Sur (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sur
իսպ.՝ Sur[1]
Տեսակգրական ամսագիր
Լեզուիսպաներեն[1]
Հիմնադրվել է1931
ՀիմնադիրՎիկտորյա Օկամպո
Երկիր Արգենտինա
Հրատարակման վայրԲուենոս Այրես
ISSN0035-0478
OCLC610401906
 Sur (revista) Վիքիպահեստում
Sur ամսագրի հիմնադիր Վիկտորյա Օկամպոն ամսագիրը ձեռքում

«Սուր» (իսպ.՝ Sur, բառացի՝ Հարավ), միջազգային գրական ամսագիր։ Հիմնադրվել է Բուենոս Այրեսում։ Հիմնադիրն է արգենտինացի գրող Վիկտորյա Օկամպոն։ Թողարկվել է ավելի քան վաթսուն տարի (1931-1992)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագիր ստեղծելու գաղափարը Խոսե Օրտեգա ի Գասետինն է։ Առաջին համարը լույս է տեսել 1931 թվականի ամռանը։ Այն կազմված էր արտասահմանյան խորհրդից, որը կազմում էին ամաշխարհային գրականության այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են՝ Էռնեստ Անսերմետ, Դրիե Լա Ռոշել, Լեո Ֆերերո, Վալդո Ֆրանկ, Պեդրո Հենրիկես Ուրենա, Ալֆոնսո Ռեյես, Ժյուլ Սյուպերվիել և Խոսե Օրտեգա ի Գասետը։ Ամսագրի խմբագրական խորհրդի անդամներն էին՝ Խորխե Լուիս Բորխեսը, Էռնեստո Սաբատոն, Էդուարդո Ջ. Բուլրիխը, Օլիվերիո Ժիրոնդոն, Ալֆրեդո Գոնսալես Գարանոն, Էդուարդո Մալեան, Մարիա Ռոզա Օլիվերը և Գիլերմո դե Տորեն։

Իր ստեղծման օրվանից ամսագրին թղթակցել են բարձր մակարդակի գործիչներ՝ ինչպես արգենտինացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Մասնավորապես, Խորխե Լուիս Բորխես, Ադոլֆո Բիոյ Կասարես, Խոսե Բյանկո, Վալդո Ֆրանկ, Վալտեր Գրոպիուս, Ալֆոնսո Ռեյես Օչոա, Խոսե Օրտեգա ի Գասեթ, Պեդրո Հենրիկես Ուրենա, Օկտավիո Պազ, Ժյուլ Սուպերվիելլե, Ռամոն Գոմես դե լա Սեռնա, Էդուարդո Մալեա, Էռնեստո Սաբատո, Ֆեդերիկո Գարսիա Լորկա, Գաբրիել Գարսիա Մարկես, Գաբրիելա Միստրալ, Սիլվինա Օկամպո, Պաբլո Ներուդա և շատ ուրիշներ։

Խմբագրության քարտուղարներ էին՝ Գիլյերմո դե լա Տորե, Խոսե Բյանկո, Սիլվինա Օկամպոն, Ռայմունդո Լիդա, Էռնեստո Սաբատո, Մարիա Լուիզա Բոմբալ, Պելեգրինա Պաստորինո, Նիկոլաս Բարիոս Լինչ և Էնրիկե Պեցզոնի։

Վիկտորիա Օկամպոյի շնորհիվ հրատարակությունն աչքի է ընկել ինքնատիպությամբ և ավանգարդիզմի շնչով։

Ընդհանուր թվով թողարկվել են թվով 372 ամսագրեր։ Ամսագրի վերջին համարը՝ 371, լույս է տեսել 1992 թվականին՝ 1979 թվականին Վիկտորիայի մահից մի քանի տարի անց։ Գոյության վերջին քսանվեց տարիների ընթացքում յուրաքանչյուր համարի տեսքն ավելի ու ավելի էր տարբերվում, քան նախորդները։ Այսպիսով, իր գագաթնակետին, 1931-1966 թվականներին, ամսագրի 305 համար է լույս տեսել, իսկ հաջորդ քսանվեց տարիների ընթացքում տպագրվել է ընդամենը 67 համար։

Ամսագիրը առանցքային հարթակ է եղել արգենտինական և համընդհանուր հասարակության խնդիրների վեճերի և գաղափարական բանավեճի համար։ Ամսագրում արտացոլվել է մոդեռնիզմը կամ արդիականությունը գրականության մեջ և արվեստում, որը նաև հրատարակչական իր տարբերանշանի (դեպի հարավ ցույց տվող սլաք) և հիմնադրի մեծ գումարների ներդրման շնորհիվ ներգրավել է միջազգային մտքի ավանգարդ հեղինակներին

Sur հրատարակչությունը հրատարակել է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Էդուարդո Մալեայի, Խուան Կառլոս Օնետտիի, Ալֆոնսո Ռեյես Օչոայի, Օրասիո Կիրոգայի, Ադոլֆո Բիոյ Կասարեսի, Օլդոս Հաքսլիի, Կարլ Գուստավ Յունգի, Վիրջինիա Վուլֆի, Վլադիմիր Նաբոկովի, Ժան-Պոլ Կերակ Սարտրի, Ջեք Քերուակի, Ալբեր Կամյուի գրքերը։

Քաղաքական և փիլիսոփայական ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sur ամսագիրը ինտելեկտուալության և մտքի հետ կապող օղակ էր Արգենտինայի և Իսպանական Ամերիկայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև, որը որոշիչ ազդեցություն ունեցավ համաշխարհային մշակույթի վրա 1930-1970-ական թվականներին։ Ամսագիրը նաև մեծապես մասնակցել է գաղափարախոսական, փիլիսոփայական, քաղաքական քննարկումներին։ Տպագրել է ազդեցիկ հոդվածներ, որտեղ խոսվում էր գաղափարախոսության, փիլիսոփայության և քաղաքականության մասին։

Ունեցել է հստակ հականացիստական նկարագիր։ Միաժամանակ մեծ տնտեսական խնդիրներ է ունեցել ամսագրի վրա կատարած մեծ ներդրումների պատճառով․ ամսագրի 25-ամյակին 85,000 արգենտինական պեսոյի զուտ վնաս ուներ[3]։

Խոսե Բյանկոն խմբագրության քարտուղար էր 1938-1961 թվականներին, այն տարին, երբ Վիկտորյա Օկամպոն որոշեց հեռացնել նրան իր պաշտոնից Կուբա կատարած այցի համար, որտեղ հաղթանակել էր Կուբայական հեղափոխությունը, և «Ամերիկաների տան մրցանակ» (Casa de las Américas) գրական մրցույթում ժյուրիի անդամ լինելու համար։ Մրցանակ, որին Օկամպոն չէր հրավիրվել։ Այդ մրցանակը գեղագիտականորեն և գաղափարապես հակադրվում էր Վիկտորիա Օկամպոյի աշխատանքին[3], որը մրցակցում էր «Contorno»[4] Արգենտինյան ամսագրի խմբագիրներ Իսմայել և Դեյվիդ Վինյաների հետ, որոնք դեմ էին «Sur ամսագրի մշակութային օլիգարխիայի ստեղծմանը»[5]։

Sur ամսագիրը հստակ հակապերոնիստական բովանդակություն է ստացել և տոնել է Արգենտինայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնի կառավարության տապալումը պետական հեղաշրջման արդյունքում, որը հայտնի է 1955 թվականի Ազատագրական հեղափոխություն։ Ահա թե ինչպես է քննադատել պերոնիստ նկարիչ Դանիել Սանտորոն 2006 թվականին.

Գաուչոները, գյուղական պեոնները, աղախինները, Բուենոս Այրեսի բանվորները և գավառական մորոչոները ամբոխ էին, որը հակված էր անժուժակլության և անճաշակությունների, ծանր բեռ էր Ամերիկայի խորքից, որը սպառնում էր շրջել Հարավային վեկտորի ուղղությունը, որը ներկայացված էր ամագրի շապիկին, որն այն ժամանակ իրականացնում էր մշակութային և լավ ճաշակի կուրատորությունը։ Այս ամսագրի տարբերանշանը հյուսիսից դեպի հարավ ուղղված վեկտոր էր՝ խորհրդանշականորեն ցույց տալով ազդեցությունների և հոմոլոգիաների ընդունված ուղղությունը։ Պերոնիզմի ներդրած քաղաքական և մշակութային նորույթների շարքը ձևավորեց անցանկալի էսթետիկ ծրագիր, որը կարող էր հակադարձել ազդեցությունների վեկտորի ուղղությանը, որը կառաջացներ աղտոտող մակընթացություն դեպի հետպատերազմյան իրականության ակտիվ ջրեր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0035-0478
  2. «Sur». catalogo.bn.gov.ar (Ամսագրի ամբողջական տեքստային թվայնացված հավաքածու (1931-1992)). Biblioteca Nacional. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 «Colección J.J. Hernández-J. Bianco | Universidad Torcuato Di Tella». www.utdt.edu. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  4. «CONTORNO - americalee» (իսպաներեն). 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  5. «"La cultura argentina es un espejismo"». web.archive.org. 2016 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  6. Sur. Estudio de la revista literaria Argentina y de su papel en el desarrollo de una Cultura, 1931-1970 (Spanish Edition) Paperback

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chiappini J.O. Borges y la revista Sur. Rosario: Zeus Editora, 1994
  • Sitman R. Victoria Ocampo y Sur: entre Europa y América. Tel Aviv: Universidad de Tel Aviv; Argentina: Lumiere, 2003

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sur (ամսագիր)» հոդվածին։