Բացվող թեգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեգ, թեգեր (երբեմն թէգ, անգլ.՝ tag — հրաման, կարդացվում է tæg, ավելի ճիշտ անունը` նկարագրող (descriptor)[1][2][3][4]): SGML (HTML, WML, AmigaGuide, XML լեզվաընտանիք) — հիպերտեքստի տարրերի նշագրում։ Բացվող թեգը ունի սկիզբ և ավարտ, որոնց միջև գրված տեքստն ստանում է համապատասխան հատկություն։ Օրինակ, (small) մեկնարկի թեգն ունի նաև ավարտի՝ /small թեգ, որն անգլերեն small — փոքր բառից է և նրա մեջ գրված տեքստը փոքր տոռերով է արտածվում, իսկ big և /big թեգերի միջև գրված տեքստը կարտածվի մեծ չափերով։

Թեգերի հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար կիրառվում են զույգ թեգեր, որոնց անվանում են նաև մեկնարկի և ավարտի թեգեր։ Կան նաև միայնակ թեգեր։ Обычно используются парные теги — открывающий, или начальный, и закрывающий, или конечный. Возможно также применение одиночного тега. Օրինակ, պարբերության առանձնացման համար կարելի է գրել՝ <p> և </p>, սակայն կարելի է գրել նաև <p>.: Եթե գործ ունենք դատարկ թեգի հետ, օրինակ, <HR></HR> թեգերի գրառման փոխարեն կարելի է գրել նաև <HR/>: Թեգերի հավաքածուներն ու մեկնաբանությունները սահմանվում են W3C կազմակերպության կողմից։ SGML լեզվում կարելի է թեգերը փոխարինել այլ սիմվոլներով, օրինակ, ձևավոր փակագծերով, բայց ուրիշ ենթաբաժիններում( օրինակ, HTML և XML), այս հնարավորությունը բացակայում է։ Բացի այդ, կան տարբեր լեզուների ենթահամակարգեր, որոնք քիչ հնարավորություններ ունեն։ օրինակ, Օրինակ, վեբ ֆորումների ու հայտարարությունների վահանակների համար օգտագործում են BBCode նշագրման լեզուն, որի թեգերը սահմանափակվում են քառակուսի փակագծերով՝ [ ]: Օրինակ, [url="http://ru.wikipedia.org"]Русская Википедия[/url] - հղում է BBCode լեզվին, որը նշում է ռուսկան վիքիպեդիան[5]։

Թեգեր և տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեգի մեջ ներառված ամբողջ տեքստը, թեգերի հետ միասին անվանում են տարր։ Իսկ զույգ թեգերի մեջ ներառված տեքստը կոչվում է տարրի բովանդակություն։ Տարրի բովանդակությունը կարող է ներառել ցանկացած տեքստ, ներառյալ այլ տարրեր։

Ատրիբուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեգը կարող է ունենալ հատկություններ՝ատրիբուտներ, որոնք տեքստին կարող են լրացուցիչ հատկություններ հաղորդել։ դրանք ունեն հատուկ գրելաձև, օրինակ, տեքստի որևէ բառ կամ հատված կարելի է ներկայացնել այլ տառատեսակով, որի համար կկիրառվեն <font> թեգերը և կցուցվեն այդ թեգի մեջ տառատեսակն ու տառաչափը՝ <font face="Times, Arial, Courier" size=4> Ֆորմատավորված տեքստ </font>:

Փաստաթղթի տարրեի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեգիի անունը սահմանում է տարրի «տիպը»։ HTML կոդում, որպես կանոն, թեգը նշվում է տեքստի այն հատվածի համար, որը ենթակա է փոփոխության։ Օրինակ, «i» թեգը (օրինակ <i> շեղագիր տեքստ</i>) որոշում է, որ բրաուզերում տվյալ հատվածի համար նշված է «շեղ» ոճը։ XML- ն ավելի ճկուն ստանդարտ է։ Թեգի անունները, որ չեն կարգավորել ծրագրի կոդում,կարելի է ենթարկել փոփոխությունների (այցելեք XML.)
Օրինակ, մենք ինքներս կարող ենք որոշել, թե «person» անունով թեգը ինչ տարրեր կարող է հատկորոշել XML կոդում, ինչպես անունը և հայրանունը, այնպես էլ ծննդյան թիվը, որպես տվյալ անձի մասին տեղեկատվության մաս։

  • XML: <person> Հակոբ Հակոբյան <year> 1984 </year></person> լրացուցիչ հատկություններ CSS-ում <person> ունենան որոշակի գույն։
  • HTML:<div name="person"> Հակոբ Հակոբյան, 1984 </ div> կոդում թեգերի հետ աշխատանքն ավելի սահմանափակ է։

Այսպիսով, HTML-ն իրենից ներկայացնում է ո՛չ կառուցվածքային ծրագրային կոդ, իսկ XML փաստաթուղթն ունի հիերարխիկ կառուցվածք, որը թույլ է տալիս մշակել փաստաթուղթը. տվյալների տրանսֆորմացում, իրականացնել փաստաթուղթի համապատասխան տարրերի որոնում և այլն։

Տարրի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային կոդում գործում է գրառման խիստ կանոնակարգ։ Այն չպահպանելը կհանգեցնի բրաուզերի աշխատանքի խանգարմանն ու աշխատանքի անարդյունավետության։ Զույգ կամ բացվող թեգերի հետ շխատելիս պետք է հիշե, որ, եթե մի քանի թեգեր ենք կիրառել տվյալ գրառման մեջ, ապա ամենավերջում փակվում է այն թեգը, որը գրառվել է ամենասկզբում։ Այս անալոգիայով էլ փակվում են մյուս թեգերը[6]։ Օրինակ՝

  1. սխալ է <a><b></a></b> գրառումը
  2. Ճիշտ է <person><i>Անուն Ազգանուն</i></person> գրառումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. Ю. ЛЕКСИН, Д. В. МИТРОФАНОВ. ОСНОВЫ ВЕБ-ПРОГРАММИРОВАНИЯ = Министерство образования и науки Российской Федерации. Федеральное агентство по образованию / зав. кафедрой профессор С.М. Аракелян. — Кафедра физики и прикладной математики. — Владимирский государственный университет: Ред.-издат. комплекс ВлГУ, 2005. — 28 с. — (Методические указания к лабораторным работам по дисциплине «Программирование для Интернет и веб-дизайн»). — 100 экз.(չաշխատող հղում)
  2. Полонская Е. Л. рус. // Язык HTML. Самоучитель / Диалектика. — М.: Вильямс, 2003. — С. 20. — 320 с. — 4000 экз. — ISBN 5-8459-0466-8
  3. Современная энциклопедия. — 2000.
  4. М. В. Спека. Создание Web-сайтов / А. В. Слепцов. — рус. — М.: Вильямс, 2007. — 288 с. — (Самоучитель.). — ISBN 978-5-8459-0967-1
  5. такие теги c атрибутами есть: ref, div. «Словесных» и того больше: reflist, references, code, nowiki и т. д. И вообще не стоит путать шаблоны (в широком смысле) и теги. В Википедии теги — только сочетания символов, они не имеют словесно выраженного имени тега и атрибутов
  6. The SGML FAQ book: understanding the … — Steven J. DeRose — Google Books