Ռիխարդ Քրուսպե
| Ռիխարդ Քրուսպե | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | հունիսի 24, 1967 , Վիթենբերգ, |
| Լեյբլ | Motor Music Universal Music Group |
| Կապված | Rammstein |
| Կայք | rammstein.de |
Ռիխարդ Ցվեն Քրուսպե (գերմ.՝ Richard Zven Kruspe; ծնվել է 1967 թ. հունիսի 24-ին Վիթենբերգում, Արևմտյան Գերմանիա), գերմանական հանրաճանաչ Ռամշտայն ինդաստրիալ-մետալ խմբի հիմնադիրն է, սոլո-կիթառահար և բէք-վոկալիստ:
Կենսագրություն [խմբագրել]
Ռիխարդը ծնվել է բազմազավակ ընտանիքում, ունի եղբայր և քույր: Ընտանիքում ամենակրտսեր երեխան է: Մանկությունը անցել է Վիթենբերգում և հարևան Շվերինում:
Պատանեկության տարիներից հանդիսանում էր AC/DC և Kiss խմբերի երկրպագուն:
12 տարեկան հասակում ծնողների դրդմամբ սկսում է զբաղվել սպորտով՝ 7 տարի մասնագիտորեն ըմբշամարտ է պարապում: Սակայն դա նրան չխանգարեց զբաղվել ամենասիրելի գործով՝ երաժշտությամբ: 20 տարեկան հասակում Ռիխարդը երաժշտական կրթություն է ստանում ԳԴՀ-ն փազային դպրոցում (միակն է խմբում, ով երաժշտական կրթություն է ստացել): Նրա երազանքն էր ստեղծել ռոք-խումբ, որի համար շուտով մեկնում է Բեռլին:
Այստեղ պետք է նշել, որ Ռիխարդի Բեռլին տեղափոխվելուն ազդել է նաև ընտանեկան հանգամանքները: Նա վաղ հասակից առանց հայր էր ապրում, մոր և խորթ հոր հետ, և մի քանի հարցազրույցներում ասում էր, որ երկու ծնողների հետ վատ հարաբերություններ ուներ: Հայտնի է, որ առաջին անգամ նա իր մորը Ռամշտայնի համերգի է բերել 2001 թվականին: Հայտնի է նաև, որ Ռիխարդը 12 տարեկան հասակում լուրջ հակամարտություն է ունեցել խորթ հոր հետ, երբ վերջինս երեխայի սենյակի պատից պոկել է Kiss խմբի պաստառը և ճղել: Ապագա կիթառահարը ամբոողջ գիշեր լաց է եղել, բայց երբ առավոտյան զարթնել է, տեսել է, որ նույն պաստառը կրկին կպցված է պատից: