Ultimate Mortal Kombat 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ultimate Mortal Kombat 3

Ultimate Mortal Kombat 3 poster.jpg

Մշակող Midway
Հրատարակիչ Midway
Սերիայի մաս Mortal Kombat
Թողարկման թվական
Շարժիչ Արկադա, Sega Saturn, Mega Drive/Genesis, SNES, Game Boy Advance, Xbox 360, Xbox Live Arcade (XBLA), PlayStation 2, Nintendo DS, IOS, Microsoft Windows
Ժանր Մենամարտային
Խաղի ռեժիմ Միակառավարում
Բազմակառավարում

«Ultimate Mortal Kombat 3», մենամարտային վիդեոխաղ, որը մշակվել և թողարկվել է «Midway» ստուդիայի կողմից՝ 1995 թվականին՝ սկզբնապես «Sega Mega Drive» պլատֆորմայի համար։ Կան նաև խաղի այլ տարբերակներ ևս։ Խաղը «Mortal Kombat» խաղաշարերում հաջորդում է «Mortal Kombat 3»-ին։

Նախատեսված է ինչպես մեկ, այնպես էլ երկու ջոյստիկով խաղալու համար։ Առանձնանում են խաղալու երեք բաժիներ, որոնք են՝ խաղ երկու հոգով, խաղ չորս հոգով և խմբակային ութ հոգանոց խաղ։ Այս խաղի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդ կերպարը խաղում է շատ հավասարակշռված և հաշվարկված, ինչը բացակայում է «Mortal Kombat»-ի նախորդ տարբերակներում։ Առանձնանում է մենամարտի նոր վերջնարդյունք՝ Brutaliti (հայերեն՝ կոշտություն), որն իրենից ներկայացնում է տվյալ կերպարի բոլոր կոմբինացիաների համադրում, ինչը տանում է հակառակորդին ոչնչացման։ Մյուս կարևոր առանձնահատկությունը նոր կերպարների ավելացումն է։ Այս տարբերակում բացակայում է Շիվան, ավելացվել են նոր մարտադաշեր, որոնցից երեքում առկա են ֆոնային առանձնահատկություններ

Սցենարը[խմբագրել]

Խաղի սյուժեն համընկնում է «Mortal Kombat 3»-ի սյուժեին։

Կերպարներ[խմբագրել]

Խաղում բացի Շիվայից առկա են նախորդ՝ MK 3-ի բոլոր կերպարները։ Նոր կերպարներն են Ռեպտայլը, Էռմակը, Սկորպիոնը, Սաբ Զիրոն (դիմակով), Կիտանան, Ջեյդը, Միլենան, Ռեյնը և Նուբ-Սայբոտը։ Բացի հիմնական կերպարներից կան նաև գաղտնի կերպարներ, որոնց խաղի մեջ ներառելու համար անհրաժեշտ են որոշ չիտ-կոդեր։ Այդ կերպարներն են Սմոկ-մարդը և Քամելեոնը։ Բոսսային կերպարներն են Մոտառոն և Շաո Կանը։

Արտաքին հղումներ[խմբագրել]