Jump to content

«Ջուլիա Չայլդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Ջուլիա Կերոլին Մաքուիլյամս | բնագիր ԱԱՀ = Julia Child | պատկեր = Julia Child restore.jpg | չափ...»:
(Տարբերություն չկա)

17:20, 14 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ջուլիա Կերոլին Մաքուիլյամս
Julia Child
Դիմանկար
Ծնվել է1912 թվականի օգոստոսի 15
ԾննդավայրԿալիֆորնիա նահանգի Պասադին քաղաք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել է2004 թվականի օգոստոսի 13-
Մահվան վայրԿալիֆորնիա նահանգի Մոնտեչինո քաղաք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍմիթ Քոլեջ, The Branson School?, Le Cordon Bleu? և Polytechnic School?
Երկեր«Ֆրանսիական խոհանոցի յուրացման արվեստը»
ՄասնագիտությունԽոհարար
ԱշխատավայրՌազմավարական ծառայությունների գրասենյակ և W. & J. Sloane?
ԱմուսինՓոլ Չայլդ
Ծնողներհայր՝ John McWilliams Jr.?[1], մայր՝ Julia Carolyn Weston?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
 Julia Child Վիքիպահեստում

Ջուլիա Չայլդ (անգլ.՝ Julia Child), ծնվել է 1912 թվականի օգոստոսի 15-ին - մահացել է 2004 թվականի օգոստոսի 13-ին)- ամերիկուհի խոհարար ֆրանսիական խոհանոցից, «Ֆրանսիական խոհանոցի յուրացման արվեստը» գրքի հեղինակը, ամերիկական հեռուստատեսության առաջատարներից:

Կենսագրություն

Ջուլիա Կերոլին Մաքուիլյամսը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Պասադին քաղաքում: Ընտանիքում երեք երեխաներից ամենամեծն էր. քույրը՝ Դարոտի Դինը (1917-2006) և եղբարը՝ Ջոնը (1914-2002): Ավարտելով Սմիթ քոլեջի պատմական բաժինը 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել տան կահույքի գովազդային ծրագրում: 1937 թվականին վերադառնալով Կալիֆորնիա նա սկսում է հոդվածներ գրել տեղի հրատարակչությունների համար:

Փոլ Չայլդ

Պատկեր:Julia child- 2013-09-18 22-53.jpg
Ջուլիա Չայլդը ամուսնու՝ Փոլ Չայլդի հետ Վալենտինի օրը

Իր ապագա ամուսնու՝ Փոլ Չայլդի հետ Ջուլիան ծանոթանում է Ցեյլոն կղզում, որտեղ Ջուլիան ուներ իր աշխատանքային պարտականությունները՝ ստորգետնյա կայանի կառավարում: Հետագայում նա ուղևորվում է Չինաստան, որտեղ պարգևատրվում է «Լավագույն քաղաքցիական ծառայություն» մեդալով, որպես լավագույն քարտուղարուհի: Փոլ Չայլդը 41 տարեկան էր, նա ազատ խոսում էր մի քանի լեզվով և եվրոպական գաստրոնոմիայի գիտակ էր: Նրանք ամուսնացան 1946 թվականի սեպտեմբերի 1-ին Պենսիլվանիա նահանգում, որից հետո տեղափոխվում են Վաշինգտոն: Ջուլիայի ապագայի վրա մեծ հետք է թողնում Փոլի աշխատանքային գործուղումը դեպի Փարիզ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով: Նրանք ուղևորվում են Փարիզ 1948 թվականին: Այդ ընթացքում Փոլ Չայլդը դառնում է դիվանագետ, իսկ Ջուլիա Չայլդը՝ դեսպանի կին:

Ֆրանսիա

Փարիզի նավահանգստում նրանք նստեցին ավտոմեքենա և ուղևորվեցին դեպի քաղաք: Նրանց առաջին կանգառը Ռուանն էր, «Crown» ռեստորանի մոտ: Փոլ Չայլդը Ջուլիայի համար պատվիրել էր «sole meuniere» ճաշատեսակը, ձկան տեսակ՝ ֆրանսիական խոհանոցից: Ջուլիան այս կերակրատեսակից համտեսել էր, սակայն սա ուներ մեկ այլ համ: Գաղտնիքը ֆրանսիական խոհանոցի յուրահատուկ մանրամասների մեջ էր. ամենաթարմ ձուկը, ամենաթարմ ձուն, ալյուրի բարակ շերտ և անուշահոտ համեմունքներ:

Ջուլիա չայլդի տուն-թանգարանում. նրա խոհանոցը

Այս ամենը զարմացրեցին Ջուլիային և հետագայում նա այս թեմայով կատակել է. «Սա իմ մկրտության տոնն էր»: Այնուհետև նրա մոտ հետաքրքրություն առաջացավ այս յուրահատուկ խոհանոցի նկատմամբ: Չունենալով բնածին խոհարարական տաղանդ Ջուլիան սկսում է ուսումնասիրել ֆրանսերենը և հաճախում է խոհարարական դասընթացների: [6] Ֆրանսիական «Կոռդոն Բլյո» դպրոցըն ամենաթանկն էր Փարիզում, բայց Ջուլիայի դասընթանցերի համար վճարում էր պետությունը: Մաքս Բունյարը Ֆրանսիայում խոհարարության գլխավոր աստղերից էր, գլխավոր խոհարարը ծովացուլի բեղերով, ով ուներ խոհարարական դասարաններ: «Ոչ տիկին, դա միանշանակ սխալ է» - բղավում էր նա, երբ ինչ-որ բան այն չէր լինում: Ջուլիա Չայլդը այդպիսի դասերի ժամանակ հասկանում ու սովորում էր, թե ինչպես պետք է պատրաստել, ինչպես պետք է հարգել ու սիրել խոհանոցը, սակայն նա իր քննությունը հանձնեց 2 անգամ, քանի որ առաջին անգամ մոռացել էր 2 շատ կարևոր բաղադրատոմսեր, որոնք պետք է իմանար անգիր:

Հայտնի արտահայտություններ

  • Bon Appétit! - Բարի ախորժակ [7]

Ֆիլմեր

  • Ջուլի և Ջուլիա. Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով (2009 թվական) [8]

Պատկերասրահ


Ծանոթագրություններ