Ինչպես աստղերը Երկրի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Taare Zameen Parից)
Ինչպես աստղերը Երկրի վրա
հինդի՝ तारे ज़मीन पर, հինդի՝ Tāre Zamīn Par և ուրդու՝ تارے زمین پر
Երկիր Հնդկաստան[1][2]
Ժանրդրամա[3][4], մանկական ֆիլմ և երաժշտական ֆիլմ[5][6]
ԹեմաԱֆազիա
Թվականդեկտեմբերի 21, 2007[7][8][9][…]
Լեզուհինդի[10][11][12] և անգլերեն[13][14][15]
ՌեժիսորԱամիր Խան[16][4][17][…], Ամոլե Գուպտե[4] և Ռամ Մադհվանի
ՊրոդյուսերԱամիր Խան
Սցենարի հեղինակԱմոլե Գուպտե
ԴերակատարներԱամիր Խան[16][17][18][…], Դարշիլ Սաֆարի[16][17][18][…], Տիսկա Չոպրա[16][18], Վիպին Շարմա[16][18], Սաչետ Ենգինիր[18], Թանայ Չեդա[18][19], Girija Oak?[18], Մեգնա Մալիք[18], Սոնալի Սաչդև[18], Մ․ Կ․ Ռաինա, Gurkirtan? և Աբհիշեկ Բաչչան[18]
ԵրաժշտությունԼոու Մենդոսա, Շանկար Մախադևան, Շանքար Էհսան-Լոյ և Էհսան Նուրանի
ՄոնտաժԴիփա Բհատիա
Պատմվածքի վայրՄումբայ
Նկարահանման վայրՄումբայ
ԿինոընկերությունAamir Khan Productions և PVR Pictures
Տևողություն165 րոպե
IMDbID 0986264
ԿինոՊոիսկID 280562
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=q9o6smDsoOE

«Taare Zameen Par» (հինդի՝ «तारे ज़मीन पर», հայերեն՝ «Ինչպես աստղերը Երկրի վրա», անգլ.՝ «Like Stars on Earth», ռուս.՝ «Звёздочки на земле»), 2007 թվականի հնդկական (բոլիվուդյան) դրամա, Աամիր Խանի առաջին ռեժիսորական աշխատանքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշաան Ավաստիի ներաշխարհը, որը լցված է գույներով, թռչող կենդանիներով և բուռն երեխայական երևակայության այլ արարածներով, վատ է ընկալվում մեծերի կողմից, ովքեր նրանից պահանջում են ճշտապահություն, լավ ուսում և գնահատականներ՝ այն ամենը, ինչ նա չի կարող անել նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում։ Ծնողների համբերությունն ավարտվում է, և նրանք Իշաանին տեղափոխում են գիշերօթիկ դպրոց, որպեսզի նրան կարգապահություն սովորեցնեն։ Նույնիսկ ընկեր գտնելով՝ Իշաանը սկսում է տառապել էլ ավելի շատ։ Մի օր դպրոց է գալիս նկարչության նոր ուսուցիչ Ռամ Նիկումբը, ով հասկանում է երեխայի խնդիրները և նրա մոտ դիսլեքսիայի ախտանշաններ հայտնաբերում։ Ուսուցիչը զբաղվում է երեխայի հետ, նրան նոր ուժ տալիս և Իշաանը փոխվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարշիլ Սաֆարի - Իշաան Ավաստի
  • Աամիր Խան - Ռամ Շանկար Նիկումբ
  • իսկա Չոպրա - Մայա Ավաստի, Իշաանի մայրը
  • Վիպին Շարմա - Նանդկիշոր Ավաստի, Իշաանի հայրը
  • Սաչետ Էնջինիր - Յոհան Ավաստի, Իշաանի եղբայրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]