Կասկադային ոճաթերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է CSSից)

CSS (Cascading Style Sheets), կայքին ձևավորում տալու համար օգտագործվող տեխնոլոգիա: CSS-ը հիմնականում օգտա•ործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի ձևավորման համար, սակայն կարող է նաև օգտագործվել ցանկացած տեսակի XML ֆորմատի դոկումենտների համար, ներառյալ SVG և XUL: Նկարագրություն CSS-ը օգտագործվում է վեբ-էջեր նախագծողների կողմից գույները, տառատեսակները, գտնվելու վայրը և այլ նկարագրություններ տալու համար: CSS-ի հիմնական նպատակը հանդիսանում է այն որ դրա օգնությամբ առանձնացվում են դոկումենտի պարունակությունը և նրա նկարագրությունը, դրանով իսկ էջին հաղորդվում է մատչելիություն, ճկունություն և նրա նկարագրությունը կառավարելու հնարավորություն, ինչպես նաև նվազեցնում է կոդում կրկնվելը և այն բարդացնելը: Բացի այդ CSS-ը թույլ է տալիս տվյալ դոկումենտը ներկայացնել տարբեր ոճերով: Էջի արտածման ժամանակ CSS-ը կարող է վերցվել տարբեր աղբյուրներից` Հեղինակային ոճեր`

  • Inline-ոճ, երբ HTML դոկումենտի կոդի մեջ նշվում է ոճը style ատրիբուտի միջոցով:
  • Ներկառուցված ոճ` CSS-ի բլոկներն են գտնվում HTML դոկումենտի կոդի մեջ:
  • Արտաքին ոճ` այսինքն ստեղծվում է առանձին .css ֆայլ, որում հղվում է մեր դոկումենտը:

Օգտագործողի ոճեր`

  • Լոկալ CSS ֆայլ, որը նշվում է օգտագործողի կողմից` զննարկիչի կարգավորումներում:

Զննարկիչի ոճ

  • Ստանդարտ ոճ է, որը տրվում է օգտագործվող զննարկիչի կողմից լռելյան պայմանով:

Սխեմատիկորեն ոճը նկարագրվում է հեևյալ կերպ` Նշիչ. նշիչ{ Հատկանիշ: արժեք; Հատկանիշ: արժեք; Հատկանիշ: արժեք; Հատկանիշ: արժեք; } Ստանդարտ CSS-ը որոշում է առաջնայությունները, հետևյալ հերթականությամբ`

  1. Հատկանիշը նշված է !important-ի օգնությամբ;
  2. Ոճը նշված է հենց տեգում;
  3. Իդենտիֆիկատորների քանակը(#id) նշիչում;
  4. Կլասների (.class) և կեղծ կլասների(:pseudoclass) քանակը նշիչում;
  5. Նշիչում տեգերի անունների քանակը:

Բացի այդ նշանակություն ունի նաը նկարագրման հատկանիշների հարաբերական հերթականությունը` ավելի ուշ գրված հատկանիշն առաջնայնություն ունի: Ոճերի աղյուսակների օրինակ.

p {
  font-family: "Garamond", serif;
} 
h2 {
  font-size: 110 %;
  color: red;
  background: white;
}
#news p {
  color: blue;
}

Այստեղ բերված է 3 կանոն p, h2 և #news p նշիչների համար: Առաջին երկու կանոններում HTML-ի պարբերության և վերնագրի համար նշանակվում են ոճեր, ըստ որոնց պարբերությունը կարտածվի Garamond տառառեսակով, կամ եթե այդ տառատեսակը հասանելի չէ, որևէ այլ տառատեսակով (serif) տիպի: Երկրորդ դասի վերնագիրը կարտածվի կարմիր տառերով, սպիտակ ֆոնով և մեծացված տառաչափով: Երրորդ կանոնը վերաբերվում է այն պարբերություններին, որոնք գտնվում են #news id ունեցող էլեմենտների մեջ: