Փիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիսոն
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1907 թվական
ՎիքիդարանՓիսոն

«Փիսոն», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, որի գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիրը։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փիսոն» բանաստեղծությունը տպագրվել է Տիգրան Վարդանյանի «Ժողովրդական անգիր բանաստեղծություններ» ժողովածուի մեջ «Կատուն» վերնագրով։ Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարի 58-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարի 14-րդ էջում և նաև դասագրքի հետագա տարիների հրատարակություններում։ «Փիսոն» հրատարակվել է նաև 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության 229-րդ էջում[1]։

Բանաստեղծությունն արտատպվում է Լուսաբեր դասագրքի Ա տարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 614.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Փիսոն