Բոլիվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոլիվուդ (հինդի՝ बॉलीवुड, ուրդու՝ بالیوڈ, անգլ.՝ Bollywood), Հնդկաստանի Մումբայ քաղաքի (նախկինում՝ Բոմբեյ) կինոարդյունաբերության կենտրոնն է։ Անվանումը որոշվել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի՝ Հոլիվուդի համանմանությամբ։ Անվանումը ստացել են Բոմբեյ և Հոլլվուդ անվանումներից։[1][2][3]

Բոմբեյի կինեմատոգրաֆիայի, Հոլիվուդի և Բոմբեյի խաչասերված՝ Բոլիվուդ անվանմամբ 1970-ական թվականներին կնքել է հնդիկ կինոքննադատներից մեկը։ Բոլիվուդի կինոնկարները ունեն մի քանի բնորոշ առանձնահատկություններ։ Դրանց մի մասը մյուզիքլ է, այսինքն ֆիլմի սյուժեում ընդգրկված են երաժշտական համարներ։ Երկու մասի բաժանված կինոնկարը շարունակվումէ մոտ 4 ժամ։ Սյուժեներում կիրառվում են հնդկական դասական թատրոնին բնորոշ թեմաներ. չարի դեմ բարու պայքարը, սիրո պայքար և այլն։ Բացի այդ, հայտնի է, որ Բոլիվուդի պրոդյուսերները աշխատում են ինչպես Հնդկաստանի, այնպես էլ ողջ Ասիայի և Աֆրիկայի լայն զանգվածնէրի համար։

Բոլիվուդի ամենահայտնի կինոստուդիաները համարվում են Filmalaya և Film City, որոնք գտնվում են Մումբայի հյուսիսային մասում։ Բոլլիվուդի կինոստուդիաներում տարեկան նկարահանվում են շուրջ 200 կինոնկարներ, հիմնականում Հինդի լեզվով, ավելի քիչ՝ ուրդու և պանջաբի լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել]