Mortal Kombat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mortal Kombat-ի վիշապի լոգոն

Mortal Kombat-ը (կրճատ` MK,(Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն) հայերեն` Մահացու ճակատամարտ) բեստսելլեր համարվող մարտարվեստային համակարգչային խաղերի շարք է, որն ստեղծվել է ծրագրավորողներ Էդ Բունի և Ջոն Տոբիասի կողմից:

Mortal Kombat-ի առաջին չորս խաղերը` լրացումներով հանդերձ, թողարկվել են Midway Games ստուդիայի կողմից` սկզբնականում որպես արկադային խաղեր, որից հետո արդեն Acclaim Entertainment ընկերության միջոցով խաղերը թողարկվում են նաև տնային խաղահամակարգերի համար: Midway-ի սնանկացումից հետո` 2009թ.-ի հունիսին «Mortal Kombat» ապրանքանիշը ձեռք է բերվում Warner Bros. ընկերության կողմից:[1]

Mortal Kombat-ի ստեղծումը և նախնական ներշնչվածությունը կապվում է հայտնի մարտարվեստային դերասան Ժան-Կլոդ Վան Դամի անվան հետ: Առաջին Mortal Kombat-ի ստեղծմանը հաջորդում են նույնանուն հեռուստատեսային և գեղարվեստային ֆիլմերի, մուլտֆիմերի, պատկերապատումների թողարկումը:

Ամենաառաջին խաղերը, որոնք են` Mortal Kombat-ը, Mortal Kombat II-ը, Mortal Kombat 3-ը, Ultimate Mortal Kombat 3-ը և Mortal Kombat Trilogy-ն, ստեղծվել են երկչափ (2-D) անիմացիոն ռեժիմով, իսկ խաղերի գեյմփլեյում առկա էին միայն հետևյալ հարվածային հնարավորությունները. բարձր բռունցqով հարված, ցածր բռունցքով հարված, բարձր ոտքով հարված, ցածր ոտքով հարված և բլոկ (դիմադրում):

Mortal Kombat-ներում առկա է Fatality (ժարգոնում` ֆատալեցի) կոչվող տխրահռչակ երևույթը, որն իրենից ներկայացնում է կերպարի վերջին հարվածը կամ հնարքը: Fatality-ները գրաֆիկական բռնություններ են, և բոլոր կերպարներն ունեն իրենց սեփական fatality-ները: Հենց դրանց պատճառով էլ ստեղծվում է ESRB համակարգչային խաղերի վարկանիշային համակարգը, ըստ որի Mortal Kombat-ը խորհուրդ չի տրվում խաղալ 17 տարեկանից ցածր անձանց` առկա դաժանության և բռնության չափազանց մեծ չափաբաժնի պատճառով:[2][3]

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով