Ժյուլ Վալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյուլ Վալես
ֆր.՝ Jules Vallez
Ծննդյան անունֆր.՝ Jules Vallez
Ծնվել էհունիսի 11, 1832(1832-06-11)[1][2][3]
ԾննդավայրԼը Պյուի ան Վելե
Վախճանվել էփետրվարի 14, 1885(1885-02-14)[4][5][2][…] (52 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 5-րդ շրջան, Փարիզ[6]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Vallès
Գրական անունLa Chaussade, Jean La Rue և Jules Vallès
Մասնագիտությունլրագրող, գրող, վիպասան, ինքնակենսագիր, կոմունար և քաղաքական գործիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ և Ժորժ Կլեմեսոյի լիցեյ
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Child?, The Bachelier? և The insurrectionist?
ԱնդամակցությունԱռաջին ինտերնացիոնալ, Համայնքի խորհուրդ և Մասոնականություն[7]
Համատեղ ապրողԿարոլին Ռեմի[8]
Изображение автографа
 Jules Vallès Վիքիպահեստում

Ժյուլ Վալես (ֆր.՝ Jules Vallès, հունիսի 11, 1832(1832-06-11)[1][2][3], Լը Պյուի ան Վելե - փետրվարի 14, 1885(1885-02-14)[4][5][2][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ։ Հարել է պրուդոնիզմի ձախ թևին։ Առաջին ինտերնացիոնալի անդամ։ Երկրորդ կայսրության տարիներին հանդես է եկել բոնապարտական վարչակարգի դեմ։ «Փող» (1857) պարսավագրում դեմ է արտահայտվել ֆինանսիական պլուտոկրատիայի դեմ, պահանջել աշխարհի սոցիալական վերակառուցում։ Գրել է մտավորականության ծանր վիճակի («Անհնազանդներ», 1865, «Փողոց», 1866, ակնարկներ), կալվածատեր-ազնվականների դեմ գյուղացիների պայքարի («Ազնվական», 1869, հրատարակվել է 1932 թվականին, վիպակ) մասին։

1860-1870-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-1870-ական թվականներին հրատարակել է «Լա Ռյու» («La Rue»), «Լը փյոփլը» («Le Peup1е») դեմոկրատական թերթերը։ 1870 թվականի սեպտեմբեր 4-ի հեղափոխությունից հետո հիմնել է «Լը քրի դյու փյոփլը» («Le Cri du Peuple») թերթը, որն արգելվել է 1871 թվականի մարտի 12-ին և վերահրատարակվել կոմունայի ժամանակ։ Ժ.Վալեսը մասնակցել է 1871 թվականի մարտի 18-ի ապստամբությանը, ընտրվել է Փարիզյան կոմունայի և նրա լուսավորության հանձնաժողովի անդամ։ Կոմունայի պարտությունից հետո տարագրվել է Անգլիա։ «Լոնդոնյան փողոցը» (1884) ակնարկների գրքում և «Սովը Բյուզանսեում» (հրատարակվել է 1919 թվականին) վեպում մոտեցել է բանվոր դասակարգի պատմական դերի ըմբռնմանը։ 1880 թվականի ներումից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1883 թվականից նորից հրատարակել է «Լը ՔՐԻ դյու փյոփլը» թերթը։ Ժ. Վալեսի լավագույն ստեղծագործությունը «Ժակ Վենտրա» [մաս 1 «Երեխան» վերնագրով, 1879 (հրատարակվել է Ժան Լյա Ռյու կեղծանունով), մաս 2՝ «Բակալավր», 1881, մաս 3՝ «Ապստամբը», 1886 ] ինքնակենսագրական եռերգությունն է՝ նվիրված Փարիզյան կոմունայի նախապատմությանն ու պատմությանը։ Նա պայքարել է նատուրալիզմի և դեկադանսի դեմ («Իլյուզիոնիստները», 1867, հոդված), արվեստի առավելությունը տեսնում էր աշխատավոր մարդու շահերին ծառայելու («Ժողովրդական պոեզիա», 1881) և ժողովուրդների ազատագրմանը աջակցելու մեջ («Ժողովրդի զավակները», 1879

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Schlumberger B. Jules Vallès, un épisode peu connu(untranslated), 1933. — Vol. 8, Iss. 9. — P. 364—371.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Валлес Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. http://www.jlturbet.net/2014/04/godf-1er-mai-commune-de-paris-et-pere-lachaise.html
  8. https://books.google.fr/books?id=qa-IQwAACAAJ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 231
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Վալես» հոդվածին։