մուլտֆիմը, որի 13 թողարկումները ամենավատը համարվեցին մուլտֆիլմի պատմության մեջ։ Այնուհետև մուլտֆիլմը 1963 թվականից սկսեց արտադրել «Sib Tower 12 Productions» ընկերությունը մինչև 1967 թվականը։

Սյուժե

Դրվագների մեծամասնության մեջ գործողություններն անցնում են փոքրիկ մի քաղաքում, Երկու-Հողաթափ-Մայրիկի տանը (որը երբեմն փոխարինվում է երիտասարդ կնոջով կամ ընդհանրապես չի մասնակցում)։ Սակայն մի շարք դեպքերում գործող անձինք կարող են ապրել նաև անմարդաբնակ կղզում, լողալ ծովաշրջային նավով, հանգստանալ լողափում և այլն։ Ըստ սյուժեի՝ Թոմը ջանք չի խնայում մկնիկին բռնելու համար, սակայն նրան գրեթե երբեք դա չի հաջողվում[1]։ Այնուամենայնիվ, որոշ մասերում կերպարները բավականին համերաշխ կյանք են վարում և կարող են օգնել միմյանց ամենադժվարին պահերին[1]։ Ինչպես մարդիկ՝ այդպել էլ գլխավոր կերպարներն ունեն իրենց թշնամիներն ու ընկերները։ Օրինակ՝ Թոմին հաճախ ծաղրում են Բուչ անունով կատուն և Սփայք շունը, իսկ Ջերրիի չարություններում նրան օգնում է իր զարմիկը՝ մի փոքրիկ մկնիկ՝ Նիբլս անունով, և Կրյաքեր բադիկը։ Դրվագների մեծամասնությունում կերպարները չեն խոսում՝ ամենը սահմանափակվում է միայն ցավի ճիչերով և նյարդային կլման ձայներով, սակայն մի շարք դեպքերում առկա է ամբողջական, թեև կարճ երկխոսություն[2][3]։

Մուլտֆիլմը քաջ ծանոթ է իր դաժանությամբ և բռնությամբ[4][5]։ Հաճախ կարճամետրաժ սերիաներում ցուցադրվում են պայթյուններ, կերպարների «կտրատում» և նույնիսկ մահ, սակայն դրանց մեծամասնությունն իրականանում է առանց արյան, և գլխավոր հերոսներն արդեն հաջորդ դրվագում վերակենդանանում են[6]։

Կարճամետրաժ ֆիլմերում մեծ դեր է զբաղեցնում երաժշտական նվագակցումը, որի միջոցով փորձ է կատարվում փոխանցել այս կամ այն հերոսի հույզերը։ Հատկապես առանձնացվում է Սքոդ Բրեդլի[7] կոմպոզիտորի դերը։ Նա, համատեղելով ջազի և կլասիկ երաժտության տարրերը, ստեղծել է բարդ և յուրօրինակ պարտիտուրաներ, դրա հետ միասին դրվագներում հաճախ ներկայացնելով այդ ժամանակվա հայտնի մեղեդիների վերափոխված ձևերը։ Հետագա մուլտֆիլմներում երաժշտությունը հնչում է ավելի կարճ հատվածներով։

Պատմություն

1940-1958 թվականներ

1930-ականների վերջերին Metro-Goldwyn-Mayer-ի մուլտիպլիկացիոն բաժինը մուլտֆիլմերի վատ վարձույթի հետևանքով անկում էր ապրում։ Ստորաբաժանման պրոդյուսեր ու ղեկավար Ռուդոլֆ Այզինգը կերպարներ էր փնտրում նոր նախագծի համար, ովքեր կկարողանային մրցել Միկի Մաուսի և Բագս Բաննիի հետ։ Նա հանձնարարեց դա անիմատորներ Ուիլյամ Հաննեին և Ջոզեֆ Բարբերեին։ Այս երկու աշխատակիցներն էլ մուլտֆիլմեր ստեղծելու մեծ փորձ ունեին. Հաննան աշխատել էր անիմացիոն «Ուրախ մեղեդիներ», «Լունի Թյունզ» սերիալների վրա, իսկ Բարբերան եղել էր Van Beuren Studios ընկերության նկարիչը։ Նրանք ցանկացան ստեղծել կարճամետրաժ ֆիլմ կատվի և մկան հակամարտության մասին, սակայն այդ կոնցեպտը գաղափարը ոչ այնքան ինքնատիպ համարող շատ աշխատակիցների հավանությանը չէր արժանանում։[8] Բայց այնուամենայնիվ, թիմը 1940 թվականին ստեղծեց «Կատուն աքացի է ստանում» փորձնական թողարկումը, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է Ջասպեր կատուն հալածում փոքրիկ մկնիկին։[9] Այդ էպիզոդը ներկայացվեց Օսկարի, բայց մրցանակի չարժանացավ։[1]

Այնուամենայնիվ, այդ թողարկումը մեծ թվով հանդիսատեսի ուշադրություն գրավեց, և պրոդյուսեր Ֆրեդ Քուիմբին առաջարկեց Հաննային և Բարբերային նույն ոգով շարունակել և մուլտֆիլմ ստեղծել՝ դրանից առաջ ազատելով նրանց փոքր նշանակություն ունեցող նախագծերում ռեժիսորների պաշտոններից։ Անիմատորները համաձայնվեցին այդ որոշման հետ, բայց սկզբում MGM-ի իրենց աշխատակիցների հետ գլխավոր հերոսների նոր անունների մրցույթ անցկացրեցին։[2] Հաղթեց Ջոն Քարրը, ով առաջարկեց կատվին և մկանն անվանել համապատասխանաբար Թոմ և Ջերրի։[10] 1941 թվականին կինոթատրոններում ցուցադրվեց «Կեսգիշերային հացկերույթ» դրվագը։ Ջոզեֆ Բարբերան ստեղծեց պատմություններ հաջորդ սերիաների համար, իսկ Ուիլյամ Հաննան մասնակցում էր արտադրության ստեղծագործական և տեխնիկական գործերին։[11] Որպես նկարիչ-մուլտիպլիկատորներ հանդես էին գալիս Քեննեթ Մյուսը, Էդ Բրիջը և Մայքլ Լան։ Կերպարներին հնչյունավորում էին Ուիլյամ Հաննան, Դոուզ Բաթլերը, Լիլիան Ռենդոլֆը և Ռեջինալդ Քոֆին։ Մուլտֆիլմի երկրպագուների նամակներին պատասխանում էր այն ժամանակ դեռևս անհայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։[12] Կատվի և մկնիկի մասին յուրաքանչյուր դրվագը MGM-ի համար արժենում էր 40 000 դոլար։[13]

Թողարկումներ ստեղծելու ժամանակ կատվի արտաքինը բազմիցս փոխվել է։ Սկզբից նա ավելի շատ էր նման իրական կատվի. կարողանում էր մլավել և հաճախ քայլում էր չորս ոտքով, բայց Թեքս Էյվերիի՝ MGM գալուց հետո, ստեղծողները որոշեցին պարզեցնել դիզայնը և հերոսին ավելի ուժեղ դարձնել։ Ջերրիի արտաքինը գործնականում ոչ մի փոփոխություն չկրեց։

Հաննա-Բարբերա դուետը 17 տարիների ընթացքում կատվի և մկնիկի մասին ստեղծեց 116 թողարկում (այդ թվում՝ Սպայք շան և նրա փոքրիկ որդի Թայքի մասին առանձին թողարկումներ[9]), որոնցից 7-ն արժանացան Օսկար մրցանակի՝ «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում։[14] Պարգևների շնորհիվ «Թոմը և Ջերի»-ն դարձավ հանրամատչելի և հայտնի։ Բայց 1950-ականների սկզբներին մուլտֆիլմերի բյուջեն սկսեց կրճատվել, իսկ գանձումները՝ պակասել։[7][11] Սակայն հին դրվագների ռիմեյքներն ու հեռուստատեսությամբ հեռարձակումներն սկսեցին ավելի շատ եկամուտ բերել, քան նոր թողարկումների ստեղծումը։ Այդ պատճառով 1957 թվականին փակվեց MGM-ի մուլտիպլիկացիոն բաժինը, իսկ աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Hanna-Barbera ընկերություն։[2]

1961-1962 թվականներ

Մուլտիպլիկացիոն բաժնի փակվելուց հետո MGM-ի ղեկավարները որոշեցին կրկին վերականգնել մուլտսերիալը և հանձնարարեցին չեխոսլովակյան Rembrandt Films ստուդիային ստեղծել Թոմի և Ջերիի մասին 13 դրվագ:[15][16][17] Նշված կարճամետրաժ մուլտֆիլմերի պրոդյուսերն ընկերության հիմնադիր Ուիլյամ Սնայդերն էր, որպես ռեժիսոր հանդես էր գալիս անիմատոր Ջին Դեյչը, սցենարները գրում էր Էլի Բաուերը: Գլխավոր անիմատորներն էին Լյու Գարները և Հարի Մունը, կոմպոզիտորը դարձավ Ստեֆան Կոնիչեկը, դերասան Ալեն Սվիֆթը հնչյունավորում էր բոլոր հերոսներին:[15][17][18] Ջին Դեյչի խոսքերով, նոր կարճամետրաժ մուլտֆիլմերի ստեղծմանն օգնում էին նույնիսկ MGM-ի նախկին մուլտիպլիկացիոն բաժնի անիմատորները:[13] Սակայն քանի որ Rembrandt Films-ը գտնվում էր «երկաթյա վարագույրից» այն կողմ, ստեղծողները ֆիլմի տիտրերում դիտավորյալ փոխում էին իրենց անուններն ու ազգանունները: Օրինակ՝ կոմպոզիտոր Ստեֆան Կոնիչեկի անունը փոխել էին Սթիվենի, իսկ Վացլավ Լիդին նշվում էր որպես Վիկտոր Լիթլ:[13]

Ռեժիսորի խոսքերով, Metro-Goldwyn-Mayer-ի ղեկավարությունը ցույց էր տվել թիմին Ուիլյամ Հաննայի և Յոզեֆ Բարբերայի ստեղծած մուլտսերիալի մի քանի դրվագ և յուրաքանչյուր դրվագի համար հատկացվել էր 10 000 ԱՄՆ դոլար:[13] Փոքր բյուջեն անդրադարձավ սերիաների որակի վրա. կերպարների ժեստիկուլյացիան կատարվում էր մեծ արագությամբ, իսկ կտրտված անիմացիան հանդիսատեսի աչքին լղոզված էր արտահայտիչ բծերով: Ձայնն ուղեկցվում էր ֆուտուրիստական էֆեկտներով տարօրինակ երաժշտությամբ: Այդ ամենը մուլտֆիլմին շատ կողմերից տարօրինակություն և անսովորություն էին հաղորդում: Բազմաթիվ քննադատներ ու երկրպագուներ այդ սերիաները համարում էին մուլտսերիալի պատմության մեջ վատագույնը:[13]

Սակայն Rembrandt Films-ի ստեղծած սերիաները հաջողված դուրս եկան և թողարկվեցին մինչ 1962 թվականը:[17] Նոր սերիաների ստեղծման ընդհատման պատճառ դարձավ MGM-ի ֆրենչայզը վերականգնելու համաձայնության որոշում կայացրած ղեկավար Ջոզեֆ Ֆոգելի պաշտոնանկությունը:[13] Այդ սերիաները մի անգամ չէ, որ ցուցադրվել են հեռուստատեսությամբ և վերահրատարակվել տարբեր կրիչներով: [19]

1963 թվականից մինչ այժմ

Մուլտսերիալի հաջորդ 34 դրվագները թողարկվեցին Չակ Ջոնսի Sib Tower 12 Productions (որն ավելի ուշ վերանվանվեց Visual Arts) ընկերության կողմից 1963-1967 թվականներին:[20] Նշված կարճամետրաժ սերիաներում հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր հումորի վրա: Բացի այդ, փոխվեց նաև գլխավոր հերոսների դիզայնը. փոխել էին Թոմ կատվի հոնքերը՝ հաստացնելով դրանք, մորթու գույնը փոխել էին մոխրագույնի, ականջները սուր ձև էին ստացել, իսկ պոչն ավելի երկար ձև ուներ: Ջերի մկնիկի մոտ նկարիչները փոխել էին աչքերի և ականջների չափերը նաև մազածածկույթի գույնը փոխել էին շոկոլադագույնի: Նշված փոփոխությունները դրական գնահատվեցին հանդիսատեսի կողմից, ովքեր այդ դրվագներն ավելի լավը համարեցին, քան Ջին Դեյչինը: Հատկապես գովասանքի արժանացավ MGM ընկերության նմանակումը, երբ Թոմ կատուն նմանակում էր Լեո առյուծի մռնչյունը:[20]

Սկսած 1960-ական թվականներից՝ Հաննայի և Բարբերայի ստեղծած Թոմ կատվի և Ջերի մկնիկի մասին մուլտֆիլմերը հաճախ սկսեցին հայտնվել հեռուստատեսության եթերում: Սակայն այդ թողարկումները «պոլիտկորեկտության» պատճառով կամ ձևափոխվեցին կամ վիճելի հատվածները հանվեցին Չակ Ջոնսի թիմի կողմից:[21] Ամենակարևոր փոփոխությունը Թոմի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի փոփոխությունն էր, ով փոխարինվեց երիտասարդ իռլանդուհով և հնչյունավորվեց դերասանուհի Ջուն Ֆորեյի կողմից:[22] Սակայն հետագայում այդ տարբերակից հրաժարվեցին. Մայրիկ-Երկու Հողաթափին թողեցին, բայց նրա ձայնը հնչյունավորեց Թիա Վիդեյլը: Պատճառը աֆրոամերիկացիներին բնորոշ ձայնը վերացնելն էր:

1975 թվականին մուլտֆիլմի իրավունքները նորից տրվեցին Ուիլյամ Հաննային և Ջոզեֆ Բարբերային:[23] Դրա շնորհիվ ABC-ում կայացավ «Թոմի և Ջերիի շոուն» անիմացիոն հեռուստասերիալի պրեմիերան:[23][24] Յուրաքանչյուր դրվագի սյուժետային գիծը կատարված էր ավելի թեթև և բռնություններ չպարունակող ֆորմատով. այժմ գլխավոր հերոսները թշնամիներ չէին, այլ ընդհակառակը՝ դարձել էին լավագույն ընկերներ: Ցուցադրվեց ընդամենը 16 դրվագ, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր 3 մասի:

1980-1982 թվականներին CBS հեռուստաալիքով ցուցադրվեց «Թոմ և Ջերի: Կատակերգական շոու» մուլտֆիլմը, որը ստեղծվել էր Filmation և MGM Television ստուդիաների կողմից:[20] Այս մուլտֆիլմը ստեղծված է բուֆոնադայի՝ խիստ ծաղրաշարժ ժանրով, իսկ բովանդակությունը հիշեցնում է 40-ական թվականների հին դրվագները: Բացի Թոմից և Ջերիից, սերիաներում գլխավոր հերոսների դերեր են կատարում Դրուփի և Սփայք շները, ինչպես նաև համանուն մուլտֆիլմի Բարնի արջը:

1986 թվականին Turner Entertainment (հետագայում հայտնի որպես Warner Bros) ընկերությունը որպես սեփականություն ձեռք բերեց Hanna-Barbera ստուդիան, չնայած MGM-ը մի քանի տարի դեռևս տարածում էր Թոմի և Ջերիի տեսագրոթյամբ տեսաերիզներ ու օպտիկական սկավառակներ:[11][7] 4 տարի անց տեղի ունեցավ «Թոմ և Ջերի: Մանկության տարիներ» մուլտսերիալի թողարկումը, որը պատմում էր Թոմի և Ջերիի մանկության տարիների արկածների մասին: Այն հեռարձակվեց Fox Kids հեռուստաալիքով, ցուցադրվեց ընդամենը 4 եթերաշրջան: Ուիլյամ Հաննայի մահից հետո Hanna-Barbera ստուդիան միավորվեց Warner Bros-ի անիմացիոն բաժնի հետ, իսկ աշխատակիցների մի մասը շարունակեցին աշխատել իրենց նախագծերում: Ջոզեֆ Բարբերան մասնակցում էր «Թոմ և Ջերի: Կատվի առանձնատունը» և «Կարատե-գվարդիա» կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը,[23][25][26] իսկ նրա մահից հետո իրականացվեց մուլտիպլիկացիոն սերիալներ «Թոմի և Ջերիի արկածները» և «Թոմի և Ջերիի շոուի» նոր տարբերակի ցուցադրությունը:[27]

1980-ական թվականներից մուլտֆիլմերի բոլոր դրվագները թողարկվում են Metro-Goldwyn-Mayer և Warner ընկերությունների կողմից VHS տեսաերիզներով, LaserDisc, DVD և Blu-ray կրիչներով:


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Подолян, Ольга. (24 марта 2011 год). «Главному игроку в «кошки-мышки» сегодня исполнилось бы 100 лет» (ռուսերեն). Вести.ру. Վերցված է 2013-08-18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Vallance, Tom. (24 марта 2001 года). «William Hanna» (անգլերեն). The Independent. Վերցված է 2013-08-17-ին.
  3. «William Hanna Dies at 90; Created Cartoon Characters». The New York Times. 23 марта 2001 года. Վերցված է 2013-08-21-ին.
  4. Hanna, William; Barbera, Joseph; Sennett, Ted., The Art of Hanna-Barbera: Fifty Years of Creativity, Нью-Йорк, «Viking Studio Books», ISBN 0670829781։
  5. Smoodin, Eric. «Cartoon and Comic Classicism: High-Art Histories of Lowbrow Culture». American Literary History. Օքսֆորդ, Բրիտանիա: Oxford University Press. 4 (1 (1992)).
  6. Whitworth, Melissa (20 декабря 2006 года). «Master cartoonist who created Tom and Jerry draws his last». The Daily Telegraph (անգլերեն). էջ 9.
  7. 7,0 7,1 7,2 Vallance, Tom (6 декабря 2006 года). «Joseph Barbera» (անգլերեն). Лондон: The Independent. Վերցված է 2013-08-18-ին.
  8. Maltin, Leonard. (1997). Interview with Joseph Barbera (Digital). Archive of American Television.
  9. 9,0 9,1 Who's who in Animated Cartoons. — Нью-Йорк: Hal Leonard Corporation, 2006. — С. 18. — 381 с. — ISBN 9781557836717
  10. Barbera, Joseph. My Life in «Toons»: From Flatbush to Bedrock in Under a Century. — Атланта, США: Turner Publishing, 1994. — С. 76. — ISBN 1570360421
  11. 11,0 11,1 11,2 «Cartoon creator Joe Barbera dies» (անգլերեն). Dallas Morning News / AP. 18 декабря 2006 года. Վերցված է 2013-08-17-ին.
  12. McDougal, Dennis. Five Easy Decades: How Jack Nich olson Became the Biggest Movie Star in Modern Times. — John Wiley & Sons, 2008.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Deitch, Gene. (2001). «Tom & Jerry: The First Reincarnation» (անգլերեն). Animation World Network. Արխիվացված է օրիգինալից 2013-07-20-ին. Վերցված է 2013-04-19-ին.
  14. Glendinning, Lee (19 декабря 2006 года). «Joe Barbera, creator of cartoon classics, dies at 95» (անգլերեն). Лондон: The Guardian. Վերցված է 2013-08-17-ին.
  15. 15,0 15,1 «Rare Tom & Jerry Cell» (անգլերեն). Rembrandt Films. Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին. Վերցված է 2010-08-17-ին.
  16. MacDougall, Kent. (11 июня 1962 года). «Popeye, Tom & Jerry Join Trend to Shift Production Overseas» (անգլերեն). The Wall Street Journal. Վերցված է 2013-4-19-ին.
  17. 17,0 17,1 17,2 P. Lehman, Christopher. The Cartoons of 1961–1962 // American Animated Cartoons of the Vietnam Era: A Study of Social Commentary in Films and Television Programs, 1961–1973. — McFarland & Company, 2007. — С. 23–24. — 223 с. — ISBN 9780786428182
  18. Grimes, William. (27 апреля 2010 года). «Allen Swift, Voice Actor for Radio and TV, Dies at 86» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին. Վերցված է 2013-4-19-ին.
  19. Pratt, Doug. Tom and Jerry Paws for a Holiday (Warner, 65721) // Doug Pratt's DVD: Movies, Television, Art, Adult, and More! – Volume 2 L–Z. — Douglas Pratt, 2004. — С. 1247. — ISBN 1932916008
  20. 20,0 20,1 20,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «50yrs» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. «Censored MGM Cartoons». Golden Age Cartoons. Արխիվացված է օրիգինալից 2007-02-05-ին. Վերցված է 2013-08-24-ին.
  22. P. Lehman, Christopher. The Colored Cartoon. — 2009. — С. 152. — ISBN 155849779X
  23. 23,0 23,1 23,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «GothamistGuard» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «2x2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. «Tom and Jerry return to TV» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2013-06-06-ին. Վերցված է 2013-08-18-ին.
  26. «Photos — The Karate Guard» (անգլերեն). Music By Michael Giacchino. Արխիվացված է օրիգինալից 2013-06-16-ին. Վերցված է 2013-08-18-ին.
  27. «Tom and Jerry on DVD, Release Info, Reviews, News» (անգլերեն). TVShowsonDVD.com. Վերցված է 2013-08-19-ին.

Արտաքին հղում

Կաղապար:Link FA