Հիպերհղում
Հիպերհղումը, կամ հիպերկապը, կամ պարզապես հղումը մի հնարավորություն է, որ թույլ է տալիս մի փաստաթղթից ավտոմատ կերպով անցնել մեկ ուրիշ կապված փասթաթղթի։ Հղումները օգտագործվում են հիմնականում կայքերում, որպեսզի թույլ տան անցումը մեկ այլ կայք՝ միայն մեկ սեղմման շնորհիվ։
Սկզբնակետ և թիրախ [խմբագրել]
Հղումը ունի սկզբնակետ և նպատակակետ՝ թիրախ։ Սկզբնակետի մասնիկի ակտիվացումը թույլ է տալիս ավտոմատ կերպով անցնելու նպատակակետին։
Հղման սկզբնակետը սովորաբար բառ, նախադասությունն, նկար, կամ դրանցից որևէ մեկի մասնիկ է հիպերտեքստային փաստաթղթում։ Նպատակակետը կարող է լինել ինչպես մի այլ փաստաթուղթ (ընդ որում այդ պաստաթղթի սկիզբը, կամ ցանկացած մասը), այնպես էլ նույն փաստաթղթի մի այլ մաս։ Որոշ հիպերտեքստային համակարգեր չեն կարող երաշխավորել նպատակակետի հավաստիությունը, գոյությունը, և հաճախ այս դեպքերում հանդիպում ենք հիպերկապերի, որ անվանում են կտրված, կոտրած կամ անհասանելի։
Տես նաև [խմբագրել]
| Սա Համացանցի, նրա ստանդարտների և պրոտոկոլների մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |