Յանա Չուրիկովա
Յանա Չուրիկովա Яна Алексеевна Чурикова | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1978[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, լրագրող, հաղորդավար, պրոդյուսեր, դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, գլխավոր խմբագիր և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Ivan Tsybin? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կայք | yanachurikova.ru |
Yana Churikova Վիքիպահեստում |
Յանա Ալեքսեևնա Չուրիկովա (ռուս.՝ Яна Алексеевна Чурикова, նոյեմբերի 6, 1978[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, լրագրող, «Աստղերի ֆաբրիկա» ծրագրի հեղինակ, ինչպես նաև վարող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանա Չուրիկովան ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում։ 1985 թվականին Հունգարիայում սկսել է հաճախել դպրոց (հայրը՝ Ալեքսեյը, զինվորական էր և ծառայում էր Հունգարիայում)։ Կարմիր դիպլոմով ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը[2]։
1992-1996 թվականներին աշխատել է որպես «Глагол» թերթի թղթակից[3]։
1995-2000 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման բաժնում։ Համալսարանն ավարտել է 2000 թվականին[4]։ Դիպլոմային աշխատանքը՝ «Երաժշտական հեռուստատեսության ազդեցությունը զանգվածային գիտակցության վրա MTV հեռուստաալիքի օրինակով»[5], պաշտպանել է 2000 թվականի հունիսին։ Դրանից հետո Չուրիկովան ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան[6]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականից աշխատել է որպես АТВ հեռուստաընկերության «Времечко» հաղորդման թղթակից[7]։
1998-2002 թվականներին[8] աշխատել է «MTV Ռուսաստան» հեռուստաալիքում, եղել է «Մեծ կինո»[9], «12 չար հեռուստադիտողներ»[10] հաղորդումների վարող, որոշ ծրագրերի պրոդյուսեր[11]։
2002 թվականի ապրիլից[12] աշխատել է ռուսական «Առաջին ալիքում»[13]։ Սկզբում եղել է «Օբյեկտիվ» երիտասարդական ժամանցային ծրագրի հաղորդավար[14], այնուհետև հաջորդաբար վարել է այնպիսի հեռուստատեսային հաղորդումներ, ինչպիսիք են՝ «Բարի լույս»[15], «Աստղերի ֆաբրիկա»[16], «Ոսկե գրոմոֆոն»[17], «Երգի պատմություն»[18], «Դաժան խաղեր»[19][20] և այլն։ Բազմիցս ռուսական կողմից մեկնաբանել է «Եվրատեսիլ երգի մրցույթի» հեռարձակումները, հայտարարել ռուս հեռուստադիտողների քվեարկության արդյունքները[21]։ Սակայն Չուրիկովան մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի շնորհիվ[22]։
2002-2007 թվականներին աշխատել է «ВИD» հեռուստաընկերությունում։
2007 թվականին Լարիսա Սինելշիկովայի և Ալեքսանդր Կեսսելի հետ տեղափոխվել է «Կարմիր հրապարակ» հեռուստաընկերություն։
2009 թվականից ЭКТВ դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է։
2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբերը եղել է «Կարմիր աստղ» հիթ-շքերթի վարող[23]։
2013 թվականի հունիսի 23-ից մինչև օգոստոսի 25-ը վարել է ռուսական «Առաջին ալիքի» «Բազմակողմանի արտիստ» հեռուստանախագիծը[24]։
2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հիմա համարվում է բարեփոխված «MTV Ռուսաստան» հեռուստաալիքի գործադիր տնօրեն[25]։ 2014 թվականի փետրվարին նշանակվել է Ռուսաստանի «Viacom» երաժշտական հեռուստաալիքի ղեկավար[26]։
2014 թվականի մարտից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը համարվել է «Пятница!» ալիքի ձայնը։
Մասնակցությունն այլ նախագծերին
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի ապրիլի 1-ից ռուսական հաղորդավարների թիմի կազմում մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հոբելյանական սերիաներին, որոնք նվիրված էին խաղի 30-ամյակին։ 2007 թվականին մասնակցել է «Առաջին ալիքի» «Կրկես աստղերի հետ» նախագծին[27]։
2013 թվականին Անդրեյ Մալախովի եղել է «Անժի-Արենա» մարզադաշտի բացման վարող[28]։ Վարել է նաև Կազանում «Ամառային ունիվերսիադա-2013» բացման արարողությունը, Սոչիում «Ձմեռային Օլիմպիական խաղեր 2014» խաղերի բացման և փակման արարողություններին նախորդող շոուն[29]։
Եղել է ռուսական հեռուստատեսությամբ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի վարող։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Ալեքսեյ - զինվորական
- Մայրը՝ Ելենա Չուրիկովա - տնտեսագետ
- դուստրը՝ - Տաիսիա Լազարևա (ծնվ․ մայիսի 26, 2009)[30]
- Նախկին ամուսինը՝ բիզնեսմեն Դենիս Լազարև (ամուսնալուծված են 2016 թվականից)[31]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006-2010 - «Երջանիկ են միասին» հեռուստասերիալ - կամեո
- 2006 - «Չքվի՛ր» - Ռիտա Մալոն (ռուսերեն կրկնօրինակում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Чурикова: Меня с детства просят передать привет маме Инне(չաշխատող հղում)
- ↑ «Яна Чурикова: «Я могу и со столбом телеграфным общаться, если надо…»». Искусство кино. 2001 թ․ ապրիլի 1.
- ↑ «Яна Чурикова / Jana Churikova». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Алиби. Яна Чурикова, ведущая программы «12 злобных зрителей»». Афиша. 2000 թ․ մայիսի 8.
- ↑ «Маше Киселевой ищут замену?». Комсомольская правда. 2002 թ․ հունվարի 22.
- ↑ «Остановись, «Времечко»! Почему прямой эфир народной программы так раздражает телебоссов». Новая газета. 2008 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Сати Спивакова может занять место Марии Киселевой в "Слабом звене"». NEWSru.com. 2002 թ․ հունվարի 21.
- ↑ «Яна Чурикова: о 16-летии MTV Россия, судьбах звезд канала и грандиозных планах». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Яна ЧУРИКОВА: "ДЕТИ МИРА УЖЕ ПРИШЛИ"». Московский комсомолец. 2000 թ․ հոկտեմբերի 5.
- ↑ Яна Чурикова — Фотографии, биография, фильмография — Афиша
- ↑ ««Злобная зрительница» Яна Чурикова будет развлекать молодежь на ОРТ». Комсомольская правда. 2002 թ․ ապրիլի 4.
- ↑ Яна Чурикова — Лица — Первый канал
- ↑ «Интервью». Эхо Москвы. 2002 թ․ մայիսի 11.
- ↑ «Яна Чурикова: "Меня с детства просят передать привет маме Инне"». Комсомольская правда. 2004 թ․ մարտի 25.
- ↑ «Яна ЧУРИКОВА, телеведущая: "Я сама - полуфабрикат"». Известия. 2002 թ․ դեկտեմբերի 26.
- ↑ «Старинная русская игра в презумпцию виновности». Российская газета. 2004 թ․ սեպտեմբերի 14.
- ↑ «Смотрите телевизор». Известия. 2007 թ․ մայիսի 18.
- ↑ «Набутов и Чурикова затеяли «Жестокие игры»». Комсомольская правда. 2010 թ․ փետրվարի 25.
- ↑ «Яна Чурикова: «Фабрика звезд» - это тоже жестокие игры»». Комсомольская правда. 2011 թ․ մարտի 17.
- ↑ «Светлый путь фабричной девчонки». Российская газета. 2006 թ․ հունիսի 2.
- ↑ «Яна Чурикова: «Бывает, стоишь на съемочной площадке, такая красивая, а поесть-то негде »». OK Magazine. 2007 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Если в музыке герой - ты гордись «Красной звездой»». Комсомольская правда. 2011 թ․ նոյեմբերի 23.
- ↑ «Яна Чурикова: "Никак не могу научиться дружить!"». Комсомольская правда. 2013 թ․ հուլիսի 31.
- ↑ «Яна Чурикова: о 16-летии MTV Россия, судьбах звезд канала и грандиозных планах». Woman.ru. 2014 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Яна Чурикова возглавила музыкальные каналы Viacom в РФ». MTV Россия. 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ «От эпохи славы - к "Минуте славы"». Известия. 2007 թ․ մայիսի 4.
- ↑ ««Анжи-Арену» откроет Андрей Малахов». Комсомольская правда. 2013 թ․ մայիսի 14.
- ↑ «Про Олимпиаду, новую жизнь MTV, и не только...». Эхо Москвы. 2014 թ․ մարտի 2.
- ↑ «Телеведущая Яна Чурикова стала мамой». Аргументы и факты. 2009 թ․ մայիսի 26.
- ↑ «Яна Чурикова рассталась с мужем Денисом Лазаревым - 7Дней.ру». 7Дней.ру. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յանա չուրիկովայի պաշտոնական կայքը
- Յանա Չուրիկովա на сайте peoples.ru
- Яна Чурикова: Голос разума. Интервью на сайте журнала «Интервью»
- Пост-новогоднее. Жанна Агузарова и Яна Чурикова
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Չուրիկովա» հոդվածին։ |
|