Ausländer (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ausländer»
Rammstein-ի սինգլը
«Ausländer» ալբոմից
«Բ» կողմRMX by R3HAB, RMX by Felix Jaehn
Թողարկված2019 թվականի մայիսի 28
ՖորմատCD
Ձայնագրված2019
ԺանրNeue Deutsche Härte
Տևողություն3:51
ԼեյբլUniversal
ՊրոդյուսերRammstein, Emigrate
Rammstein-ի սինգլների ժամանակագրություն
«Radio» «Ausländer»
(2019)
[1]

Ausländer, գերմանական Ռամշտայն ռոք խմբի 28-րդ սինգլը։ Թողարկվել է որպես Rammstein ալբոմի երրորդ սինգլ։ Երգի հեղինակներն են՝ Ռիխարդ Քրուսպե, Պաուլ Լանդերս, Թիլ Լինդեման, Քրիստիան Լորենց, Օլիվեր Ռիդել, Քրիստոֆ Շնայդեր։ Երգի անվանումը թարգմանաբար նշանակում է օտարերկրացիներ։

2019 թվականի մայիսի 28-ին[1] YouTubeի և Facebookի պաշտոնական էջերում դրվել են տեսահոլովակից առանձնացված տարբեր հատվածներ[2][3][4]։ Տեսահոլովակի ռեժիսորը Յորն Խայթմանն է (գերմ.՝ Joern Heitmann), ով տեսանկարահանել է խմբի նախորդ՝ Sonne, Ich Will, Mutter և այլ երգերի տեսահոլովակները։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայացքից տեսահոլովակը մի օտարերկրացի տղամարդու մասին է, ով ճանապարհորդում է տարբեր երկրներով սեքս-տուրիզմի նպատակով։ Խմբի անդամները դիտողների առջև ներկայանում են ծովագնացի կերպարներով, ովքեր Աֆրիկայի ափերին են հասել փրկարարական նավակով։ Նրանց գրկաբաց ընդունում են տեղաբնակների մի ցեղ, իսկ ափին կանգնած տղաներից մեկը տարբեր լեզուներով գրված ցուցանակներ է պահում, որտեղ գերմաներենով գրված է Willkommen (Բարի գալուստ)։

Խմբի անդամները հագնված են Աֆրիկայի հետազոտողների կամ գաղութային զորքերի զինվորների նման։ Կրում են այնպիսի սաղավարտներ, որոնք բնորոշ էին բրիտանական գաղութային զորքին։ Նմանատիպ սաղավարտներ օգտագործվել են նաև գերմանական գաղութներում 1902 թվականին։ Խումբը ծանոթանում է ցեղի և նրանց առաջնորդի հետ։ Բոլորն ուրախ են և սկսում են պարել ազգային պարեր, գնում են որսի։

Թիլ Լինդեմանը միսիոների դերում սկսում է ուսուցանել աֆրիկացի երեխաներին։ Գրատախտակին գրվածից կարելի է դատել, որ նա երեխաներին սովորեցնում է այն, ինչը հատկապես հետաքրքրում է իրենց խմբին (գրված է mi amor, ինչը թարգմանաբար նշանակում է սեր)։ Հետո նկարում է աֆրիկացի մի կնոջ՝ ձևացնելով իբր փորձառու նկարիչ է, բայց նա ընդհանրապես նկարել չգիտի։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Աֆրիկա եկած խումբը մտադիր չէ երեխաներին դասավանդել կամ խթանել արվեստի տարածմանը։ Նրանց միայն հետաքրքրում է իրենց սեփական շահը, որն այս դեպքում, ինչպես և երգի տեքստում է ասվում, տեղաբնիկ կանանց հետ սեռական հարաբերություն ունենալն է։

Այս ամենը ուղղակիորեն արտացոլում է եվրոպացիների կողմից Աֆրիկայի գաղութացումը։ Հարյուրավոր տարիներ եվրոպացիները գաղութացրել են սև մայրցամաքը և թաքնվելով ազնիվ մղումներ քողի տակ (իբրև միսիոներություն կամ հետազոտություն), օգտագործել են տեղի բնակչությանը որպես էժան աշխատուժ, Աֆրիկայի բնակիչներին տարել են Ամերիկա որպես ստրուկներ։

Տեսահոլովակի վերջում Rammstein խումբը հեռանում է Աֆրիկայից՝ իր հետ տանելով թանկարժեք իրեր, փղոսկրեր։ Աֆրիկացի կանայք գրկած պահում են մետիս և սպիտակամորթ երեխաների, ովքեր խմբի անդամների ժառանգներն են։ Խմբի անդամներից Քրիստիան Լորենցը, ով մնում է Աֆրիկայում, դառնում է ցեղի առաջնորդը։

Քաղաքական ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, որ երգում և տեսահոլովակում առկա է քաղաքական ենթատեքստ[5]։ Լողացող նավակի մեջ խմբի անդամների կերպարը համընկնում է Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա մեկնող փախստականների կերպարի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rammstein – Rammstein – album». Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին – via iTunes.
  2. «Rammstein - Ausländer (Official Trailer)». Վերցված է 28 мая 2019-ին.
  3. «Rammstein tease video for new single Ausländer» (անգլերեն). Վերցված է 28 мая 2019-ին.
  4. «Rammstein представили видео на песню Ausländer» (ռուսերեն). Վերցված է 28 мая 2019-ին.
  5. Rammstein — Ausländer տեսահոլովակի միտքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]