EMedia.am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
eMedia.am
29f3c6ea2d1378afcd7675d7841998fe.jpeg

լրատվական պարբերական
www.emedia.am
Տիպ լրատվական, համացանցային պարբերական
Գրանցում Երևան
Լեզու(ներ) հայերեն,
Սերվերի տեղագրություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա, Լոնդոն[1]
Հեղինակ(ներ) Սեդրակ Մկրտչյան
Ընթացիկ կարգավիճակ գործող
Հեռախոս (+37410) 563511

eMedia.am, լրատվական, էլեկտրոնային պարբերականը ստեղծվել է 2011 թվականին բլոգեր, ֆոտոլրագրող, դիզայներ Սեդրակ Մկրտչյանի կողմից[2]։ Lրատվականը տեղեկություններ է հաղորդում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սփյուռքի հասարակական, քաղաքական և տնտեսական իրադարձությունների մասին։

Պատմություն[խմբագրել]

Կայքը սկսել է գործել 2011 թվականի ապրիլ ամսից։ Սկզբնական շրջանում լրատվականն ուներ հստակ ուղղվածություն դեպի սոցիալական ցանցերն ու բլոգոլորտը։ Լրահոսում բավականին լայն տեղ էին հատկացվում հայտնի բլոգերների գրառումներին ու facebook, ինչպես նաև twitter-յան հրապարակումներին։ 2012 թվականին կայքը կրեց փոփոխություններ, մասնավորապես ամբողջությամբ նորացվեց նրա առաջին՝ մեկնարկային էջը։ Դրա հետ միաժամանակ սկսեց գործել ռուսերեն տարբերակը։

Նույն տարվա վերջում արդեն կայքը կրկին՝ երրորդ անգամ փոխեց մեկնարկային էջն ու արտաքին տեսքը և ունի այն պատկերն, ինչ այժմ։ 2012-ի ամռանը լրատվականը որոշակիորեն փոխեց լուրերի մատուցման քաղաքականությունն, ավելի մեծ ուշադրություն դարձնելով հեղինակային նյութերին ու ավելի հազվադեպ տեղադրելով առանձին բլոգային և սոցցանցային գրառումներ, թեև մինչև 2013 թվականը կայքում շարունակում են գործել առանձին բաժիններ՝ բլոգերից և սոցցանցերից։

  • 2012 թվականի գարնանից կայքը տեղադրում է հեղինակային ֆոտոշարքեր։
  • հայկական առցանց լրատվական դաշտում առաջիններից մեկը սկսեց արտադրել և ներկայացնել սեփական ինֆոգրաֆիկաներ։ Առաջին ինֆոգրաֆիկան հրապարակվել է 2012 թվականի մայիս-ին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ[3]։
  • 2012 թվականի ձմռանից դադարեց գործել կայքի ռուսերեն տարբերակն ու այն ամբողջությամբ անցավ միայն հայերեն-ին։

2014 թ. փետրավր ամսվա դրությամբ կայքն ունենում օրական մոտ 13 000 այցելու[1]։

Լրատվական ոճ[խմբագրել]

Նախագծեր[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 «EMedia.am կայքի ինֆոն»։ Wolfram Alpha։ http://www.wolframalpha.com/input/?i=EMedia.am։ Վերցված է 18.02.2014։ 
  2. "«Սեդլրատու ՍՊԸ»" https://www.e-register.am/am/companies/204913
  3. http://www.emedia.am/hy/1336383866/ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Ինչպես բաշխվեցին ձայները