Cineuropa

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cineuropa
Изображение логотипа
cineuropa.org(անգլ.)(իսպ.)(ֆր.)(իտալ.)
ՏեսակՊորտալ
Շտաբ կայանԲրյուսել
Լեզուիտալերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն
Բացված2002
 Cineuropa Վիքիպահեստում

Cineuropa — կինեմատոգրաֆին ու տեսաձայնային արտադրանքին նվիրված եվրոպական առաջին քառալեզու (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն) վեբ հարթակը / վեբ պորտալը[1][2]։

Ամենօրյա ռեժիմով թարմացվող կայք է, ունի բավականին մեծ լսարան, որտեղ ընդգրկված են ինչես կինոասպարեզի մասնագետներ, այնպես էլ սովորական կինոդիտողներ։

Հրապարակվում են նորություններ, կինոնկարների ու կինոփառատոնների մասին գրախոսություններ, մեկնաբանություններ, հարցազրույցներ, վերլուծական բնույթի ամենատարբեր նյութեր։ Կա կինոնկարների վերաբերյալ տվյալների բազա[2]։.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2002 թվականին Italia Cinema գործակալության նախաձեռնությամբ, մի կազմակերպության, որի առաքելությունը իտալական կինոյի առաջխաղացումն է արտասահմանյան երկրներում։ Նորաստեղծ պորտալի գրասենյակը հետագայում Հռոմից տեղափոխվել է Բրյուսել։

Cineuropa մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2009 թվականից՝ գործընկերների կազմակերպած փառատոներում[3] շնորհվում է նաև Cineuropa մրցանակը[4]։ Այդ պարգևը տրվում է այն կինոնկարներից լավագույնին, որոնք ստեղծվել են Creative Europe[en] կամ Eurimages ծրագրերին մասնակցող որևէ երկրի կողմից կամ վերջինիս հետ համագործակցելով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին կայքին՝ որպես կինոարդյունաբերության նորությունների լավագույն աղբյուրի, տրվել է Giornale dello Spettacolo ամսագրի մրցանակը[5][6]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ամիս կայք է այցելում մոտավորապես 600 000 մարդ, որոնց մեծ մասը Իսպանիայից, Ֆրանսիայից և ԱՄՆից են[7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mission — Cineuropa». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 «About the Company» (անգլերեն). dokweb.net. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  3. «Partners — Cineuropa». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Cineuropa Award — Cineuropa». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Cineuropa wins Giornale dello Spettacolo award for best film industry news source — Cineuropa». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «Industria del Cinema a Sorrento per le Giornate professionali». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. Cineuropa.org — Анализ конкурентов — SpyMetrics
  8. Cineuropa.org Traffic, Demographics and Competitors — Alexa Alexa Internet
  9. Аналитика трафика и доля рынка cineuropa.org — Similarweb SimilarWeb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Cineuropa» հոդվածին։